ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
«Ասացի՝ ստեղ թատրոն չի, նստեք Ձեր տեղը». Հովիկ Աղազարյանը մանրամասնում է, թե ինչու են ԱԺ-ում լարվել կրքերը

Ի՞նչ է տեղի ունեցել ԱԺ դահլիճում, և ի՞նչ է ասել Հովիկ Աղազարյանը «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանին: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Աղազարյանը մանրամասնել է կատարվածը.

«Կանգնեց, նայեց դատավորի կողմը, ասեց՝ մի հատ նայի իմ աչքերին: Երևի բավարար չէր, որ ԱԺ նախագահն իրեն դիտողություն արեց։ Իջավ, եկավ էդտեղ, ես էլ անմիջապես իր դիմաց նստած եմ։ Պարտավոր եմ իմ ուժերի ներածին չափով հարգել ինստիտուտը և դիտողություն արեցի, ասեցի՝ նստի տեղդ»,- պարզաբանել է նա:
 
 
Դիտարկմաը, թե պատգամավոր Արթուր Սարգսյանը պնդում է, որ Աղազարյանն իրեն ասել է «վեր ընկի տեղդ», պատգամավորը պատասխանել է.
«Ասեցի՝ ստեղ թատրոն չի, նստեք Ձեր տեղը։ Չեմ կարա ասեմ, թե էլ ինչ։ Հայհոյանք չի եղել»։
Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ է Աղազարյանը պաշտպանել դատավոր Արմեն Դանիելյանին, այլ ոչ թե դատավորն ինքն իրեն, պատգամավորը պատասխանել է. «В этом гостинице я хозяин, այստեղ ԱԺ-ն է, ԱԺ-ն ռազբոռկեքի տեղ չէ, ես պատգամավոր եմ և պարտավոր եմ պահպանել ինստիտուտի կարգավիճակը»:
Հիշեցնենք՝ ընդդիմադիր պատգամավոր, ՀՅԴ-ական Արթուր Սարգսյանի ելույթի ընթացքում Ազգային ժողովում կրքերը բորբոքվել էին։ Սարգսյանն իր ելույթում կոշտ արտահայտություններ էր հնչեցրել, ինչին ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանը նրան կոչ էր արել կոռեկտ արտահայտվել։
Ելույթի ավարտից հետո Սարգսյանը ԱԺ ամբիոնից դիմել էր դատավոր Արմեն Դանիելյանին, որն այդ պահին նույնպես գտնվել էր դահլիճում և ասել. «Դուք այն դատավորն եք, որն առանց իմ աչքերի մեջ նայելու ինձ կալանավորելու որոշում է կայացրել»։
 
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ հորդորել էր Սարգսյանին չանել նման արտահայտություններ, ինչից հետո իրավիճակը լարվել էր։ Ընդդիմադիր և կառավարող ուժի պատգամավորների միջև սկսվել էին փոխադարձ վիրավորանքներ հնչել, որից հետո ԱԺ նախագահը հրավիրել էր անվտանգության աշխատակիցներին, և եղել էր քաշքշուկ:
Սիմոնյանը խնդրել էր հեռացնել դահլիճից Արթուր Սարգսյանին։
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: