ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Չընտրել 29.8 հարյուր հազար կիլոմետրանոց պետությունը, նշանակում է ընտրել չպետությունը. Նիկոլ Փաշինյան

Եթե որևէ մեկն ասում է՝ մենք չենք ճանաչում Ադրբեջանի 86.6 հազար քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը, դա նշանակում է՝ չենք ճանաչում նաև Հայաստանի 29.8 հազար քառակուսի կիոլմետր տարածքային ամբողջականությունը: Հիմա մենք ստեղծել ենք պարտավորություն՝ դա ճանաչելու և արձանագրելու այդպիսով այն ապօրինի ներխուժումները, այն ագրեսիաները, որոնք տեղի են ունեցել ՀՀ նկատմամբ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն այսօր Ազգային ժողովում՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կլինի, եթե Հայաստանը հրաժարվի խաղաղության օրակարգից և չշարունակի հնարավոր խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները:
 
Արձագանքելով հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Բրյուսելում արձանագրվել է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86 հազար 6 հարյուր քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը, և Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29 հազար 8 հարյուր քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը: Եթե որևէ մեկն ասում է՝ մենք չենք ճանաչում Ադրբեջանի 86.6 հազար քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը, դա նշանակում է՝ չենք ճանաչում նաև Հայաստանի 29.8 հազար քառակուսի կիոլմետր տարածքային ամբողջականությունը: Հիմա մենք ստեղծել ենք պարտավորություն՝ դա ճանաչելու և արձանագրելու այդպիսով այն ապօրինի ներխուժումները, այն ագրեսիաները, որոնք տեղի են ունեցել ՀՀ նկատմամբ»:
 
 
Գևորգ Պապոյանն էլ նկատեց՝ չի բացառում, որ այդ շրջանակների ուզածը հենց դա է, որ Հայաստանը չլինի այդ 29.8 հազար քառակուսի կիլոմետրը. «Իմ կարծիքով՝ իրենց քաղաքականության վերջնարդյունքը պատերազմը և արկածախնդրությունն է, ինչը մենք պետք է մերժենք և խոսակցություն ունենանք մեր քաղաքացիների հետ»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան արձագանքեց՝ երբ որ խոսում է հայրենասիրության մոդելի մասին, հենց դա նկատի ունի:
«Հայրենասիրության մեր մոդելը հետևյալն է, որ՝ հարգելի հայեր, ձեր պետությունը 29.8 կիլոմետր չի, 300 հազար քառակուսի կիլոմետր է, 500 հազար է, և մենք այդ երազանքով տոգորված՝ չենք էլ նկատում, որ նրանք իրականում ասում են, որ կարող է պարզվի՝ դուք պետություն էլ չունեք: Ասում ենք՝ 29 հազար 8 հարյուրը մեզ համար ի՞նչ է, մենք 300, 500 հազարանոց ժողովուրդ ենք, մինչև կկորցնենք նաև 29.800-ը»,- ասաց Կառավարության ղեկավարը:
Ըստ վարչապետի՝ այդ պատմությունը մի քանի անգամ տեսել ենք, հիմա այդ պատմության հետ մեզ էլի ուզում են առերեսել. «Մենք էլ չենք ուզում առերեսվել, ասում են դավաճան եք: Հեշտ չի, դա նաև մեր արյան, մեր գեների, մեր մտքի մեջ է, բայց եթե մենք քաղաքական լիդերությունը ստանձնել ենք, պետք է նախ ինքներս մեզ, հետո մեր ժողովրդին այս ընտրության մեջ օգնել, որ ճիշտ ընտրություն կատարենք, որովհետև չընտրել 29.8 հարյուր հազար կիլոմետրանոց պետությունը, նշանակում է ընտրել չպետությունը: Ավտոնոմիա որևէ տեղ՝ լավագույն դեպքում, ինչի մասին «հայտնի» մարդիկ հրապարակային խոսել են»:
 
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
եմ,դիտորդական-առաքելություն,հայաստան,նոր-կետեր,եղեգնաձոր,իջևան,ջերմուկ ,  ԵՄ դիտորդական առաքելությունը նախատեսում է Հայաստանում երեք նոր կետ բացել
ԵՄ դիտորդական առաքելությունը նախատեսում է Հայաստանում երեք նոր կետ բացել
Հայաստանում ԵՄ առաքելությունը նախատեսում է առաջիկա ամիսներին բացել երեք լրացուցիչ կետ Ջերմուկում, Իջևանում և Եղեգնաձորում՝ աստիճանաբար գործառնական կարողությունները հասցնելով մաքսիմումի։
տեղ,համայնքի,որոշ,հատվածներից,ադրբեջանցիները,հետ,գնացել,սյունիքի,մարզպետ,սյունիք , Տեղ համայնքի որոշ հատվածներից ադրբեջանցիները հետ են գնացել. Սյունիքի մարզպետ
Տեղ համայնքի որոշ հատվածներից ադրբեջանցիները հետ են գնացել. Սյունիքի մարզպետ
Սյունիքի մարզում անվտանգային առումով վերջին երկու շաբաթների ընթացքում որևէ միջադեպ տեղի չի ունեցել, որի մասին հանրությունը տեղյակ չէ։
ադրբեջանն,արցախի,հետ,շփման,գծի,կենտրոնական,հարավ-,արևելյան,ուղղութուններում,խախտել,հրադադարը,արցախ , Ադրբեջանն Արցախի հետ շփման գծի կենտրոնական, արևելյան և հարավ- արևելյան ուղղութուններում խախտել է հրադադարը
Ադրբեջանն Արցախի հետ շփման գծի կենտրոնական, արևելյան և հարավ- արևելյան ուղղութուններում խախտել է հրադադարը
Ադրբեջանի ԶՈՒ-ն հունիսի 6-ին, ժամը 11:00-17:30-ը շփման գծի կենտրոնական, արևելյան և հարավ-արևելյան ուղղութուններում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։
փաշինյանը,կլաարի,հետ,հանդիպմանն,անդրադարձել,հայաստանի,ադրբեջանի,միջև,հարաբերությունների,կարգավորման,գործընթացին,հայաստան , Փաշինյանը Կլաարի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին
Փաշինյանը Կլաարի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:
միրզոյանն,հոգանն,անդրադարձել,են,հհ-ի,ադրբեջանի,միջև,հարաբերությունների,կարգավորման,գործընթացի,առանցքային,հարցերին , Միրզոյանն ու Հոգանն անդրադարձել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առանցքային հարցերին
Միրզոյանն ու Հոգանն անդրադարձել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առանցքային հարցերին
Հունիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ:
տոյվո,կլաարը,դրական,գնահատել,հայաստանյան,այցն,ու,մեկնել,թբիլիսի,հայաստան , Տոյվո Կլաարը դրական է գնահատել հայաստանյան այցն ու մեկնել Թբիլիսի
Տոյվո Կլաարը դրական է գնահատել հայաստանյան այցն ու մեկնել Թբիլիսի
Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայաստանյան այցն ավարտվեց։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: