ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մինչ աշխարհը կենտրոնացած է Ուկրաինայի վրա, Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչները գտնվում են ավտորիտար շրջափակման մեջ

Freedom House-ի անդրադարձը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական փակմանը և Ալիևյան ռեժիմի հետ կապված «էկոակտիվիստներին»։

Ադրբեջանի կառավարությունը զրոյական հանդուրժողականություն է ցուցաբերում քաղաքացիական հասարակության անկախ խմբերի նկատմամբ և բռնությամբ ճնշում է չարտոնված բողոքի ակցիաները: Սակայն անցած տարվա դեկտեմբերին իշխանական ռեժիմի հետ կապված մի խումբ «էկոակտիվիստներ» սկսեցին արգելափակել Լաչինի միջանցքով երթեւեկությունը։ Այս տարվա ապրիլի 23-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան ընդառաջ, Ադրբեջանի իշխանությունները միջանցքում պաշտոնական անցակետ են տեղադրել՝ փաստացի կանխելով մուտքը։
Լաչինի միջանցքը էական նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության գոյատևման համար։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում դրա խոչընդոտումը հանգեցրել է կենսական նշանակություն ունեցող ապրանքների և ծառայությունների անհասանելիության: Միաժամանակ ամբողջությամբ արգելափակվել է բնական գազի հոսքը դեպի Լեռնային Ղարաբաղ։ Նմանապես, Բաքուն խզել է տարածաշրջանի կապը Հայաստանի էլեկտրացանցերի հետ, ինչի հետևանքով ամեն օր էլեկտրաէներգիայի անջատումներ են լինում: Այս էներգետիկ խնդիրները, դեղորայքի, բժշկական պարագաների և հիգիենայի պարագաների պակասի հետ մեկտեղ, խաթարել են հիվանդանոցների աշխատանքը։
Չնայած իր ռազմական ներկայությանը և Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի իրավունքների ու անվտանգության պաշտպանության համար հայտարարված պատասխանատվությանը՝ Ռուսաստանի կառավարությունը թույլ արձագանք է տվել Բաքվի կողմից հրադադարի մասին հռչակագրի կրկնակի խախտումներին։ Արդյունքում Հայաստանի կառավարությունն ու հասարակությունը սուր քննադատության ենթարկեցին ռուսական խաղաղապահ զորախմբին։
Լեռնային Ղարաբաղի ներկայիս ճգնաժամն իր բնույթով մարդասիրական է, սակայն հիմքում ընկած հակամարտությունը հայրենի հողում ազատություն և ինքնակառավարում փնտրող մարդկանց համայնքի և ավտորիտար ագրեսորի միջև է, որը նախընտրում է սպանել կամ վտարել նրանց, քան ճանաչել նրանց հիմնական իրավունքները: Քանի որ աշխարհի շատ ժողովրդավարական երկրներ միավորվում են՝ ընդդիմանալու Մոսկվայի Ուկրաինա ներխուժմանը, նրանք չպետք է մոռանան, որ նմանատիպ անարդարություններ տեղի են ունենում այլուր՝ սպառնալով նվաճողական պատերազմների միջազգային արգելքին։
Freedom House-ի անդրադարձը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական փակմանը և Ալիևյան ռեժիմի հետ կապված «էկոակտիվիստներին»։
Աղբյուր՝ araratnews.am
 
 
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: