ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանն, Իրանն ու Հնդկաստանը աշխատում են «Պարսից ծոց–Սև ծով» ՄՏՄ–ի նախագծի վրա. մանրամասներ

Հայաստանը, Իրանն ու Հնդկաստանը աշխատանքներ են տանում «Պարսից ծոց–Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի ուղղությամբ։ Հնդկական կողմը Հայաստանը դիտարկում է որպես կամուրջ, որի օգնությամբ Հնդկաստանից ապրանքները կկարողանան դուրս գալ ԵԱՏՄ բազմամիլիոնանոց շուկա։

Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հնդկական առևտրատնտեսական կազմակերպության նախագահ Ասիֆ Իկբալը։
Նրա խոսքով` հարցը քննարկվում է երեք երկրների առաջնորդների մակարդակով, սակայն նախատեսվում է նախագծում ներգրավել նաև մասնավոր հատվածին։
«Հնդկաստանը 2024 թվականին պատրաստվում է դառնալ ԵԱՏՄ դիտորդ երկիր։ Սա ևս մեկ հանգամանք է, որը թույլ կտա խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ բոլոր ուղղություններով, այդ թվում` պաշտպանության ոլորտում», – ասաց Իկբալը` հավելելով, որ առաջիկայում Հայաստանում Հնդկաստանի դեսպանությանը կից պաշտպանական հարցերով կցորդ կնշանակվի։
Ինչ վերաբերում է համագործակցության այլ ուղղություններին, ապա այս պահին մի շարք պայմանագրեր են կնքվել երկու երկրների գյուղատնտեսական ընկերությունների միջև։ Զարգանալու է նաև գյուղատնտեսական զբոսաշրջությունը։
Շուտով ևս երկու համաձայնագիր կստորագրվի, որոնք թույլ կտան հնդկական ընկերություններին Հայաստանում վերամշակել կենցաղային ու կենդանի ծագման աղբը և բնական գազ ստանալ։
Բացի այդ, աշխատանքներ են տարվում նաև «Հայֆիլմի» հետ հին կինոժապավենների թվայնացման ուղղությամբ։
«Customised Industrial Supplies» ձեռնարկության ղեկավար Սեպուհ Ղազարյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ եռակողմ նախագծերի իրականացման համար կարևոր է ակտիվորեն ներգրավել գործարար հատվածին։ Նրա խոսքով` ապագայում նախատեսվում են փոխայցեր և համաձայնագրերի ստորագրում, որոնց արդյունքներն ակնհայտ կլինեն առաջիկայում։
Ղազարյանն ընդգծեց, որ հայ և հնդիկ ժողովուրդներին շատ բան է միավորում։ Բացի բարեկամական հարաբերություններից, մի շարք խնդրահարույց հարցերի շուրջ տեսակետների ընդհանրությունից, Հնդկաստանը Հայաստանին դիտարկում է որպես դեպի ԵՄ երկրներ տարանցիկ ուղիներից մեկը։ Դա արդիական է նաև հակառակ ուղղությամբ։
Համագործակցության առանցքային ուղղությունների թվում Ղազարյանը նշեց զբոսաշրջությունը։ Նրա խոսքով` ուղիղ ավիահաղորդակցության բացումը Հնդկաստանից զբոսաշրջային հոսքի կհանգեցնի, ինչն իր հերթին ներդրումներ կբերի։
«Առաջիկա կես տարվա ընթացքում Հնդկաստանից իրական ներդրումներ են սպասվում արդյունաբերության, շինարարության և առևտրի զարգացման համար։ Ապագայում նախատեսվում է նաև, որ հայկական ձեռնարկությունները տեղական արտադրանքով կմասնակցեն Հնդկաստանում կայանալիք ցուցահանդեսին», – ասաց Ղազարյանը։
ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ ՀՀ ԱԳՆ–ն աշխատանք է տանում Հնդկաստանի գործընկերների հետ բոլոր ուղղություններով, այդ թվում` ներդրումային նախագծերի։ Բացի այդ աշխատանքներ են տարվում հայ–հնդկական գործարար խորհրդի ստեղծման ուղղությամբ։ Հայաստանն ու Հնդկաստանը բանակցում են նաև միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին երկկողմ համաձայնագրի ստորագրման հարցով։ Առաջիկայում նախատեսվում է Հնդկաստանից Հայաստան բեռնարկղերի փորձնական մատակարարում իրականացնել։
Հիշեցնենք` մարտի սկզբին հայտնի դարձավ, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Հնդկաստանին առաջարկել է լրացուցիչ առևտրային ճանապարհ ստեղծել հնդկական ապրանքները Սև ծովով Եվրոպա և Ռուսաստան արտահանելու համար։ Փաստացի Միրզոյանը Հնդկաստանին առաջարկել է դառնալ «Պարսից ծոց–Սև ծով» ՄՏՄ–ի մասնակից։ Հաշվի առնելով, որ նախագծի գաղափարը Իրանինն է, ակնհայտ է, որ քաղաքական կամք է դրսևորում նաև Թեհրանը։
ejc.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
հհ,ագ,փոխնախարարն,անդրադարձել,աճի,բարձր,տեմպերին,տնտեսական , ՀՀ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է տնտեսական աճի բարձր տեմպերին
ՀՀ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է տնտեսական աճի բարձր տեմպերին
Դեկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) առցանց 47-րդ հանդիպմանը։
կառավարությունը,հավանություն,տվեց,եատմ-ի,եւ,իրանի,միջեւ,ազատ,առեւտրի,համաձայնագրին , Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրին
Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրին
Կառավարությունն իր դեկտեմբերի 14-ի նիստում հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրմանը:
թուրքական,լիրան,հասել,պատմական,նվազագույնի,լիրա , Թուրքական լիրան հասել է պատմական նվազագույնի
Թուրքական լիրան հասել է պատմական նվազագույնի
Երկուշաբթի թուրքական լիրայի նկատմամբ դոլարի փոխարժեքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 29 լիրան՝ 1 դոլարի դիմաց։ Այս մասին են վկայում TradingView տերմինալի առևտրի տվյալները։
հայաստանի-ազգային-ժողով,աժ,մաքսային-հարցերով-համագործակցության-համաձայնագիր,հայաստան,հնդկաստան , ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հնդկաստանի միջև մաքսային հարցերով համագործակցության համաձայնագիրը
ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հնդկաստանի միջև մաքսային հարցերով համագործակցության համաձայնագիրը
Հայաստանի ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև՝ մաքսային հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը:
թուրքմենստանն,ու,թուրքիան,ցանկանում,են,իրանի,տարածքով,գազ,մատակարարել , Թուրքմենստանն ու Թուրքիան ցանկանում են Իրանի տարածքով գազ մատակարարել
Թուրքմենստանն ու Թուրքիան ցանկանում են Իրանի տարածքով գազ մատակարարել
Թուրքմենական պետության բնական ռեսուրսների բազան հնարավորություն է տալիս շահագրգիռ երկրներին և տարածաշրջաններին լիովին ապահովել էներգետիկ ռեսուրսներով։
հայաստան,սատմ,հայաստանի-սննդի-անվտանգության-տեսչական-մարմին,հայաստան-ներմուծել-սննդամթերքներ,վտանգավոր-սննդամթերքի-ներմուծման-արգելքը-հայաստան,բրազիլիա,իրան , ՍԱՏՄ-ն արգելել է Հայաստան ներմուծել Բրազիլիայից և Իրանից որոշ սննդամթերքներ՝ լաբորատոր անհամապատասխանության պատճառով
ՍԱՏՄ-ն արգելել է Հայաստան ներմուծել Բրազիլիայից և Իրանից որոշ սննդամթերքներ՝ լաբորատոր անհամապատասխանության պատճառով
Հայաստանի Հանրապետության սննդի անվտանգության տեսչական մարմնի իրականացրած սահմանային վերահսկողության արդյունքում նոյեմբերի 24-28-ը լաբորատոր անհամապատասխանության հիմքով, արգելվել է ՀՀ ներմուծել վտանգավոր սննդամթերք:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: