«Ինձ այդպես էլ դեռ չի հաջողվել այցելել Ղարաբաղ». Դունյա Միյատովիչ

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում մտահոգություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության կապակցությամբ։
Նա անընդունելի է համարել Ադրբեջանում լրագրողների, իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ շարունակվող ճնշումներն ու հետապնդումները։
Դունյա Միյատովիչը, նախկինում լինելով մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչը, մեկ անգամ չէ, որ այցելել է Ադրբեջան։ Միյատովիչը նշել է, որ այդ ժամանակից ի վեր երկրում խոսքի և լրատվամիջոցների ազատության հարցում ոչ մի դրական փոփոխություն տեղի չի ունեցել, իսկ ԶԼՄ-ների մասին նոր օրենքը մտցնում է ավելի շատ գրաքննություն և սահմանափակումներ։
Անդրադառնալով Ադրբեջանում մարդու իրավունքների, խոսքի և հավաքների ազատության հարցերին՝ Միյատովիչը նշել է. «Ես բազմիցս իմ մտահոգությունները շատ բացահայտ արտահայտել եմ Ադրբեջանի կառավարությանը՝ հուսալով, որ ինչ-որ լուծումներ կլինեն։ Ցավոք, դա տեղի չունեցավ»:
«Մյուս հարցը, որին ես ուշադիր հետևում եմ, 2020 թվականին ստորագրված եռակողմ հռչակագիրն է։ Այդ ժամանակ ես անմիջապես կապ հաստատեցի Բաքվի և Երևանի հետ՝ օգնելու մարդու իրավունքների հարցերում։
Այդ ժամանակվանից ես շատ եմ աշխատել Ղարաբաղ այցելելու համար։ Ես առաջարկել եմ հրավիրել Ադրբեջանի իշխանությունների ուշադրությունը և նույնիսկ միասին գնալ։ Ես գիտեմ, որ դա շատ զգայուն հարց է քաղաքական տեսանկյունից, ես ճանաչում եմ Ադրբեջանի ինքնիշխանությունը, ես միշտ խոսել եմ այդ մասին։ Չնայած դրան, իմ ուղևորությունը առայժմ չի հաջողվել»,- ասել է նա։
«Ես կառավարության կողմից չեմ տեսնում իրական քաղաքական կամք՝ երկրում բարելավելու համար լրատվամիջոցների ազատության վիճակը։ Անհնար է Ադրբեջանում խոսել լրատվամիջոցների ազատության մասին՝ չշոշափելով հավաքների ազատության հարցը։ Երբ մարդիկ դուրս են գալիս փողոց՝ իրենց ձայնը բարձրացնելու ցանկացած հարցի շուրջ, այդ թվում՝ կանանց իրավունքների կամ ընտանեկան բռնության, դա խնդիրներ է ստեղծում և գրավում համաշխարհային լրատվամիջոցների ուշադրությունը»,- ասել է հանձնակատարը:
«Ես գիտեմ, որ Ադրբեջանի կառավարությունը շատ է մտահոգվում իր իմիջի մասին։ Բայց եթե դուք մարդկանց բանտարկում եք իրենց կարծիքն արտահայտելու համար, դա միայն վատացնում է իմիջը: Եթե կառավարությունը ցանկանում է լինել միջազգային հանրության մաս, ապա պետք է գնահատի ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը։ Սա այն է, ինչ ես ակնկալում եմ Ադրբեջանից»,- եզրափակել է Դունյա Միյատովիչը։
Աղբյուր՝ civic.am
Նմանատիպ Լուրեր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոլդովայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին մասնակցելու հրավեր է ուղարկվել Եվրոպական խորհրդի նախագահին, Եվրոպական հանձնաժողովի նախագահին ու Եվրախորհրդարանի նախագահին, 47 երկրների ղեկավարների, բացի Հայաստանից մասնակցում են նաև Վրաստանը, Ադրբեջանը, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Միացյալ Թագավորությունը, Ուկրաինան, Իսպանիան, Լեհաստանը և այլ երկներ:

«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի նախընտրական շտաբի պետը ընտրակաշառք տալու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման
«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի նախընտրական շտաբի պետ Վ.Հ.-ն Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի մայիսի 25-ի դատավճռով, մեղավոր է ճանաչվել 2021 թվականի հունիսի 20-ին կայացած ԱԺ ընտրություններին ընտրողներին ընտրակաշառք տալու համար։

ՀՀ վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Մոլդովա
Վարչապետը Քիշնևում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին: Միջոցառման շրջանակում վարչապետը երկկողմ հանդիպումներ կունենա միջազգային գործընկերների հետ:

Ովքեր են քաջալերել Ադրբեջանին «Զանգեզուրի միջանցքի» հարցում․ ՌԴ-ն բարձր մակարդակով հայտարարում է, որ «արտատարածքային միջանցքի» մասին խոսք լինել չի կարող, բայց ներքին կարգով խրախուսո՞ւմ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցը, եթե անգամ դրա արդյունքում խաղաղության օրակարգի կյանքի կոչմանը նպաստող որեւէ զարգացման չհանգեցնի, նշանակալի կարելի է համարել տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում կարեւոր արձանագրումներ անելու տեսանկյունից։

«Դիմադրության» շարժման փոխարեն՝ «Համախմբում» ու «ՀայաՔվե». Ովքե՞ր են համախմբվել, որ փրկեն մեզ «վերջնական կապիտուլյացիայից»
Հայաստանում ընդդիմադիր այլընտրանքային քաղաքական գործունեությունն այլևս իրականացվում է շարժումների ձևաչափով։ Օրումեջ ձևավորվում են նորանոր ռազմահայրենասիրական շարժումներ, բոլորն էլ՝ փրկության օրակարգերով։

Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ քննարկումները հանգեցրին պատերազմի. Քիսինջեր
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը գերմանական Die Zeit շաբաթաթերթին տված հարցազրույցում նշել է, որ հենց ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության շուրջ քննարկումները հանգեցրին Ուկրաինայի պատերազմին։