ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է G7-ի ղեկավարների հայտարարությունում երկրի հասցեին շարադրված մեղադրանքները

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին քննադատել է G7-ի ղեկավարների ամփոփիչ հայտարարությունը, որը, նրա խոսքով, անհիմն մեղադրանքներ է բովանդակում Իսլամական Հանրապետության հասցեին:

: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:
 
«Մենք բազմիցս ընդգծել ենք, որ Իրանի միջուկային ծրագիրը հետապնդում է բացառապես խաղաղ նպատակներ, իսկ միջուկային զենքը տեղ չունի մեր ռազմական դոկտրինում: Իրանը միշտ հավատարիմ է մնացել իր միջազգային պարտավորություններին և լի է վճռականությամբ՝ շարունակելու կառուցողական համագործակցությունն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ», - մեջբերել է նրա խոսքը Իրանի ԱԳՆ-ն իր Telegram ալիքում։
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նաև նշել է, որ, ի հեճուկս Արևմուտքի պնդումների, Իրանը «երբեք Ռուսաստանին չի տրամադրել անօդաչու թռչող սարքեր» և շարունակում է հանդես գալ ուկրաինական ճգնաժամի խաղաղ լուծման օգտին։ Բացի դրանից, նա հիշեցրել է, որ իրանական կողմը միշտ ջանքեր է գործադրել Մերձավոր Արևելքում նավագնացության անվտանգության ապահովման համար։
 
Քանաանիի խոսքով՝ G7-ի պնդումները կրում են «միակողմանի  և անպատասխանատու» բնույթ, իսկ «յոթնյակն» ինքը փորձում է «մյուսներին պարտադրել իր անազնիվ և անարդար մոտեցումները»։
 
G7-ի երկրների ղեկավարները մայիսի 20-ին Հիրոսիմայի գագաթնաժողովի ավարտից մեկ օր առաջ հրապարակված համատեղ հայտարարության մեջ ընդգծել են Իրանի կողմից  միջուկային զենքի մշակում թույլ չտալու ձգտումը և անհանգստություն են հայտնել Իրանի միջուկային ծրագրի կապակցությամբ, որը, նրանց կարծիքով, «համոզիչ քաղաքացիական հիմնավորում չունի»։ Բացի դրանից, G7-ի ղեկավարներն Իրանին կոչ են արել հրաժարվել Ռուսաստանին աջակցելուց ուկրաինական ճգնաժամի համատեքստում և դադարեցնել Մերձավոր Արևելքում նավագնացության համար սպառնալիքների ստեղծումը:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: