ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Սոթքի մարտական գործողությունների արդյունքում հասկացանք մի բան. սա մեզ բերելու է նոր նվաճումներ. Խուդավերդյան

«Մարտական փորձի ու գիտելիքների շնորհիվ է, որ պաշտպանիչ շերտում տղաները կարողացել են ապահովել սեփական կյանքի անվտանգությունը, լիարժեք հակահարված հասցնել դեպի ՀՀ սահմանները ոտնձգություն իրականացնող հակառակորդին»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է ԵԿՄ հիմնադիր անդամ, «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո)՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Սոթքի ուղղությամբ հարձակմանը և հայկական կողմի համարժեք պատասխանին:
Ըստ նրա՝ Ադրբեջանի այսօրինակ դրսևորումները միշտ են եղել, երբ ՀՀ վարչապետը մեկնել է Ռուսաստան տարաբնույթ ժողովների և վեհաժողովների, ՀԱՊԿ-ի շրջանակներում քննարկումների:
«Սոթքում տեղի ունեցած մարտական գործողությունների արդյունքում հասկացանք մի բան՝ գնալով շտկվեց մեր բանակի թե՛ մտավոր, թե՛ հոգևոր, թե՛ կոտրված մեջքը: Տղաները դուրս եկան պարտվածի հոգեբանությունից և պատրաստ վիճակով պաշտպանեցին հայոց սահմանները»:
Արա Խուդավերդյանի կարծիքով՝ այս ամենը և՛ բանակի բարեփոխումների, և՛ պետության վարած արտաքին քաղաքականության, և՛ ՀՀ վարչապետի՝ իր խոսքը պնդելու արդյունքն է:
«Մենք այս քննությունը շատ լավ հանձնեցինք, սրանք մեզ բերելու են մեծ նվաճումներ: Եվ եթե նաև ջարդենք ներքին թշնամուն՝ «5-րդ շարասյանը», լրատվամիջոցներին, որոնք ամեն կերպ աշխատում են իրազեկել հակառակորդին, որպեսզի Հայոց պետականությունը անկման բերեն, ապա Ադրբեջանը սեփական մատը սեփական հետույքից չի կարող հանել»,- ասում է նա:
Կրկին անդրադառնալով բանակում տարվող բարեփոխումներին՝ վերջինս նկատում է՝ ամեն մի պատերազմական և մարտական գործողություններից հետո պարտադիր են փոփոխությունները:
«Բարեփոխումներն ու նորամուծությունները բերում են նոր տեմպ, մտածելակերպ, մոտեցումներ և հետագա հաղթանակին տանող ուրվագիծ: Իսկ եթե բանակը թողնում ես լճացած, ռուսական «Пока не будет звонок из Москвы, мы ничего не будем делать» մոտեցումներով, և հարց է, թե Մոսկվայից ի՞նչ զանգ կգա, այդ կարգի բանակով և լճացած զինվորականներով միայն կարելի է կործանել երկիրը»,- ընդգծում է նա և հավելում, որ մեր զինվորն այսօր բարոյահոգեբանական շատ լավ վիճակում է. «Իրեն օդում արծիվ է զգում, գետնի վրա՝ առյուծ: Ճիշտ է, ունենք հնուց եկած պրոցեսներ, որոնք որոշակի շտկումների կարիք ունեն: Այդ պրոցեսները աստիճանաբար մաշեցնելուց հետո մեր բանակը երկու ոտքի վրա ամուր կկանգնի, և մենք կկարողանանք ոչ միայն մատ թափ տալ հակառակորդի վրա, այլ ստիպել, որ մտնի այնտեղ, որտեղից դուրս է եկել»:
Հարցին, թե առաջիկայում հնարավո՞ր է՝ լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսեն, զրուցակիցն ասում է. «Ադրբեջանը մի պետություն է, որ նրա ո՛չ «հա»-ին է պետք հավատալ, ո՛չ՝ «չէ»-ին. «Նույնն էլ Ռուսաստանի և Թուրքիայի դեպքում է, քանի որ իրենք ունեն գերպետական և գերֆինանսական համատեղ շահեր: Մենք պետք է կարողանանք մեզ միշտ սթափ պահել՝ մտածելով մեր պետության սահմանները պաշտպանելու շահերից: Փա՜ռք մեր բանակին, փա՜ռք մեր զինվորին: Կուզեմ, որ «յան» ազգանունով ներքին թշնամին մառան մտնի ու սկսվի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի դարձել նվաճող ամբողջ աշխարհում»:
Աղբյուր՝ araratnews.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: