Մի քարի պատմութիւն

Լևոն թագաւորի շիրիմը

Շահէն Յովսէփեան
14-րդ դարի երկրորդ կէսին, Կիլիկիայի Հայոց թագաւորութիւնը իր պատմութեան ամենադժւար օրերն էր անց կացնում: 1371 թ. Եգիպտոսի սուլթանը 60հազարանոց բանակով նոր արշաւանք էր սկսել Կիլիկիայի դէմ, որին միացել էր Տարսոնում տեղակայւած մամլուքների բանակը: Այդ ընթացքին, 1373 թ. դաւադրաբար սպանւում է Կոստանդին Դ.(1362-1373 թթ.) թագաւորը, որը թագաժառանգ չունենալով գահը թափուր է մնում:
Ուստի Կիլիկիայից պատւիրակութիւն է մեկնում Կիպրոս, Կոստանդին Բ.(1342 թ.) թագաւորի եղբոր որդուն՝ Լևոն Լուսինեանին առաջարկելու Կիլիկիայի հայոց գահը, բայց այդ օրերին Կիպրոսը պատերազմի մէջ էր ջենովացիների հետ, ուստի Կիպրոսի թագաւոր՝ Պետրոս Բ.ն, այն պատրւակով, որ Լևոնը պատերազմի մասնակից էր, թոյլ չի տալիս նրան մեկնել Կիլիկիա:
Հարկ է նշել, որ Կիպրոսի Լուսինեան տոհմը ծագումով ֆրանսիացի էին, որոնք հայերի հետ խառն ամուսնութիւնով, խնամիական կապեր էին հաստատել Կիլիկիայի իշխանական ու արքայական տոհմերի հետ, որոնցից երկուսին յաջողեց Կիլիկիայի Հայոց թագաւորը դառնալ, առաջինը Գուիտոնն էր, որը յայտնի էր Կի կամ Կոստանդին Բ. անունով և երկրորդը Լևոն Ե. էր:

Լևոն Ե թագաւորի դրամը
Պատերազմը ջենովացիների հետ աւարտւելով 1374 թ., Լևոնը իր ընտանիքի հետ տեղափոխւում է Կիլիկիա և Սեպտեմբեր 14-ին հաստատւում Սիս մայրաքաղաքը: Նա 32 տարեկան հասակում լատին թագաւորների սովորութեան համաձայն պալատի գլխաւոր դահլիճում օծւում է Հայոց թագաւոր, որը իշխանների և կաթողիկոսի դժգոհութեան պատճառն է դառնում, որի հետևանքով մէկ անգամ ևս Պողոս Սսեցի (1374-1382 թթ.) կաթողիկոսի ձեռամբ և ըստ հայկական սովորութեան համաձայն օծման արարողութիւնը կատարւում է Ս.Սոֆիա մայր եկեղեցիում:

Լևոն Ե թագաւորի ստորագրութիւնը
Լևոն Ե. Թագաւորը, որը լաւատեղեակ էր Կիլիկիայի կարգավիճակից դիմում է Պապին, օգնութիւն ստանալու նպատակով, որը երբէք չի իրականանում: 1375 թ. Եգիպտոսի Մամլուքները և Իկոնիայի Կարամանները լայնածաւալ արշաւանք սկսելով Կիլիկիայի դէմ, նպատակ են դնում ընդմիշտ վերջ տալ արևելեան Միջագետքում գտնւող վերջին Քրիստոնեայ պետութեանը:
Նրանք Յունւար 5-ին պաշարում են Սիս քաղաքը, որը դիմադրութիւն է ցոյց տալիս, բայց սովի և համաճարակի պատճառով Ապրիլ 16-ին պարտադիր են լինում յանձնել քաղաքը: Ապրիլ 22-ին Լևոն թագաւորը, նրա ընտանիքը, Պողոս Սսեցի կաթողիկոսը և բազմաթիւ իշխաններ իրենց ընտանիքներով գերի են տարւում Հալեպ ապա այնտեղից՝ Եգիպտոս:
Եգիպտոսի սուլթանի հրամանով կաթողիկոսին թոյլ են տալիս վերադառնալ Սիս, Լևոնի կնոջը և երկու աղջիկներին հաստատւել Երուսաղեմում, իսկ Լևոն թագաւորին տեղափոխում են Կահիրէի բերդը, որտեղ մնում է եօթը տարիներ:
Լևոն Ե թագաւորը 1382 թ. Կաստիլիայի Ժան-Դէ-Կասթիլիայի և Արագոնիայի Պեդրո թագաւորների միջնորդութեամբ ազատ է արձակւում և անցնում Իսպանիա, որտեղ նրան են յանձնում Մադրիդ քաղաքի կառավարում, առանց ժառանգութեան իրաւունքի:
Լևոն թագաւորը ութը տարի կառավարում է Մադրիդ քաղաքը, որի ամրապնդման համար կառուցել է տալիս պաշտպանական շինութիւններ, ապա մեկնում է Ֆրանսիա: Ներկայիս Մադրիդ քաղաքում նրա անունով փողոց կայ, որի ցուցանակի վրայ գրւած է LEON V DE ARMENIA:
Ֆրանսիայում հաստատւում է Շառլ Ե. Թագաւորի (1380-1422 թթ.) Փարիզի մօտ Սենտ Օուան պալատում: Այդ օրերին Անգլիան և Ֆրանսիան պատերազմների մէջ էին, որը յայտնի է Հարիւրամեայ Պատերազմներ (1337-1453 թթ.): Լևոնը լինելով հմուտ զինւորական և տեղեակ քաղաքական գործիչ լաւ հասկանում էր, որ Եւրոպական երկրների մէջ տեղի ունեցող պատերազմները նրանց թուլացնելու է և նրանք չեն կարողանայ դիմակայել արևելքում ուժեղացող մահմեդական երկրներին: Լևոն թագաւորի կանխագուշակութիւնը իրականութիւն դարձաւ և 15-րդ դարի կէսին օսմանական բանակներին յաջողեց մուտք գործել Եւրոպա:

Անգլիական մանրանկարչութիւնը
Նա Ֆրանսիային և Անգլիային հաշտեցնելու նպատակով երկու անգամ 1389 և 1392 թւականներին ճամբորդեց Լոնդոն և բանակցեց Ռիչարդ Բ (1377-1399 թթ.) թագաւորի հետ: Այժմ Անգլիայում պահպանւում է 15-րդ դարից մի մանրանկար, որը պատկերւել է Լևոն Ե և Անգլիայի թագաւոր Ռիչարդ Բ թագաւորների հանդիպումը:
Լևոն թագաւորը 1392 թ. Յուլիսի 20-ին գրել է տալիս իր կտակը երկու օրինակով, Կիպրոսի Պետրոս Ա թագաւորի նախկին դիւանապետ՝ Ֆիլիպ Դը Մէզիերի և իր երկու սենեկապետների՝ Ֆրանկիսկոս և Լիւդովիկոսի վկայութեամբ, որով նա իր ունեցւածքը բաժանում է իր ծառայների և ապորինի որդու՝ Գուիտոնի մէջ: Նրա կտակը ամբողջութեամբ հնարաւոր է գտնել համացանցում:

Լևոն թագաւորի նախնական շիրիմը
Կեանքի վերջին տարիները անց է կացրել Փարիզի Սենտ Օուան պալատում: Նա մահանում է ÜáÛ»Ùµ»ñ 29, 1393 Ã., որին óÕել »Ý Փարիզի ê»É»ëÑÇÝ»³Ý í³ÝùáõÙ: 1794 թ. նրա շիրիմը տեղափոխում են Սեն Դընի արքայական դամբարան, իսկ Ֆրանսիայի յեղափոխութեան ժամանակ յեղափոխականները նրա դին, ինչպէս ֆրանսիայի թագաւորների դիերը հանում են շիրիմներից, ուստի ներկայիս նրա շիրիմը դատարկ է:

Լևոն Ե թագաւորի ներկայիս շիրիմը
Լևոն Ե թագաւորի շիրիմի վրայ անհայտ քանդակագործի միջոցով քանդակւել է նրա արձանը պառկած դիրքով, որի ոտքերը դրւած է երկու առիւծների գլխին, որոնք եղել են Կիլիկիայի հայկական թագաւորութեան խորհրդանիշը: Նա թագաւորական թագ է կրում իսկ մէկ ձեռքում ձեռնոցներն են և միւս ձեքում գաւազանը, որը այժմ բացակայում է:

Լևոն Ե. թագաւորը
Արձանի տակի մասը և շիրիմի քարի շուրջը ֆրանսերէնով քանդակւած է հետևեալ նախադասութիւնը ... Cy gist tres noble et excellent prince Leon de Lizingnen quint roy latin du royaume d'Armenie qui rendit l'ame a Dieu a Paris le XXIXe jour de novembre l'an de grace M.CCC.IIIIXX.XIII. Priez pour luy, որի թարգմանութիւնն է, «Այստեղ հանգչում է ազնւաբարոյ ու հիասքանչ արքայ՝ Լևոն Դը Լուսինեանը, լատինական Հայաստանի թագաւորը, որը մահացել է Փարիզում 1393 թ. նոյեմբերի 29-րդ օրհնեալ օրը։ Աղօթեք նրա համար»։
Նմանատիպ Լուրեր

Հունիսի 6-ին մեծն կոմպոզիտորի ծննդյան 120-ամյակն է
Խաչատրյանի անմահ ստեղծագործությունները անմար կանթեղ դարձան ոչ միայն հայրենական, այլև համաշխարհային երաժշտարվեստի համար: Նրա արվեստի անգնահատելի արժեքը ժողովրդի կերպարի հավաքական կերտումն էր, հայրենի բնաշխարհի ներդաշնակումը: Հենց միայն նրա «Սպարտակ» բալետը բավական էր նրան անմահների շարքին դասել:

Հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի բալետային ստեղծագործությունները՝ Թումոյի այգում
Հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120 ամյակի կապակցությամբ, Երևանի քաղաքապետարանը հրավիրում է վայելելու մայրաքաղաքում կայանալիք բացառիկ բալետային երեկոները:

Առաջին անգամ թավջութակահար Hauser-ը հանդես կգա Երեւանում
Հունիսի 17-ին Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «ՀԱՅԱ» փառատոնի շրջանակում կկայանա ազգությամբ խորվաթ, բազմաթիվ հեղինկավոր մրցույթների դափնեկիր, հանրահայտ թավջութակահար HAUSER-ի հայաստանյան առաջին մենահամերգը:

Իրանական ժամանակակից պոեզիայից նմուշներ
Իրանական ժամանակակից պոեզիայից նմուշներ Էդիկ Պողոսյանի թարգմանությամբ։

Մ. Նալբանդյանը նրան համարել է «արդյան ազգային վիպասանության» հիմնադիրներից
Պերճ Պռոշյանը ճանաչվել է իր առաջին՝ «Սոս և Վարդիթեր» վեպով, որտեղ ներկայացրել է հայրենի գյուղի նահապետական կենցաղը, ազգային սովորույթներն ու նիստուկացը, դրանց բախումը փողի ուժի ազդեցությամբ խեղաթյուրված բարքերին: Միքայել Նալբանդյանն իր «Կրիտիկա «Սոս և Վարդիթերի»» աշխատության մեջ. Պռոշյանին համարել է «արդյան ազգային վիպասանության» հիմնադիրներից:

ԻՄԱՄ ԽՈՄԵՅՆԻ
Իմամ Խոմեյնու առաջնորդությամբ Իրանում հաղթանակեց Իսլամական հեղափոխությունը, և Իրանի ժողովրդի համար սկսվեց նոր տարեգրություն: