Արիզոնայի օրենսդիր մարմինը հաստատում է Արցախի ինքնորոշման իրավունքը

Արիզոնայի նահանգի օրենսդիր մարմինը հաստատել է Արցախի Հանրապետութեան (Լեռնային Ղարաբաղի) ինքնորոշման իրավունքը Արիզոնայի նահանգի Ներկայացուցիչների տան նախագահ Բեն Թոմայի հրապարակած հռչակագրով, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA):
«Մենք ողջունում ենք Արիզոնայի նահանգային ժողովի նախագահի հայտարարությունը, որով ճանաչում է Արցախի ինքնորոշման իրավունքը՝ կարևոր քայլ արցախահայության համար արդարության ճանապարհին»,-նշել է ANCA-ի Ազգային խորհրդի անդամ Զանկու Արմենյանը: «Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պայմաններում այս համերաշխության ցույցը մեր համայնքի շարունակական ջանքերի կարևոր մասն է՝ իրազեկելու այս ծավալվող մարդասիրական աղետի մասին և ապահովելու, որ Ադրբեջանը պատասխանատվություն կկրի հայ ժողովրդի դեմ իր չդադարող ագրեսիայի համար:
Այս հռչակագիրը վկայում է Արիզոնայի ամերիկահայ համայնքի անխոնջ պաշտպանությունը, և ANCA-ն ակնկալում է շարունակել աշխատել նահանգի տեղական ակտիվիստների հետ՝ ապահովելու, որ մեր համայնքի ձայնը լսելի լինի կառավարության բոլոր մակարդակներում»:
Արիզոնայի հայ համայնքի ղեկավարներ Արթուր Արթենյանը և Վարդան Արաբյանը, աշխատելով ANCA-ի հետ համատեղ, գլխավորել են օրենսդրական ջանքերը: Հռչակագրում Արցախը նշվում է որպես «հայ ժողովրդի բնիկ հայրենիք, որը մի քանի հազարամյակ եղել է հայ մշակութային, քաղաքական և կրոնական կյանքի կենտրոն»:
Այն փաստագրում է Խորհրդային Ադրբեջանի տասնամյակների ընթացքում արցախյան ճնշումը և հետանկախական ագրեսիան, որը «հանգեցրեց հարձակմանը Լեռնային Ղարաբաղի վրա 2020 թվականին, որը տեսավ, որ Ադրբեջանը ռազմական հանցագործություններ կատարեց տարածաշրջանի հայ բնակչության դեմ և հանգեցրեց նրան, որ Ադրբեջանը վերահսկողության տակ առավ Ղարաբաղի տարածքի 70%-ը»։
Հռչակագիրը ողջունում է Արցախի հայության «ինքնորոշման իրավունքն իրացնելու և բռնությունից ու բռնաճնշումներից զերծ ապրելու ջանքերը, և ճանաչելով Արցախի իշխանությունը՝ միջազգային հանրությունը կարող է օգնել հանգուցալուծել այս դարավոր հակամարտությունը»։
Արիզոնայի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Թոման այնուհետև հաստատում է աջակցությունը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշման իրավունքին և նրա շարունակական ջանքերին՝ զարգանալու որպես ազատ և անկախ ազգ, որպեսզի երաշխավորի իր քաղաքացիներին այն իրավունքները, որոնք բնորոշ են ազատ և անկախ հասարակությանը. Եվ ավելին, ես քաջալերում եմ Միացյալ Նահանգների կառավարությանը ամրապնդել մեր երկրի տնտեսական և մշակութային հարաբերությունները Արցախի Հանրապետության և նրա քաղաքացիների հետ և շարունակել նպաստել տարածաշրջանի մարդասիրական և տնտեսական վերականգնմանը»:
Աղբյուր՝ Armradio.am
Նմանատիպ Լուրեր

ԵՄ դիտորդական առաքելությունը նախատեսում է Հայաստանում երեք նոր կետ բացել
Հայաստանում ԵՄ առաքելությունը նախատեսում է առաջիկա ամիսներին բացել երեք լրացուցիչ կետ Ջերմուկում, Իջևանում և Եղեգնաձորում՝ աստիճանաբար գործառնական կարողությունները հասցնելով մաքսիմումի։

Տեղ համայնքի որոշ հատվածներից ադրբեջանցիները հետ են գնացել. Սյունիքի մարզպետ
Սյունիքի մարզում անվտանգային առումով վերջին երկու շաբաթների ընթացքում որևէ միջադեպ տեղի չի ունեցել, որի մասին հանրությունը տեղյակ չէ։

Ադրբեջանն Արցախի հետ շփման գծի կենտրոնական, արևելյան և հարավ- արևելյան ուղղութուններում խախտել է հրադադարը
Ադրբեջանի ԶՈՒ-ն հունիսի 6-ին, ժամը 11:00-17:30-ը շփման գծի կենտրոնական, արևելյան և հարավ-արևելյան ուղղութուններում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։

Փաշինյանը Կլաարի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:

Միրզոյանն ու Հոգանն անդրադարձել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առանցքային հարցերին
Հունիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ:

Տոյվո Կլաարը դրական է գնահատել հայաստանյան այցն ու մեկնել Թբիլիսի
Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայաստանյան այցն ավարտվեց։