ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հնարավո՞ր է՝ խաղաղության պայմանագիր չստորագրվի, հնարավոր է, հնարավո՞ր է՝ լինի նոր պատերազմ, հնարավոր է. Հակոբ Արշակյան

Հակոբ Արշակյանն ընդգծեց՝ անհնար է խոսել անվտանգային համակարգի մասին, առանց կոնկրետության, թե ո՞րն է քո տարածքային ամբողջականությունը:

«Խաղաղության պայմանագիրը հիմա քննարկվում է»:
 
Այս մասին այսօր ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը՝ պատասխանելով հարցին, թե եթե Բաքուն չհամաձայնի Ստեփանակերտի հետ միջազգային տեսանելի մեխանիզմով նստել սեղանի շուրջ, Հայաստանը կստորագրի՞ խաղաղության պայմանագիրը:
 
 
«Եթե անդրադառնանք դետալներին, այս պահին ես չունեմ այդ հնարավորությունը, այդ բանակցային փաստաթղթի ուղիղ քննարկողը չեմ, կա Արտգործնախարարություն, վարչապետ, Անվտանգության խորհուրդ, այնուամենայնիվ, հայկական մոտեցումը դա է, որ միջազգային մեխանիզմ պիտի ստեղծվի»,- նշեց Արշակյանը և դիմելով լրագրողներին՝ ասաց. «Ես կարող եմ հարցը վերաձևակերպել՝ հնարավո՞ր է՝ արդյոք խաղաղության պայմանագիր չստորագրվի, այո, հնարավոր է այդպիսի սցենար, հնարավո՞ր է, որ լինի նոր պատերազմ, կարող եմ ասել՝ հնարավոր է, որովհետև մեր տարածաշրջանում այնպիսի իրավիճակ է, որ շատ նուրբ են բոլոր գծերը»:
Արշակյանը շեշտեց, որ այդ մեխանիզմը պիտի ստեղծվի, և հիմա էլ կա:
«Նոյեմբերի 9-ի փաստաթղթով կա որոշակի անվտանգության երաշխիք, որը կարող է որոշ տեղերում լավ է գործում, որոշ տեղերում՝ ոչ: Խաղաղապահներ կան, Լաչինի միջանցքը արգելափակվել է, կա միջազգային դատարանի որոշում, կա հասցեատեր, այդ մեխանիզմը հիմա կա: Եթե մենք ինչ-որ բան ասում ենք, պիտի դրա հետևից գնանք, իսկ մենք դրա հետևից գնացե՞լ ենք՝ որպես Հայաստանի Հանրապետություն: Եթե դու ինչ-որ բանի հետևից չես գնում, նշանակում է՝ հակառակն ես անում: Միակ դեպքը, որտեղ հիշում եմ, որ այդ փաստաթղթերի հետևից կոնկրետ տեքստով գնացող է եղել, եղել է «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունը»,- հիշեցրեց ԱԺ փոխխոսնակը:
Վերջինս նկատեց՝ ՀՀ իշխանությունները խոսում են իրենց անունից, ներկայացնում Հայաստանի դիրքորոշումը. «Մենք չենք ներկայացնում Արցախի դիրքորոշումը: Ես լսել եմ Արցախի նախագահի հայտարարությունը, այնտեղ հստակ դիրքորոշում կար, որ մենք պատրաստ ենք խոսել Բաքվի հետ այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են Արցախի ժողովրդի իրավունքներին ու անվտանգությանը, և կարծում եմ, որ մոտեցումը կարևոր է, ու այդպես էլ պիտի լինի»:
Հակոբ Արշակյանն ընդգծեց՝ անհնար է խոսել անվտանգային համակարգի մասին, առանց կոնկրետության, թե ո՞րն է քո տարածքային ամբողջականությունը:
 
«Որովհետև երբ գտնվում ես հակամարտության գոտում, որտեղ զենքի ուժն է խոսում, միակ մեխանիզմը, որով հնարավոր է ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պահպանել, բալանսի վերականգնումն ու իրավական համակարգի ամբողջացումն է, որը որ հիմա տեղի է ունենում: Այստեղ ապրելու և արարելու տեսանկյունից այդ կոնկրետությունը մեզ անհրաժեշտ է»,- վստահեցրեց նա:
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: