1911թ. Թավրիզի Հայոց դպրանոցի աշակերտները՝ Հովհաննավանքում
.jpg)
Թավրիզի Հայոց դպրանոցի աշակերտները՝ Հովհաննավանքում
1911թ. հուլիսին «Հորիզոն» թերթում գրվել է. «Թաւրիզի Հայոց Թեմական կեդրոնական դպրանոցի Ե դասարանի աշակերտներից 12 հոգի նոյն դպրոցի ուսուցիչ և «Հայկազեան» դպրոցի տեսուչ պ. Պիօնեանի և ուսուցիչներ Ս. Մ. Վարդանեանի, Զ. Նազարբէգեանի և Ա. Յովհանիսեանի առաջնորդութեամբ յունիս 22-ին Թաւրիզից դուրս գալով՝ էքսկուրսիայով անցել են Կովկաս և երէկ հասել են Թիֆլիզ: Նոքա այցելել են Երևան, Քանաքեռ, Ս. Էջմիածին, Աշտարակ, Օշական, Յովհաննու վանք, ապա Անի իւր շրջակայքով, Ղարաքիլիսա: Թիֆլիզում նոքա կը մնան մօտ մի շաբաթ և ապա կանցնեն Թաւրիզ»:
Լուսանկարում՝ Հովհաննավանքն է:
Նյութը քաղված է Արմեն Ասատրյանի ՖԲ-ի էջից։

Նմանատիպ Լուրեր

Լևոն Տեր-Պետրսյանի առաջին այցը Թուրքիա. 1992-ի հունիս
Հատված ՀԱՅԵՐԸ և ԹՈՒՐՔԵՐԸ գրքից

Թիֆլիսի հայ ղեկավարները չեն հաշտվում Հայաստանի անկախության գաղափարի հետ. 1918-ի հունիս
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ներկայացնում է Աստվածատուր (Ասատուր) Խաչատրյանի օրագրությունը, որը վերաբերում է հայ ժողովրդի համար ճակատագրական Տրապիզոնի, Բաթումի և Պոլսի 1918 թ․ բանակցություններին։

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Հովսեփյանի գիտական, գրական ու հոգևոր գործունեությունը
Հոգևոր ոլորտը չի խանգարել նրան զբաղվելու բանահյուսությամբ, ազգագրությամբ, հնագիտությամբ։ Մառի հետ մասնակցել է Անիի պեղումներին, ուսումնասիրել է «Սասնա Ծռեր» հայկական ժողովրդական էպոսը, գրի է առել երկու տարբերակ։

Երևանի Ազգային խորհուրդը համաձայնվում է Բաթումի դաշնագրի հետ. 5 հունիս, 1918թ
Բաթումում բանակցությունները սկսվել էին մայիսի 29-ին և ավարտվել հունիսի 4-ի Հաշտության և բարեկամության դաշնագրով Հայաստանի և Օսմանյան կայսերական կառավարության միջև։

Հայաստանի անկախությունը պահանջ է, որին պիտի գոհացում տանք. Ահարոնյան, 2 հունիս, 1918թ
Հայկական գավառների անկախության հարցը քննարկվում է Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդի 1918 թվականի հունիսի 1-ի նիստում, որը նախագահում էր նրա նախագահ Ավետիս Ահարոնյանը:

Իրանի հայկական եկեղեցիները
Իրանի տարածքում են գտնվում հայ ժողովրդի համար նվիրական որոշ վայրեր, հատկապես քրիստոնեության հետ կապված: Առաջինը` Ավարայրի դաշտն է, որտեղ 451 թվականին տեղի ունեցավ սպարապետ Վարդան Մամիկոնյանի գլխավորած հայկական զորքերի ճակատամարտն պարսից շահ Եզդիգերդ Երկրորդի զորքերի հետ: