ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ԼՂ-ն պետք է միջազգային հանրությանը պատասխանատվության տակ դնի. քաղաքագետ

Արցախում կազմակերպված ստորագրահավաքի արդյունքում արդեն իսկ 120.000 անձի ստորագրություն կա, որը ներկայացվելու է ՀՀ կառավարությանը, ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիայի դեսպանատներին ու ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին։

Այս մասին հայտարարել են արցախցիները Արցախում մայիսի 8-ին կազմակերպված հանրահավաքի ժամանակ ու ընդգծել մի շարք պահանջներ, այդ թվում՝ կիրառել բոլոր միջազգային մեխանիզմները՝ ապահովելու Նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների կատարումը, իրագործել Հաագայի դատարանի՝ Լաչինի միջանցքը բացելու մասին որոշումը: «Ադրբեջանն իր գործողություններով իրականացնում է էթնիկ զտման և Արցախի բնիկ ժողովրդին իր հայրենիքից զրկելու ցեղասպան քաղաքականություն»,- հայտարարում էին արցախցիները բազմամարդ հանրահավաքի ժամանակ։ 

Արցախցիների պահանջներն ուղղված են նաև ՄԱԿ-ի ԱԽ անդամ պետություններին, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ղեկավարներին, ինչպես նաև ՌԴ նախագահին՝ որպես Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող երկրի ղեկավարի։ Նրանց պահանջները ներկայացվելու են նաև ՀՀ վարչապետին՝ որպես ՀՀ անկախության հռչակագրով Արցախի հարցով իրավական և քաղաքական պարտավորություն ստանձնած երկրի ղեկավարի։  

Civic.am-ի հետ զրույցում քաղաքագետ Մանվել Սարգսյանը նշեց, որ արցախցիներն իրենց առաջադրած պահանջների համար դիմել են այն կառույցներին, որոնք պատասխանատվություն ունեն Արցախի համար, օրինակ՝ հենց Մինսկի խումբը։ 

«Խորհրդային Միության փլուզումից հետո՝ դեռևս 30 տարի առաջ է որոշում ընդունվել, որ Արցախի խնդիրը լուծված չէ՝ վեճ կա, և պետք է ստատուսը որոշել։  Հայաստանն այդ ժամանակ նշել է, որ կճանաչի Ադրբեջանի սուվերենությունը, եթե Ադրբեջանն ընդունի, որ Ղարաբաղի խնդիրը կա։ Եվ 1992թ. սկզբին թե Հայաստանը, թե Ադրբեջանը գրավոր ընդունել են, որ կա վեճ Ղարաբաղի ստատուսի շուրջ, և ստեղծվել է ԵԱՀԿ Մինսկի խումբը»,- ասաց քաղաքագետը։ 

Մանվել Սարգսյանն ընդգծեց, որ միջազգային հանրությունն ինքն է ստեղծել Մինսկի խումբը, որպեսզի պարզի՝ ո՞րն է Արցախի ստատուսը. անկա՞խ պետություն է, Հայաստանի կազմո՞ւմ է լինելու, թե՞ Ադրբեջանի կազմում, հետևաբար Մինսկի խմբի երկրներն ունեն պարտավորություն Արցախի հարցում. «30 տարի բանակցությունների արդյունքում այդպես էլ չի պարզվել ստատուսը։ Ադրբեջանը խախտել է Ղարաբաղի խաղաղ կարգավորման պայմանը և 1992թ.-ին հարձակվել է Արցախի վրա, պարտվել է, կորցրել տարածքներ, խնդիրը բարդացրել։ 2020թ.-ին նորից է խախտել պայմանն ու հարձակվել Արցախի վրա։ Բա Մինսկի խումբը պատասխանատու չէ՞ այս ամենի համար՝ պահանջներ էր դնում Հայաստանի առաջ, ասում էր, օրինակ, տարածքների վերադարձ կատարեք, որ լինի խնդրի լուծում։ Հիմա էլ տարածքները վերադարձրել են Ադրբեջանին,  իսկ Ադրբեջանը ճանապարհն է փակել՝ ժողովրդին թողնելով շրջափակման մեջ։ Հիմա Մինսկի խումբը պատասխանատվություն ունի՞, թե՞ չունի»։

Դիտարկմանը՝ Ադրբեջանը մերժել է Մինսկի խմբի գործունեությունը, մեր զրուցակիցն արձագանքեց. «Ադրբեջանը 1992թ. ընդամենն իրավունք էր ստացել մասնակցելու Ղարաբաղի ստատուսը պարզելու գործին՝ ճիշտ այնպես, ինչպես Հայաստանը։ Թե Հայաստանը, թե Ադրբեջանը, թե Մինսկի խմբի անդամ երկրները պատասխանատվություն էին վերցրել պարզելու Ղարաբաղի ստատուսը։ Իսկ Ղարաբաղից բազմիցս էին ասել, որ այն տարածքները, որոնք ակնկալվում էին վերադարձնել Ադրբեջանին, դրանք անվտանգության գոտի են, և երաշխիքներ են պետք արցախցիների համար մինչ դրանց վերադարձը»։  

Մեր զրուցակիցը հիշատակեց, որ 2020թ.-ի արցախյան պատերազմից հետո՝ բացի Ադրբեջանի կողմից գրավված տարածքներից, նաև Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ երեք շրջան վերադարձվեց Ադրբեջանին՝ Աղդամի, Լաչինի ու Քելբաջարի շրջանները․ «Նոյեմբերի 9-ի փաստաթղթով Ղարաբաղի տարածքը կիսվել է. այն, ինչ որ Ադրբեջանին էր պատկանում, վերադարձվել է, իսկ մնացածը Ադրբեջան չէ՝ ստատուսը պարզված չէ։ Ֆրանսիայի սենատն է 2 անգամ այդ հարցը բարձրացրել, որ Ղարաբաղի ստատուսը պետք է որոշվի։ Ռուսաստանն էլ է ասել, որ ստատուսը որոշված չէ, ասել է՝ մենք այդ տարածքը կոչում ենք ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի»։ 

Քաղաքագետի դիտարկմամբ՝ Ադրբեջանը պետք է պատժամիջոցների ենթարկվեր միջազգային հանրության՝ առնվազն Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից, քանի որ գրավոր համաձայնություն էր տվել Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման գործընթացի ապահովման համար,  սակայն խախտել է դա, ինչը միջազգային իրավունքի խախտում է: «Նույնն էլ Ռուսաստանը, վերցրել է պատասխանատվություն՝ պահելու Արցախի մնացած տարածքները, բայց չի պահում։ Արցախցիները դրա համար դիմում են միջազգային հանրությանը, ասում են՝ ձեր վերցրած պարտականությունները իրականացրեք»,- ասաց նա։

Հարցին՝ ինչո՞ւ են թերանում թե ՌԴ-ն, թե ԱՄՆ-ն, թե Ֆրանսիան, մեր զրուցակիցը պատասխանեց. «Բոլորն էլ իրենց ազգային շահերից են գործում, բայց երկրների աչքը մտցնել է պետք, որ իրենց վերցրած պարտավորությունը չեն կատարում՝ դա առաջին քայլն է արցախցիների կողմից»։  

Արցախից Հայաստանի ժողովրդին կոչ են արել նաև թույլ չտալ Հայաստանի իշխանություններին ստորագրել Արցախի ժողովրդի ինքնորոշումը վտանգի տակ դնող փաստաթուղթ։ Մանվել Սարգսյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ ասել է՝ ինքնորոշման իրավունքը վտանգի տակ դնող փաստաթուղթ։
«ՀՀ վարչապետն ինքն է ասել, որ ՀՀ բոլոր նախագահները խախտել են իրենց վերցրած պատասխանատվությունը՝ ասել են մի բան, արել են այլ բան Ղարաբաղի հարցում։ Հիմա առաջին անգամ Արցախի ժողովրդի մակարդակով այդ պատասխանատվության խնդիրը դրվել է բոլորի վրա»,- պատասխանեց քաղաքագետը։ 

Մեր դիտարկմանը՝ միջազգային հանրությունն անընդհատ շեշտում է տարածքային ամբողջականության հարգումը, Մանվել Սարգսյանն արձագանքեց. «Տարածքային ամբողջականությունն ի՞նչ կապ ունի բլոկադայի հետ՝ նման իրավունք չկա, միջազգային իրավունքի խախտում է նաև Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը Հակարիի կամրջի մոտ, որովհետև Լաչինի միջանցքը Ադրբեջան չէ, դա միջազգայնորեն ճանաչված միջանցք է, որի տակ Ադրբեջանը ստորագրել է, որ իր տարածքով տալիս է միջանցք։  Ադրբեջանն իրավունք չուներ անգամ մեկ քայլ գնալու առաջ դեպի այն տարածք, որն իրենը չէ՝ այդ տարածքի ստատուսը որոշված չէ»։ 

Դիտարկմանը՝ հիմա Հայաստանը ոչ թե Արցախի ժողովրդի ինքնորոշումից, այլ  անվտանգության երաշխիքներից է խոսում, քաղաքագետն արձագանքեց. «Հայաստանի կողմից անվտանգության խնդիրը բարձրացնելն էլ խելացի քայլ է, ասում է՝ այսօր ապահովեք անվտանգությունը, աշխարհն էլ ասում է՝ ճիշտ ես ասում։ Թող անվտանգությունն ապահովեն, հետո կորոշեն ստատուսը։ Աշխարհը եթե ուզենա, կլուծի Ղարաբաղի հայերի անվտանգության հարցը, օրինակ՝ ինչպես լուծել են Կոսովոյում։ Ղարաբաղը պետք է միջազգային հանրությանը պատասխանատվության տակ դնի, պահանջի, որ որոշվի իր հարցը»։  

Նարա Մարտիրոսյան 
civic.am/


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: