ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Բարձր ենք գնահատում Իրանի պետության հոգատար վերաբերմունքն Իրանի հայկական հուշակոթողների պահպանման վերաբերյալ․ Շահեն Հովսեփյան

«Հայազդ» կայքի խմբագրության հյուրն էր Հայաստանից Թեհրան ժամանած իրանահայ հուշարձանագետ և մշակութային գործիչ, պատմական վանքերի և հուշակոթողների ուսումնասիրող՝ Շահեն Հովսեփյանը։

Հայ Մշակութային Հասարակական Ֆորումի վարչության փոխնախագահ Զարիկ Ավաոյանը և «Հայազդ» լրատվական կայքի խմբագիր Սահակ Շահմուրադյանն ընդունելով հուշարձանագետին, մտերմիկ զրույց ունեցան նրա հետ, որտեղ քննարկվեց հայկական հուշարձանների պահպանման և Իրանի հայկական պատմական հուշակոթողներն ու վանքային համալիրները հանրության ծանոթացնելու և համատեղ հրատարակչական աշխատանքներ տանելու հնարավորությունը։
Հանդիպմանը Շահեն Հովսեփյանը հետաքրքիր տեղեկություններ փոխանցեց Հայաստանում Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կողմից հայկական պատմական հուշակոթողների ուսումնասիրության վերաբերյալ տարած աշատանքների մասին։ Նա նաև նշեց որ հետազոտական աշխատախմբով մի քանի անգամ այցելել է Վրաստան, ապա Ղրիմ և ուսումնասիրել և լուսանկարել է Վրաստանում և Ղրիմում գտնվող հայկական վանքերն ու պատմական կոթողները, որի վերաբերյալ նաև իր ուսումնասիրությունների արդնունքները հրապարկելու է մասնագիտական կայքերում։
Հանդիպման ընթացքում նաև խորհրդակցության եղավ հետագային փոխադարձ մշակութային  և մասնագիտական հոդվածների հրատարակման և տարբեր մշակութային  ոլորտում համագործակցության և մասնագետների փոխայցելություններ կազմակերպելու հարցերի շուրջ։   
 
Հուշարձանագետ Շահեն Հովսեփյանը «Հայազդ» կայքի խմբագրությանը նվիրեց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի վարչական հարցերի և հրատարակությունների գծով փոխտնօրեն` Րաֆֆի Քորթոշյանի հեղինակած «Արտակ Մանուկյան թանգարանի հայկական ձերագրերի» հավաքածու գրքի պարսեկերեն թարգմանությունը։ Գրքի պարսկերեն թարգմանությունը կատարել է Շահեն Հովսեփյանը։ 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
միասնութեան,դաշինք , Միասնութեան Դաշինք
Միասնութեան Դաշինք
Միասնութեան Դաշինքը կեանքի է կոչւել իրանահայ հայրենասէր, համայնքասէր, բանիմաց ու մասնագէտ անձանց միջոցով:
քվեարկության,իմաստը , Քվեարկության իմաստը
Քվեարկության իմաստը
Քվեարկել գործողություն է, որի միջոցով անձը հրապարակավ կամ գաղտնի արտահայտում է իր կարծիքը կամ նախընտրությունը հարցի կամ առաջարկի վերաբերյալ, ժողովում, խորհրդակցական մարմնում կամ ընտրություններում:
ընտրական,իրավունք , Ընտրական իրավունք
Ընտրական իրավունք
Ընտրությունների դերակատարումը հատկապես կարևորվում է հասարակական բարեփոխումների ճանապարհին գտնվող ժողովուրդների համար: Ընտրությունները այսօր հանդիսանում են միակ կարևոր մեխանիզմը, որը լեգիտիմացնում է իշխանությունը տվյալ երկրում կամ համայնքում:
«միասնութեան,դաշինք»-ի,ծրագիր , «ՄԻԱՍՆՈՒԹԵԱՆ ԴԱՇԻՆՔ»-ի ԳՈՐԾԱԴՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ (2)
«ՄԻԱՍՆՈՒԹԵԱՆ ԴԱՇԻՆՔ»-ի ԳՈՐԾԱԴՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ (2)
Թեհրանի հայ համայնքի <<Միասնութեան Դաշինք>>-ը կեանքի է կոչւել մեր համայնքի մասնագէտ և գործունեայ ազգային հասարակական գործիչների միասնական ջանքերով՝ իրականացնելու համայնքային բարեփոխումներ և խթանել համայնքի կրթական, մշակութային և սոցիալական կեանքի զարգացմանը։
«միասնութեան,դաշինք»ի,ծրագիր , «ՄԻԱՍՆՈՒԹԵԱՆ ԴԱՇԻՆՔ»-ի ԳՈՐԾԱԴՐԱԿԱՆ  ԾՐԱԳԻՐ(1)
«ՄԻԱՍՆՈՒԹԵԱՆ ԴԱՇԻՆՔ»-ի ԳՈՐԾԱԴՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ(1)
Միասնութեան Դաշինքը կեանքի է կոչւել իրանահայ հայրենասէր, համայնքասէր, բանիմաց ու մասնագէտ անձանց միջոցով:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: