ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանական հարուստ գրականությունը պետք է լայն ճանաչում գտնի Հայաստանում. Իրանում ՀՀ դեսպան

Իրանում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանն ուրբաթ օրն այցելել է Թեհրանի գրքի 34-րդ միջազգային տոնավաճառ, որտեղ հանդիպել է  ցուցահանդեսի ղեկավար Յասեր Ահմադվանդի և օտարերկրյա հրատարակիչների կոմիտեի ղեկավար Իսմայիլ Ջանալիփուրի հետ։  

Թեհրանի գրքի 34-րդ միջազգային տոնավաճառի նախագահի հետ հանդիպմանը Թեհրանում ՀՀ դեսպանն անդրադարձել է Իրանի դասական հեղինակների, հատկապես Աթթարի և Խայամի նկատմամբ հայերի հետաքրքրությանը: Նա նշել է. «Այս բանաստեղծների ստեղծագործությունները տպագրվել են Հայաստանում»: 
 
Իրանում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանն ուրբաթ օրն այցելել է Թեհրանի գրքի միջազգային տոնավաճառ, որտեղ հանդիպել է  ցուցահանդեսի ղեկավար Յասեր Ահմադվանդի և օտարերկրյա հրատարակիչների կոմիտեի ղեկավար Իսմայիլ Ջանալիփուրի հետ։  

Նշելով, որ այս տարի մի քանի գիրք է թարգմանել պարսկերեն, դեսպանն ասել է. «Երկու երկրների մշակութային և պատմական սերտ հարաբերությունները պահանջում են, որպեսզի այդ կարողությունները օգտագործվեն տպագրական և թարգմանչական աշխատանքների ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման համար: Համագործակցության դռները կբացվեն մշակութային հարաբերությունների միջոցով»։

Անդրադառնալով առաջիկայում համատեղ մշակութային ծրագրերի իրականացմանը, դեսպանը հավելել է. «Արտաքին գործերի նախարարության հետ քննարկել ենք երաժշտության, սննդի և արվեստի ու արհեստի ոլորտներում 3 մշակութային ծրագրերի իրականացման հարցը»: 

Անդրադառնալով Իրանի դասական ստեղծագործությունների, հատկապես Աթթարի ու Խայամի նկատմամբ հայ ժողովրդի մեծ հետաքրքրությանը, դեսպան Արսեն Ավագյանը հավելել է. «Այս բանաստեղծների ստեղծագործությունները տպագրվել են Հայաստանում։ Իրանական գրականությունը շատ հարուստ է: Ուստի այս ոլորտում մեծ ներուժ կա։

Ցուցահանդեսի օտարերկրյա հրատարակիչների բաժնի ղեկավար Ջանալիփուրն անդրադառնալով դրամաշնորհային ծրագրին, նշել է. «Այս ծրագրի շրջանակում, բոլոր օտարերկրյա հրատարակիչները, ովքեր ցանկանում են թարգմանել պարսկերեն գրքեր, աջակցություն կստանան Մշակույթի և Իսլամական առաջնորդության նախարարության կողմից»:
 
Նշելով, որ այս տարի նախատեսվում է թարգմանել 200 անուն գիրք, նա հավելել է. «Այս թարգմանություններում հայ հրատարակիչները կարող են մեծ մասնաբաժին ունենալ»:

Մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարության համագումարների գլխավոր տնօրենը, նշելով, որ դրամաշնորհային ոլորտում թարգմանության համար աջակցությունը վճարվելու է   եվրոյով, հավելել է. «Երեխաների և դեռահասների համար նախատեսված գրականության համար հատկացվելու է 1000 եվրո, իսկ վեպերի համար՝ մինչև 3000 եվրո»:

Ջանալիփուրը հավելել է. «Հայ հրատարակիչները, ովքեր կընտրեն, կթարգմանեն և կհրատարակեն գիրքը, կստանան այս աջակցությունը: Իրանի կառավարությունը կվճարի նաև տեղական հրատարակչի հեղինակային իրավունքի համար»: 
 
 
Աղբյուր՝ parstoday.ir


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: