ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին ԱՄՆ սենատի հանձնաժողովի հայտարարությանը կհետևեն նաև այլ երկրներ. քաղաքագետ

Ադրբեջանի պահվածքը սկսում է զայրացնել արդեն որոշ կողմերին. «Մենք տեսանք ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հայտարարությունը, որտեղ խոսում են Ադրբեջանի բարձրաստիճան անձանց նկատմամբ կոնկրետ պատժամիջոցներ ծավալելու մասին։

«Ադրբեջանը, հարձակվելով Սոթքի ուղղությամբ, և՛ տնտեսական խնդիրներ է փորձում ստեղծել Հայաստանի համար՝ կանգնեցնելով Սոթքի ոսկու հանքի աշխատանքը, և՛ փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի սպասվող բանակցություններից առաջ ավելի ամուր դիրքեր ունենա։  Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ պատրաստ է կտրուկ գործողությունների, եթե Հայաստանն ու միջազգային հանրությունը շարունակեն իրեն ստիպել որոշ հարցերում զիջումների գնալ»,- Civic.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը՝ խոսելով երեկ վաղ առավոտից Գեղարքունիքի մարզի ուղղությամբ իրականացվող Ադրբեջանի սադրանքներից։ 

Երկու օրից Բրյուսելում հանդիպելու են ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը, երկու կողմերն էլ հաստատել են առաջիկա բանակցություններին իրենց մասնակցությունը։ Սակայն Հայաստանի վարչապետն արդեն իսկ շեշտել է, որ մայիսի 14-ին կայանալիք հանդիպման ժամանակ Խաղաղության պայմանագրի կնքումը շատ քիչ է հավանական, քանի որ դրույթներ կան, որոնք վերջնական մշակված չեն։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ ոչ միայն Բրյուսելում է անհավանական Խաղաղության պայմանագրի կնքումը, այլև ընդհանրապես տեսանելի ապագայում: «Բրյուսելի հանդիպումից հետո պետք է սպասենք հերթական հանդիպմանը և կողմերի միջև ԱՄՆ-ում ձեռք բերված որոշ առաջընթացը զարգացնելու միտումների, որոնք կարող են վերաբերել որոշ հումանիտար խնդիրների լուծումներին»,- հավելեց մեր զրուցակիցը։ 

Ռոբերտ Ղևոնդյանի մեկնաբանմամբ՝ Ադրբեջանի պահվածքը սկսում է զայրացնել արդեն որոշ կողմերին. «Մենք տեսանք ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հայտարարությունը, որտեղ խոսում են Ադրբեջանի բարձրաստիճան անձանց նկատմամբ կոնկրետ պատժամիջոցներ ծավալելու մասին։ Եվ այս հայտարարությանը հետևելու են նաև փոքր ուժային կենտրոնների՝ այլ երկրների նմանատիպ հայտարարություններ, և հնարավոր է նաև գործողություններ լինեն»։

Հարցին՝ Ադրբեջանը բանակցություններից առաջ հերթական իր այս սադրանքով կարո՞ղ է ճնշել Հայաստանի իշխանությանը և զիջումներ կորզել, Ռոբերտ Ղևոնդյանը պատասխանեց. «Ընդհակառակը, այստեղ ամեն ինչ հանգում է նրան, թե սադրանքը ի՞նչ նպատակներ ուներ, և արդյոք իրացվեցի՞ն այդ նպատակները և ինչպե՞ս իրացվեցին։ Այս դեպքում մենք տեսնում ենք, որ Հայաստանի հակահարվածը բավականին ուժգին է եղել, և ադրբեջանական կողմից զոհ է արձանագրվել՝ ի տարբերություն հայկական կողմի։ Այսինքն՝ Հայաստանը որոշակի առավելություն է ձեռք բերել, իսկ այդ առավելությունը Հայաստանին տրամադրելու է ավելի ճկուն ու կոշտ լինել բանակցություններին»: Քաղաքագետն ընդգծեց, որ  Ադրբեջանի կողմից շատ հնարավոր է թե՛ մինչև առաջիկա բանակցությունները, թե՛ դրանից հետո շարունակվեն սադրանքները, այդ թվում՝ Հայաստանի պետական սահմանի նաև այլ ուղղություններով: «Ուղղակի Հայաստանը պետք է պատրաստ լինի դրանց թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական առումով»,- ասաց նա։  

Հարցին՝ ԵՄ դիտորդներն այս պարագայում ի՞նչ օգուտ են տալիս Հայաստանին, քաղաքագետն արձագանքեց. «ԵՄ դիտորդներն ուղղակի կարողանում են իրենց գործառույթների շրջանակներում տեղեկատվություն ուղարկել Եվրոպական միությանը և անդամ երկրներին, ինչը համապատասխանում է Հայաստանի շահին, և Հայաստանը մի փոքր ավելի քիչ կարող է կենտրոնանալ այդ տեղեկատվությունը հասցնելու գործառույթի վրա և ավելի շատ կենտրոնանալ այլ խնդիրների վրա»։   

Մայիս ամսին և՛ Բրյուսելում, և՛ Մոլդովայում, և՛ Մոսկվայում նախատեսված է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։ ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ կարևոր չէ, թե որ երկրում են ընթանում բանակցությունները, քանի որ նույն հարցի շուրջ են քննարկումները։

Քաղաքագետից հետաքրքրվեցինք՝ արդյոք չկա՞ որևէ տարբերություն, թե որ երկրում են ընթանում բանակցությունները։
«Բանակցությունների ընդհանուր իմաստը, այո, նույնն է։ Այստեղ տարբերությունը տարբեր կենտրոնների կողմից սեփական շահերը ներառելու մեջ է։ Իհարկե, Ռուսաստանը փորձում է սեփական ազդեցությունն ամրապնդել, սեփական մոտեցումներն ամրագրել այն հիմնական փաստաթղթում, որը հնարավոր է լինի ինչ-որ ժամանակ հետո, իսկ ԱՄՆ-ն փորձում է իր շահերն ամրագրել։ Բայց այստեղ էական չէ, թե ում շահն ինչ է, այստեղ հարցն այն է, որ ընդհանուր գործընթացը մեկ ուղղությամբ է ընթանում, և ամենակարևոր հարցն էլ այդ ենթատեքստում այն է, որ այդ ընդհանուր գործընթացը այս պահին պետք է թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին, թե՛ ԱՄՆ-ին ու Ռուսաստանին և մնացած բոլոր դերակատարներին»,- ասաց Ռոբերտ Ղևոնդյանը։ 

Նարա Մարտիրոսյան
civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: