Բանակցային գործընթացից դուրս են թողել Ղարաբաղը, դա ՀՀ-ում իշխանություն ստանալու գինն էր 1998 թվականին. վարչապետ

Երկխոսությունը մեզ դեռ չի հաջողվել, ես շատ ուրախ կլինեի, ու այդ ուղղությամբ բոլոր ջանքերը գործադրել ենք, բայց այն, որ թե՛ Հայաստանում, թե՛ Ղարաբաղում այդ գործընթացին խանգարողներ կլինեն, դա անակնկալ չէր, որովհետև ինչու են այդ մարդիկ բանակցային գործընթացից դուրս թողել Ղարաբաղը, որովհետև դա ՀՀ-ում իշխանություն ստանալու գինն էր 1998 թվականին։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն այսօր Ազգային ժողովում՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է ընդդիմությունը այն քայլը, որով ՀՀ-ն ուզում է երկխոսության բերել Արցախին և Ստեփանակերտին, դիտարկում որպես «Արցախից ձեռքերը լվանալ» և հանրությանը հանում ընդդեմ իշխանության։
Վարչապետը, ի պատասխան, նշեց․ «Երկխոսությունը մեզ դեռ չի հաջողվել, ես շատ ուրախ կլինեի, ու այդ ուղղությամբ բոլոր ջանքերը գործադրել ենք, բայց այն, որ թե՛ Հայաստանում, թե՛ Ղարաբաղում այդ գործընթացին խանգարողներ կլինեն, դա անակնկալ չէր, որովհետև ինչու են այդ մարդիկ բանակցային գործընթացից դուրս թողել Ղարաբաղը, որովհետև դա ՀՀ-ում իշխանություն ստանալու գինն էր 1998 թվականին։ Դրանում ես ունեմ քաղաքական համոզմունք։ Այսօր հերթական սկանդալը եղավ, հետո հայտարարություն արեցին, որ չեն գալու հարցուպատասխանին։ Ինչո՞ւ չեք գալիս, սա է ամբիոնը, որ կարող եք բարձրացնել հարցերը, թաքցնելու խոսակցություն չէ։ Թող գան ապացուցեն, որ այս ամբիոնին կանգնած մարդը և մարդիկ թողնում են Արցախը»,- ասաց նա։
Ըստ նրա՝ ընդդիմությունը ամեն ինչ արել է՝ շիշ է շպրտել, միայն դեռևս չեն կրակել․ «Իրենց մոտ չի էլ ստացվի։ Եկեք խոսենք, եկեք ժողովրդի առջև կանգնենք խոսենք։ Իրենք ինձ հետ խոսելուց չեն միայն խուսափում, այլ նաև ժողովրդից, որովհետև ժողովուրդը գնալով հասկանում է, որ այս մարդիկ ջուր են ծեծում»։
Երկրի ղեկավարը կարևորեց, որ պատրաստ է թե՛ դռնփակ, թե՛ դռնբաց ռեժիմով հանդիպել ընդդիմության հետ և պատասխանել բոլոր հարցերին։
Աղբյուր՝ armtimes.com
Նմանատիպ Լուրեր

Տեղ համայնքի որոշ հատվածներից ադրբեջանցիները հետ են գնացել. Սյունիքի մարզպետ
Սյունիքի մարզում անվտանգային առումով վերջին երկու շաբաթների ընթացքում որևէ միջադեպ տեղի չի ունեցել, որի մասին հանրությունը տեղյակ չէ։

Ադրբեջանն Արցախի հետ շփման գծի կենտրոնական, արևելյան և հարավ- արևելյան ուղղութուններում խախտել է հրադադարը
Ադրբեջանի ԶՈՒ-ն հունիսի 6-ին, ժամը 11:00-17:30-ը շփման գծի կենտրոնական, արևելյան և հարավ-արևելյան ուղղութուններում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։

Փաշինյանը Կլաարի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:

Միրզոյանն ու Հոգանն անդրադարձել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առանցքային հարցերին
Հունիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ:

Տոյվո Կլաարը դրական է գնահատել հայաստանյան այցն ու մեկնել Թբիլիսի
Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայաստանյան այցն ավարտվեց։

Իրանը ցուցադրել է իր նոր ստեղծած «Ֆաթթահ» հիպերձայնային բալիստիկ հրթիռը
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերը ցուցադրել են նոր ստեղծված «Ֆաթթահ» հիպերձայնային բալիստիկ նոր հրթիռը։