ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ասել էի, որ կոկաինի պատմության գմփունը ուժեղ է լինելու. Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանը գրում է.

Երեկ ասել էի, որ կոկաինի պատմության գմփունը ուժեղ է լինելու։ Կարծես արտահոսք կա այն մասին, թե ով է եղել Հայաստանում բռնված 1 տոննա կոկաինի հասցեատեր ընկերությունը։ Երեկ նաև գրել էի վաղուց շրջանառվող մի տեղեկության մասին, որ Մաքսային կոմիտեի ոչ ամենևին ցածր պաշտոնյա տիրություն է արել/անում Միհրանի բիզնեսին՝ երբ վերջինս հայտնվեց Ռուսաստանում, որտեղից նրան հրաժարվում են արտահանձնել ՀՀ իրավապահներին։
2 տարի առաջ էլ ծխախոտի մաքսանենգության հետ կապված բավականին տպավորիչ է եղել, թե միտումնավոր անգործության ու «աչքաթողության» ինչ մեխանիզմ է աշխատել, որպեսզի այն տեղի ունենար, հետո տեղեկության արտահոսք էր ապահովվել դեպի Ռուսաստան, որտեղ «առգրավվում էր մաքսանենգ ապրանքը», իսկ խոհանոցից լայվ մտնող բլոգեր փեսա կար...
Ուրիշ բաներ էլ.
Հիշում եք երեխաների մանկավաճառության պատմությունը? Հիշում եք, թե սկզբնական շրջանում փեսայի ու ընդդիմադիր այլ լրատվամիջոցներ, աշխուժակներ որ ուղղությամբ էին ուղղորդում հանրային կարծիքը, ում հետ էին ուզում կապել այն, բայց հետո ինչ հայտնի դարձավ, և ում անունները շրջանառվեցին?
Հիշո՞ւմ եք, թե մաքսանենգ ծխախոտի տեղափոխումը սկզբում ում ընկերության հետ էին կապում բացարձակապես նույն շրջանակները, իսկ հետո հայտնի դարձավ, թե ում էր պատկանում այն իրականում?
Հիշո՞ւմ եք, թե օրեր առաջ պատգամավորալրատվամիջոցախառը դեպի որ ուղղությամբ էր «քշվում» հանրային կարծիքը՝ թե ով է անցնում կոկաինի տպավորիչ մասշտաբի մաքսանենգության գործով? Այժմ նույն կերպ այլուղղության վրա է գնում գործը...
Իմ ու ավելի բարձր տարիքի մարդիկ հիշում են?, թե նույնատիպ հնարքներով ինչես էր ուղղորդում գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի վարկածները 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործով այն մասին, թե ում շահերից էր բխում այդ հանցագործությունը, ով և որ երկրները կարող էին կանգնած լինել դրա հետևում, իսկ հետո ինչ հայտնի դարձավ՝ ով կարող էր կազմակերպիչը լինել?
Դեհ, նույնը անում էին ու արել են մարտի 1-ի գործով, մինչև հայտնի չդարձավ, թե ով է տվել գաղտնի հրամանը...
Տեռոր գրեցի՝ հիշեցի Միկա Բադալյանի կեղծ ահազանգն էլ, մանկապարտեզներում ահաբեկչության սպառնալիքն էլ, Ալեն Սիմոնյանի ու կանադահայ դաշնակի թքադրաման էլ, դրանից հետո գեներացված հանրային դիսկուրսի թիրախները, որի մասին զգուշացրել եմ, Ալեն Սիմոնյանի կողմից բարձրաձայնումը, որ Աշոտ Փաշինյանի նկատմամբ ոտնձգություն է եղել, որը լավ «չհերքվեց», երեկ Աշոտի առևանգման մտահոգիչ դրվագը, դրանում այն անձի հայտնվելը, որը ահաբեկչությամբ սպառնացել ու շարունակում է սպառնալ...
Այս ամենին գումարենք երեկ Մարիա Զախարովայի հոխորտանքը իրենց ձեռքից բանակցային գործընթացը, երկաթուղիների ապաշրջափակումը, սահմանների դեմարկացիան խլող Արևմուտքի ու ԵՄ ուղղությամբ, Լավրովի խոր մտահոգությունը, որ չենք թողնում ՀԱՊԿ-ը մեզ փրկի, ու Սոթքի մահաբեր կրակոցը....
Այսբերգի չերևացող մասը շատ ավելի մեծ է, ինչպես որ և պետք է լիներ...


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: