ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հունաստանի նկատմամբ Թուրքիայի հավակնոտ քաղաքականությունը հեշտ չի լինի փոխել ընտրություններից հետո. Միցոտակիս

Ռևիզիոնիզմը խորապես արմատավորված է թուրքական երկու առաջատար կուսակցություններում, և այդ երկրի քաղաքականությունը, որը շատ հարցերում հավակնություններ է ներկայացնում Հունաստանին, հեշտ չի լինի փոխել Թուրքիայի խորհրդարանական և նախագահական ընտրություններից հետո։

Այս կարծիքն այսօր  հայտնել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը մամուլի ասուլիսում, որը հեռարձակել են երկրի մի քանի հեռուստաալիքներ։
Միցոտակիսին հարցրել են, թե ակնկալու՞մ է, որ ընտրություններից հետո Հունաստանի նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքը կփոխվի։ «Թուրքիայում ընտրությունների արդյունքների վերաբերյալ կանխատեսումներ չեմ անի, բայց կարծում եմ, որ Հունաստանի նկատմամբ թուրքական քաղաքականությունը հեշտ չէ փոխել մեկ գիշերում, և թուրքական ռևիզիոնիզմը կարծես թե խորապես արմատավորված է երկու առաջատար կուսակցությունների մեջ»,- ասել է վարչապետը՝ նշելով, որ իսկապես կան զգալի դժվարություններ  հարաբերությունների կարգավորման հարցում։
Ըստ Հունաստանի վարչապետի՝ Թուրքիան գիտակցում է, որ պետք է ամբողջությամբ վերանայի իր հարաբերություններն Արևմուտքի հետ, և եթե դա տեղի ունենա, հնարավոր կլինի համատեղ քննարկել միակ վիճելի հարցը՝ ծովային գոտիների սահմանազատումը Էգեյան ծովում և Արևելյան Միջերկրականում:
Միցոտակիսն ասել է, որ անձամբ կզանգահարի շնորհավորելու նախագահական ընտրությունների հաղթողին և հանդիպում կառաջարկի՝ առաջիկա տարիներին երկկողմ հարաբերությունների շրջանակը սահմանելու համար։
«Սակայն, ես ընդգծում եմ, որ Հունաստանի արտաքին քաղաքականության հիմնական հիմքը պաշտպանական ոլորտում և միջազգային մակարդակով համագործակցությունը երկիրը ամրապնդելու համար չի փոխվում: Մենք դատապարտված չենք անընդհատ լարված վիճակում ապրելու, բայց ես միամիտ չեմ և միշտ պետք է պատրաստ լինեմ և՛ լավագույն, և՛ վատագույն սցենարին:
Մենք չենք ձգտում լարվածություն Թուրքիայի հետ և չենք ցանկանում մշտապես զբաղված լինել մեր զսպման կարողությունների ուժեղացմամբ, բայց դա
armtimes.com

 պարտավորություն է հարևանի հանդեպ, որը պարզվեց, որ անկանխատեսելի է»,- ասել է վարչապետը։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: