ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Աղվան Վարդանյանը 4 հարկանի առանձնատնից բացի՝ «կղզի ունի Դավթաշենում», որը գրանցված է Զովունի գյուղում. ՀԺ

Օրեր առաջ համացանցում մի շքեղ՝ 4 հարկանի առանձնատան լուսանկարներ էին տարածվել: Նշվում էր, որ տունը պատկանում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանին:




Լուսանկարը՝ համացանցից

Օգտատերերի շրջանում հատկապես քննարկման առարկա էր դարձել այն հարցը, թե տարբեր պետական պաշտոններում աշխատած Աղվան Վարդանյանին որտղի՞ց նման դրամական միջոցներ, որ կարողացել է ձեռք բերել շուկայական՝ մոտավորապես 400-600 հազար դոլար արժողությամբ բնակարան։

«Հայկական Ժամանակ»-ին հաջողվել է պարզել, որ առանձնատունը գրանցված է Աղվան Վարդանյանի որդու՝ Վահե Աղվանի Վարդանյանի անունով։ Ի դեպ, այս մասին կարելի է տեղեկանալ նաև Աղվան Վարդանյանի տարեկան հայտարարագրից, ում որդու՝ Վահե Աղվանի Վարդանյանի անունով կա միանձնյա սեփականություն նշված տարածքում։ 

Սակայն ուշագրավն այն է, որ Աղվան Վարդանյանի 4 հարկանի առանձնատան հասցեն գրանցված է Կոտայքի մարզի Զովունի գյուղում, այնինչ առանձնատունը փաստացի գտնվում է Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում։

Մեզ նաև հաջողվել է պարզել տան հասցեն՝ Կոտայքի մարզ, Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 39 փողոց, 2-րդ նրբանցք, 15/2։

Առնվազն տարօրինակ է այն փաստը, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող՝ Աղվան Վարդանյանի 4 հարկանի առանձնատունը գրանված է Զովունի գյուղում։ Կարելի է ենթադրել, որ դա արվել է կամ այն պատճառով, որ Զովունիում հողերը համեմատաբար շատ ավելի էժան են, առանձնատուն կառուցելու համար՝ այն ձեռք բերելը ավելի շահեկան, կամ Երևանում անշարժ գույքի, այս դեպքում 4 հարկանի առանձնատան տարեկան գույքահարկը շատ ավելի թանկ արժե, քան Զովունի գյուղում։

Ստորև ներկայացված է Աղվան Վարդանյանի 4 հարկանի առանձնատան Google Earth-ով արված լուսանկարը։


Սրանից ակնհայտ է դառնում, որ առանձնատունը գտնվում է Դավթաշենում: Անգամ առանձնատան հետևում գտնվող ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնն են գտնվում նույն վարչական շրջանում, չնայած նրան, որ դրանք ավելի մոտ են Զովունի գյուղին։

Ստացվում է, որ Աղվան Վարդանյանին հաջողվել է Երևանի մեջ 4 հարկանի առանձնատնից բացի՝ նաև «կղզի» ձեռք բերել, որը փաստացի Երևանում է, բայց կապ չունի Երևանի հետ։
civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: