ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Պապիկյանը դեպք պատմեց՝ ինչպես է ադրբեջանական կողմը հերքել ինքն իրեն, թե իբր Հայաստանը իրանական ԱԹՍ-ներ է օգտագործում

Երբ մայիս ամսին տեղի ունեցան իրադարձություններ Սոթքում, առաջին իսկ օրը ապատեղեկատվությունն այնպիսի էր, որ հայկական կողմը շարունակում է օգտագործել իրանական ԱԹՍ-ներ: Այնուհետև՝ հաջորդ օրը, ի լուր ամբողջ աշխարհի ներկայացրին, որ իրենց տարածքում հայտնաբերել են հայկական արտադրության ԱԹՍ-ների մնացորդներ:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը, այսօր Ազգային ժողովում՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, դիմելով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, նշեց, որ ադրբեջանական մամուլում դեռևս մարտ ամսից, իսկ առավել ակտիվ ապրիլի 11-ին՝ ադրբեջանական սադրանքի ընթացքում, տարածվել էր տեղեկատվություն, թե հայկական կողմը կիրառել է իրանական ԱԹՍ-ներ: Նույն օրը ՊՆ-ն հայտարարություն տարածեց, որ ՀՀ սպառազինության մեջ իրանական ԱԹՍ-ներ չկան, բայց այդ թեզը շարունակում է տարածվել:
 
Ալխաս Ղազարյանը նաև նկատեց, որ բացի այդ, նույն մայիս ամսին ադրբեջանական և ոչ միայն ադրբեջանական՝ Ադրբեջանի հետ դաշնակցային երկրների լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ այս անգամ հայկական կողմը կիրառել է ֆրանսիական ԱԹՍ-ներ: «Այս մասին պաշտոնական արձագանք չեղավ, և ես կցանկանայի լսել այն ձեզանից»,- նշեց նա:
 
 
Արձագանքելով Սուրեն Պապիկյանն ասաց՝ այս ապատեղեկատվությունը շարունակությունն է հայտնի ՍՈՒ-30-նների մասին ապատեղեկատվության, երբ նշվում էր, որ հայկական ԶՈՒ-ին պատկանող ինքնաթիռները տրվել են այլ երկրի:
«Բայց այստեղ ադրբեջանական կողմը ինքն իրեն իսկ հերքել է: Երբ մայիս ամսին տեղի ունեցան իրադարձություններ Սոթքում, առաջին իսկ օրը ապատեղեկատվությունն այնպիսի էր, որ հայկական կողմը շարունակում է օգտագործել իրանական ԱԹՍ-ներ: Այնուհետև՝ հաջորդ օրը, ի լուր ամբողջ աշխարհի ներկայացրին, որ իրենց տարածքում հայտնաբերել են հայկական արտադրության ԱԹՍ-ների մնացորդներ, բայց հավանաբար կտրվելով սեփական իսկ լրահոսից՝ արդեն հաջորդ օրը այդ ԱԹՍ-նեը դարձան ֆրանսիական, և իբր դրանք օգտագործվում են ֆրանսիացի ինստրուկտորների միջոցով: Բնականաբար, սա հերթական ապատեղեկատվությունն է, և դրա վառ ապացույցը իրենց իսկ կողմից միջազգային հանրությանը՝ տարբեր երկրների ռազմական ատյաններին ներկայացրած տարբեր բեկորներն ու մնացորդներն են»,- ասաց Պապիկյանը:
 
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
տեղ,համայնքի,որոշ,հատվածներից,ադրբեջանցիները,հետ,գնացել,սյունիքի,մարզպետ,սյունիք , Տեղ համայնքի որոշ հատվածներից ադրբեջանցիները հետ են գնացել. Սյունիքի մարզպետ
Տեղ համայնքի որոշ հատվածներից ադրբեջանցիները հետ են գնացել. Սյունիքի մարզպետ
Սյունիքի մարզում անվտանգային առումով վերջին երկու շաբաթների ընթացքում որևէ միջադեպ տեղի չի ունեցել, որի մասին հանրությունը տեղյակ չէ։
ադրբեջանն,արցախի,հետ,շփման,գծի,կենտրոնական,հարավ-,արևելյան,ուղղութուններում,խախտել,հրադադարը,արցախ , Ադրբեջանն Արցախի հետ շփման գծի կենտրոնական, արևելյան և հարավ- արևելյան ուղղութուններում խախտել է հրադադարը
Ադրբեջանն Արցախի հետ շփման գծի կենտրոնական, արևելյան և հարավ- արևելյան ուղղութուններում խախտել է հրադադարը
Ադրբեջանի ԶՈՒ-ն հունիսի 6-ին, ժամը 11:00-17:30-ը շփման գծի կենտրոնական, արևելյան և հարավ-արևելյան ուղղութուններում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։
փաշինյանը,կլաարի,հետ,հանդիպմանն,անդրադարձել,հայաստանի,ադրբեջանի,միջև,հարաբերությունների,կարգավորման,գործընթացին,հայաստան , Փաշինյանը Կլաարի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին
Փաշինյանը Կլաարի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:
միրզոյանն,հոգանն,անդրադարձել,են,հհ-ի,ադրբեջանի,միջև,հարաբերությունների,կարգավորման,գործընթացի,առանցքային,հարցերին , Միրզոյանն ու Հոգանն անդրադարձել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առանցքային հարցերին
Միրզոյանն ու Հոգանն անդրադարձել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առանցքային հարցերին
Հունիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ:
տոյվո,կլաարը,դրական,գնահատել,հայաստանյան,այցն,ու,մեկնել,թբիլիսի,հայաստան , Տոյվո Կլաարը դրական է գնահատել հայաստանյան այցն ու մեկնել Թբիլիսի
Տոյվո Կլաարը դրական է գնահատել հայաստանյան այցն ու մեկնել Թբիլիսի
Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայաստանյան այցն ավարտվեց։
իրանը,ցուցադրել,է,իր,նոր,ստեղծած,«ֆաթթահ»,հիպերձայնային,բալիստիկ,հրթիռը , Իրանը ցուցադրել է իր նոր ստեղծած «Ֆաթթահ» հիպերձայնային բալիստիկ հրթիռը
Իրանը ցուցադրել է իր նոր ստեղծած «Ֆաթթահ» հիպերձայնային բալիստիկ հրթիռը
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերը ցուցադրել են նոր ստեղծված «Ֆաթթահ» հիպերձայնային բալիստիկ նոր հրթիռը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: