ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մայիսի 8-ը Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման համաշխարհային օրն է

Մայիսի 8-ին Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժումը նշում է մարդասիրական ամենամեծ շարժման օրը:

 Ամեն օր միլիոնավոր կամավորներ, հազարավոր աշխատակիցներ և գործընկերներ ամբողջ աշխարհում իրենց ներդրումն են ունենում մարդասիրության տարածման գործում՝ օգնելով և կյանք փրկող ծառայություններ մատուցելով իրենց համայնքներում ապրող մարդկանց:
Այս տարի Մայիսի 8-ը նշվում է «Մենք ամեն ինչ անում ենք #իսրտե» կարգախոսով:
Այնտեղ, որտեղ ճգնաժամ կա, ներկա է նաև Կարմիր խաչի ու Կարմիր մահիկի կամավորը՝ պատրաստ աջակցելու տուժածներին, որպեսզի նրանք արագորեն վերականգնվեն, դառնան ավելի դիմակայուն և ապրեն արժանապատվորեն։ Կամավորների նվիրումը երբեք չի սասանվում, նրանց կարեկցանքը սահմաններ չունի: 
Հայկական Կարմիր խաչի ընկերության անձնակազմն ու կամավորներն իրենց համայնքներին աջակցում են հետևյալ ծառայությունների ու ծրագրերի միջոցով՝ տնային խնամք, առաջին օգնություն, դիմակայունության բարձրացում, աղետների ռիսկի նվազեցում, վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելում, փախստականների պաշտպանություն և ինտեգրում, մարդասիրական արժեքների տարածում, արձագանք երիտասարդական հիմնախնդիրներին, մարդասիրական օգնության և սոցիալ – հոգեբանական աջակցության տրամարդում, կամավորական նախաձեռնությունների աջակցություն և այլն:    
-Ամենածանր իրավիճակներում Կարմիր խաչի և Կարմիր մահիկի անձնակազմն ու կամավորները իրենց նվիրումն են բերում, կանգնելով ամենախոցելիների կողքին տեղական և ազգային մակարդակում՝ երբեմն վտանգի ենթարկելով սեփական կյանքն ու առողջությունը: Նրանք հիշեցնում են մեզ, թե ինչու մենք պետք է տարածենք մարդասիրություն և դրսևորենք բարություն, — ասում է ՀԿԽԸ գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը: — Այս դժվարին ժամանակներում, կորուստների և անորոշության մեջ, մեզ մնում է միայն հավատալ բարության ուժին:
-Թերևս չկա առավել գերագույն արժեք, քան մարդասիրությունն է։ Փոխադարձ հարգանքի ու համակարգված գործունեության վրա հիմնված մեր և Շարժման գործընկերների աշխատանքի նպատակն է նվազեցնել մարդկային տառապանքը՝ ձեռք մեկնելով հակամարտությունից, աղետներից ու այլ արհավիրքներից տուժած մարդկանց, — նշել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության (ԿԽՄԿ) ղեկավար Թիերի Ռիբոն։ — Հայաստանում ավելի քան երեսուն տարի մեր աշխատանքի ընթացքում ԿԽՄԿ-ն արձագանքել է հակամարտության առնչությամբ տարբեր մարտահրավերների։ Այս ջանքերի հետևում մշտապես եղել է անձնակազմի, Կարմիր խաչի կամավորների ու գործընկերների նվիրումն ու անխոնջ աշխատանքը հանուն հստակ նպատակի՝ մի փոքր հույս և մարդասիրություն բերել բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։
Կարմիր խաչի և Կարմիր մահիկի շարժումը բաղկացած է Կարմիր խաչի միջազգային կոմիտեից, Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայից և 192 Ազգային ընկերություններից՝ մոտ 15 միլիոն կամավորներով: Աշխարհում յուրաքանչյուր 524 հոգուց մեկը Կարմիր խաչի կամ Կարմիր մահիկի կամավոր է:
 
Աղբյուր՝ armradio.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: