ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայ մարդը ձեռքը դրել է դիակին, ասում է՝ չի կարող պատահել, ձեռքս է սառած, չի հավատում. քաղաքագետ

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի դիտարկմամբ՝ Մոսկվայում Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներին Հայաստանի մասնակցությունը քաղաքական «ֆլիրտ է», այլ կերպ ասած՝ պետությունը մանևրում է:

«Մեր աշխարհագրական հարևանները Հայաստանի մանևրելու հնարավորությունները սահմանափակում են, մանավանդ որ Ռուսաստանն իր փոքրիկ ներկայացուցչի՝ Ադրբեջանի հետ այստեղ ներկա է, նաև՝ նրա ռազմաբազան: Բայց այս պահին ՀՀ-ն, ընդունելով Մոսկվայի առաջարկը, փորձում է մանևրել, որպեսզի ՌԴ-ի մոտ խանդ չառաջանա: Այսպես ասած՝ սա քաղաքական «ֆլիրտ է»»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:
 
Ըստ նրա՝ Ռուսաստանը բացառում է ցանկացած այլընտրանք՝ կապված ՀՀ-ի հետ, անգամ այն դեպքում, երբ ինքն էլ հարցի լուծման տարբերակներ կամ մեխանիզմներ չի առաջարկում և չի կիրառում:
«Իր ընկալումներով՝ «իր դարերի ճորտը» էսօր արժանապատվություն է ցույց տալիս, ինքնիշխանություն է պահանջում: Դա Ռուսաստանի համար ո՛չ հասկանալի է, ո՛չ էլ՝ ընդունելի: Պարզապես այս պահին այն շնչառություն չունի, չի կարողանում ընդդիմանալ մեր քայլերին: Եթե Ուկրաինայում հաջողություն ունենար, հիմա այստեղ սպանդ էր սարքել, դրա համար այս պատուհանը Հայաստանի համար հնարավորությունների շրջան է: ՀՀ-ն գիշեր-ցերեկ պիտի աշխատի այլ բևեռների հետ»,- կարծում է քաղաքագետը:
Զրուցակիցը համոզված է, որ մեր երկրում խաղաղություն կլինի այն պարագայում, երբ ՌԴ-ն այստեղից հեռանա:
«Այդպիսի բան երկու անգամ եղել է, մեկը 1928 թվականին Ռուսաստանը «լեշը» վերցրեց, գնաց, մենք ստեղծեցինք Առաջին հանրապետությունը, երկրորդն էլ սովետական Հայաստանից 90 թվականներին «լեշը» վերցրեց գնաց, և մենք ստեղծեցինք Երրորդ Հանրապետություն: Ռուսաստանի գնալու հավանականությունը ավելի մեծ է, քան մնալունը: Նա այլևս ուկրաինական ճգնաժամից դուրս չի գալու, կիսամեռ պետություն է, պարզապես մեր հայ մարդու հավատի մեջ դա չկա: Ձեռքը դրել է սառած դիակի վրա, ասում է՝ չի կարող պատահել, ձեռքս է սառած, չի հավատում, որ Ռուսաստանը կարող է մեռնել»,- նշում է նա:
Քաղաքագետը մանրամասնում է, թե Հայաստանն ի՞նչ պիտի անի այս պարագայում. «Պիտի աշխատի Հնդկաստանի, Իրան, Արևմուտքի հետ: Իսկ եթե մենք որպես պետություն և ժողովուրդ շարունակենք «հորանջել», գործ չանենք, ոչնչի չենք հասնի»:
Միաժամանակ Հայկ Սուքիասյանը նշում է՝ Հայաստանը որոշակի աշխատանք արդեն իսկ արել է. «Հնդկաստանի հետ կատարած աշխատանք ունենք, Իրանի հետ էլ, Ֆրանսիայի դիրքորոշումը կա, կա ԱՄՆ-ինը, առանձին դեպքերում՝ ուղիղ մեղադրականը: Սրանք բոլորը ճնշման միջոցներ են Ադրբեջանի վրա, որը այս պահին հաջորդ էսկալացիայի գնալու բավարար միջազգային լեգիտիմություն չունի: Դրա համար գնում է հիբրիդային միջոցների՝ միջանցք փակում, մեր նյարդերն է ուտում, ու սա էլի շարունակվելու է»:
Հերմինե Կարապետյան
 
Աղբուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: