ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ստեփանակերտն ու Բաքուն պետք է մտնեն երկխոսության մեջ. Հակոբ Արշակյան

Արցախահայության իրավունքների և անվտանգության հարցերի կապակցությամբ պետք է ստեղծվի միջազգային ֆորմատ, որտեղ երկխոսության մեջ պետք է մտնեն Ստեփանակերտն ու Բաքուն։

Հայաստանը հանդես է գալիս այն դիրքից, որ չունի որևէ տարածքային պահանջ իր որևէ հարևանից։
 
Այս մասին այսօր ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը՝ պատասխանելով հարցին, որ եթե Հայաստանը Արցախը ճանաչի Ադրբեջանի կազմում, Արշակյանը չի՞ վախենում, որ իրեն ևս կմեղադրեն Արցախը և ՀՀ որոշ անկլավներ Ադրբեջանին հանձնելու համար։
 
 
«Ես ուզում եմ, որ մենք ոչ թե վերնագրերի համար հարցեր տանք, այլ խոսենք ամբողջական տեքստով։ Ի՞նչ է խոսել վարչապետն ու ինչի՞ մասին է մեր օրակարգը․ հարցը վերաբերում է  Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին։ Հայաստանը հանդես է գալիս այն դիրքից, որ մենք որևէ տարածքային պահանջ չունենք ոչ մի հարևանից, այդ թվում՝ Ադրբեջանից, դա նշանակում է, որ մենք անհրաժեշտություն ունենք ճշգրտել պետական սահմանները և այն տարածքները, որոնք մեր պետությանն են պատկանում»,- ասաց նա։
Ըստ Արշակյանի՝ խաղաղության պայմանագրի ողջ տրամաբանությունը կոնկրետության մեջ է։ Արցախն այդ տրամաբանությունում ընկալվում է այսպես․ «Արցախահայության իրավունքների և անվտանգության հարցերի կապակցությամբ պետք է ստեղծվի միջազգային ֆորմատ, որտեղ երկխոսության մեջ պետք է մտնեն Ստեփանակերտն ու Բաքուն։ Կարևոր հանգամանքն այն է, որ եթե Արցախը խոսում է իր իրավունքների ու անվտանգությունների մասին, ինքը ներկա լինի այդ բանակցություններում: Բայց այս տրամաբանությունը փոխվել է այն ժամանակ, երբ Արցախը բացակայել է բանակցային սեղանից այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը սկսել է բանակցել Հայաստանի և Արցախի անունից»։
Վերջինիս համոզմամբ՝ այդ ժամանակ նաև անուղղակիորեն պարզ է դարձել, որ ՀՀ-ն տարածքային վեճ ունի Ադրբեջանի հետ, սակայն Հայաստանն այժմ ասում է՝ չունի որևէ տարածքային վեճ Ադրբեջանի հետ և փոխադարձաբար ճանաչում է տարածքային ամբողջականությունը, որից հետո պետք է ստեղծվեն միջազգային մեխանիզմներ, որոնք պատասխանատու պետք է լինեն Արցախի ու Բաքվի երկխոսության համար, Արցախի հայերի իրավունքների ու անվտանգության երաշխիքային համակարգի ստեղծման համար։
Հարցին՝ եթե Արցախն է որոշելու իր հարցի լուծումը, ի՞նչ իրավունքով է ՀՀ-ն որոշում կայացնում ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում, Արշակյանը պարզաբանեց․ «Այն իրավիճակը, ինչ մենք ունենք, բխում է նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարություններից, որը որոշ կետերում լավ է գործում, որոշներում՝ ոչ։ Հիմա խոսում ենք խաղաղության պայմանագրի մասին, որի շրջանակներում երկու հարց է հայեցակարգ գալիս․ տարածքային ամբողջականությունը ճանաչելն ու միմյանցից տարածքային պահանջներ չունենալը։ Երկրորդը Արցախի իրավունքների ու անվտանգության հարցն է։ Դուք հարցնում եք՝ ի՞նչ իրավունքով եք դուք որոշում, ես ասում եմ՝ որոշման մեխանիզմը պետք է լինի այսպես, որ Ստեփանակերտը լինի բանակցային սեղանում, և դա այդ մեխանիզմի մասն է»։
Արշակյանը հիշեցրեց, որ տարածաշրջանում կա ընդամենը մի հայկական սուբյեկտ, որի սահմանները ճանաչել է ՄԱԿ-ը։
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: