ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իմ համոզմամբ՝ ամբողջ աշխարհը պետք է քիչ թե շատ Նարեկ

Իմ կյանքում չի եղել մի օր, երբ ես կորցրած լինեմ հավատս։

«Երիտասարդներն իմ բարեկամներն են, որովհետև ես ինքս ինձ առաջվա նման երիտասարդ եմ զգում։ Ես շատ եմ ուզում հիմա տեսնել երիտասարդ տաղանդներ, որոնք 18-20 տարեկան են։ Չէ՞ որ դա ստեղծագործական հասակն է։ Ի՞նչ բան է փառքը։ 
Փառքն առաջին հերթին առողջություն է։ Եթե կա առողջություն և երջանկություն, ամեն բան կիրականանա»,- Մոսկվայում «Գրական թերթի» թղթակցին տված հարցազրույցում այս մասին ասել է ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանը։

Սարոյանը պատմում է իր կրած գրական ազդեցություններից․ «Առաջին հերթին դա Մարկ Տվենն է, որ սևերին մարդու տեղ էր դնում։ «Հեքլբերի Ֆիննը» մեծ գիրք է։ Այդ Դիկկենսն են և Մոպասանը։ Մանկութ օրերիս մայրս ինձ համար կարդում էր Գրիգոր Նարեկացի և հայոց լեզվի նկատմամբ եր ներշնչում։ Իմ համոզմամբ՝ ամբողջ աշխարհը պետք է քիչ թե շատ Նարեկացի իմանա։ Ինձ միշտ մոտ է եղել Ջեկ Լոնդոնը, քանզի ես վերապրել եմ նրա ստեղծագործությունների ոգուն մոտ ինչ-որ բան․․․ Երիտասարդ ժամանակ եղել եմ նույնիսկ մոլի թուղթ խաղացող։ Խաղացել եմ Եվրոպայում ու Կուբայում։ Եվ այժմ, վերհիշելով այդ մասին, երիտասարդներին կկամենայի ասել՝ կարող է այնպես պատահի, որ ձեզ համակի վստահությունն ու հիասթափությունը․ մի՛ ենթարկվեք դրան։ Իմ կյանքում չի եղել մի օր, երբ ես կորցրած լինեմ հավատս։ Դուք ջահել եք և պետք է իմանաք, որ ամենաերջանիկ օրն այսօր է, որովհետև դա այսօր է»։

Oragir.news


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կոմպոզիտոր,դիրիժոր,120,սպարտակ,գայանե,բալետ,արամ-խաչատրյան , Հունիսի 6-ին մեծն կոմպոզիտորի ծննդյան 120-ամյակն է
Հունիսի 6-ին մեծն կոմպոզիտորի ծննդյան 120-ամյակն է
Խաչատրյանի անմահ ստեղծագործությունները անմար կանթեղ դարձան ոչ միայն հայրենական, այլև համաշխարհային երաժշտարվեստի համար: Նրա արվեստի անգնահատելի արժեքը ժողովրդի կերպարի հավաքական կերտումն էր, հայրենի բնաշխարհի ներդաշնակումը: Հենց միայն նրա «Սպարտակ» բալետը բավական էր նրան անմահների շարքին դասել:
հայ,մեծանուն,կոմպոզիտոր,արամ,խաչատրյանի,բալետային,ստեղծագործություն,թումոյի,այգում , Հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի բալետային ստեղծագործությունները՝ Թումոյի այգում
Հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի բալետային ստեղծագործությունները՝ Թումոյի այգում
Հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120 ամյակի կապակցությամբ, Երևանի քաղաքապետարանը հրավիրում է վայելելու մայրաքաղաքում կայանալիք բացառիկ բալետային երեկոները:
թավջութակահար,hauser,ստեփան-հաուսեր,երեւան,մենահամերգ ,  Առաջին անգամ թավջութակահար Hauser-ը հանդես կգա Երեւանում
Առաջին անգամ թավջութակահար Hauser-ը հանդես կգա Երեւանում
Հունիսի 17-ին Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «ՀԱՅԱ» փառատոնի շրջանակում կկայանա ազգությամբ խորվաթ, բազմաթիվ հեղինկավոր մրցույթների դափնեկիր, հանրահայտ թավջութակահար HAUSER-ի հայաստանյան առաջին մենահամերգը:
պոեզիա,բանաստեղծություն,իրանական-ժամանակակից-պոեզիա,էդիկ-պողոսյան,սիլվա-յուզբաշյան , Իրանական ժամանակակից պոեզիայից նմուշներ
Իրանական ժամանակակից պոեզիայից նմուշներ
Իրանական ժամանակակից պոեզիայից նմուշներ Էդիկ Պողոսյանի թարգմանությամբ։
հիմնադիր,միքայել-նալբանդյան,արդյան-ազգային-վիպասանություն,վեպ,գրող,պերճ-պռոշյան , Մ. Նալբանդյանը նրան համարել է «արդյան ազգային վիպասանության» հիմնադիրներից
Մ. Նալբանդյանը նրան համարել է «արդյան ազգային վիպասանության» հիմնադիրներից
Պերճ Պռոշյանը ճանաչվել է իր առաջին՝ «Սոս և Վարդիթեր» վեպով, որտեղ ներկայացրել է հայրենի գյուղի նահապետական կենցաղը, ազգային սովորույթներն ու նիստուկացը, դրանց բախումը փողի ուժի ազդեցությամբ խեղաթյուրված բարքերին: Միքայել Նալբանդյանն իր «Կրիտիկա «Սոս և Վարդիթերի»» աշխատության մեջ. Պռոշյանին համարել է «արդյան ազգային վիպասանության» հիմնադիրներից:
իմամ,խոմեյնի , ԻՄԱՄ  ԽՈՄԵՅՆԻ
ԻՄԱՄ  ԽՈՄԵՅՆԻ
Իմամ Խոմեյնու առաջնորդությամբ Իրանում հաղթանակեց Իսլամական հեղափոխությունը, և Իրանի ժողովրդի համար սկսվեց նոր տարեգրություն:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: