ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» առաջին համաժողովն ամփոփում է արդյունքները

Շուրջ 200 մասնակից աշխարհի տարբեր երկրներից, նախաձեռնության 15 նպատակներից երեքի քննարկում. «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» առաջին համաժողովը ամփոփում է արդյունքները::

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» առաջին համաժողովը 2023 թվականի մարտի 10-12-ին մեկ դահլիճում էր համախմբել  200 մասնակցի աշխարհի տարբեր երկրներից։ Երեք օրերի ընթացքում նրանք քննարկել են «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության 15 նպատակներից երեքը՝ «Պատմական պատասխանատվություն», «Հայաստան-Սփյուռք միասնականություն» և «Բնակչության աճ», ու քվեարկությամբ ընտրեցին յուրաքանչյուր նպատակին վերաբերող քաղաքականության առաջարկներ և նախաձեռնությունների առաջնահերթություններ:
Ամփոփելով համաժողովի արդյունքները, «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանն ընդգծեց, որ եթե ներկայի հրատապության պայմաններում չկարողանան քննարկել և պատկերացնել ապագան, որը կարող է պատկանել բոլորին, և հանուն որի արժե անել այն ներդրումները և զոհողությունները, որոնք անհրաժեշտ են դրան հասնելու համար, ապա կմնանք ներկայում: «Ավելի ճիշտ, կվերադառնանք անցյալ։ Իսկ մեր անցյալը, բացառությամբ մի քանի պայծառ պահերի, այնպիսին չէ, որին, կարծում եմ, որևէ մեկը ցանկանում է վերադառնալ»,- ասաց Աֆեյանը:
«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն էլ նշեց, որ Արցախի հետ կապված հարցերը մեծ ազդեցություն են թողնելու ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ հայկական աշխարհի վրա:
«Եվ մենք վստահ ենք, որ այդ ճանապարհը պիտի միասին անցնենք, որովհետև Արցախի անվտանգությունը և անկախությունը պաշտպանելը միայն արցախցիների խնդիրը չէ»,- նշեց Ռուբեն Վարդանյանը:
Խոսելով համաժողովի մոդելի ընտրությունից և հաջողությունից՝ նախաձեռնության համահիմնադիր Արթուր Ալավերդյանն ասաց, որ Համաժողովի մոդելը՝ որպես միասին որոշումներ կայացնելու նոր ձևաչափ, աշխարհում բարդագույն մարտահրավերներին ի պատասխան, նոր ձևավորվող մոդելներից է:
«Համաժողովը ցույց տվեց, որ այդ նորարարական մոտեցումը մեզ մոտ աշխատում է և հակառակ կարծիքներ ունեցող մարդիկ կարող են բարդ խնդիրների շուրջ գալ միասնական որոշման։ Այսինքն, այս մոդելի կիրառումը մեր կողմից շարունակական է լինելու: Համաժողովը կենտրոնացել էր երեք նպատակների քննարկման վրա, բայց դեռ ունենք մյուս նպատակները, որոնք նույնպես պետք է քննարկենք»,-ասաց նա:
«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության համահիմնադիր Ռիչարդ Ազարնիան էլ ընդգծեց, որ նախաձեռնության առաքելությունը տեսնում է  սահմանած 15 նպատակները կյանքի կոչելու մեջ:
«Իմ կարծիքով, կարևորն այս պահին միավորվելն է: Համաժողովի ընդունած գաղափարներին միասին պետք է հետևենք, որովհետև դրանք մեր հավաքական գաղափարներն են:Հիմա պիտի ձեռք ձեռքի բռնենք և մասին քայլենք։ Ապագա Հայկականի նպատակն այդ ճանապարհը հեշտացնելն ու արագացնելն է»,- ասաց Ռիչարդ Ազարնիան:
 Համաժողովի ընթացքում իրականացված քվեարկության արդյունքում ներկաների  92,7% քվեարկել է «Արցախը համայն հայության խնդիրն է» տեսակետի օգտին: Մեծ ուշադրության է արժանացել նաև Հայաստանի և Սփյուռքի համար գործարարների համագործակցության, Հայկական ժառանգության միասնական ցանցերի և ներգաղթի կազմակերպման ու քարոզչության գործակալություն ստեղծելու առաջարկները:
Համաժողովն իրականացրեց Համահայկական քաղաքացիական երկխոսության առաջին փորձը ազգային օրակարգում, տարբեր երկրների հայերի՝ ազգի ապագան միասնաբար լուծելու առաջին փորձը, Առաջին քաղաքացիական ասամբլեայի կազմակերպումը  հետխորհրդային տարածքում և սփյուռքի ներգրավմամբ: Ինչպես նաև փորձագիտական հանձնախմբերի աննախադեպ ձևաչափով քննարկումներ Հայաստանում՝ ներգրավելով 100-ից ավելի փորձագետների, որոնք աշխատեցին ավելի քան 5 ամիս: Սփյուռքի ամենաներգրավված կառույցների մասնակցությունը փորձագիտական քննարկումներին և հանրային բանավեճին, ինչպես նաև հասարակության բևեռացումը և քաղաքական փակուղին հաղթահարելու և ներառականության միջոցով քաղաքացիներին կրկին ներգրավելու փորձ է:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: