ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Արդարության եւ Ազատության դրոշակակիրը

Եփրեմ խանը (Դավթյան) տվել է շուրջ 60 մեծ ու փոքր ճակատամարտ՝ ֆիդայիների միջազգային ջոկատներով և կազմակերպված զորքերով հաղթել հակահեղափոխական ու միապետական ուժերին։ Իրանական պատմագրությունը նրան գնահատել է որպես ժամանակի առաջադեմ գործիչ և ժողովրդական հերոս։

Նրան երգեր են նվիրել, փառաբանել հերոսությունը, նրանով հպարտանում են թե՛ հայերը, թե՛ իրանցիները, նրա մասին բարձր կարծիքի են ռուսները, իսկ Ավետիք Իսահակյանը գրել է. «Շապուհների ու հազկերտների, շահ-աբասների ու աղա-մամեդխանների ձիերի սմբակների տակ Հայաստանը մոխրի էր վերածվել։ Բայց այդ մոխրից հառնեց Եփրեմը` իր խիզախ մարտիկների հետ, որոնց նժույգները հաղթական անցան շապուհների ու շահ-աբասների մոխրի վրայով, որպեսզի վերածնվի խաղաղությունը, եղբայրությունը եւ հավասարությունը»։
 
Եփրեմ Դավթի Դավթյանը ծնվել է Բարսում գյուղում (այժմ՝ Ադրբեջանի Շամխորի շրջանում) 1868 թ.-ին։ 1880-ականների վերջին անցել է Արևմտյան Հայաստան, միացել Մուշում, Սասունում, Վանում, Էրզրումում և այլուր գործող հայդուկային խմբերին։ Սարգիս Կուկունյանի արշավանքին (1890) մասնակցելու համար ձերբակալվել է և խմբի շատ անդամների հետ մինչև քննության ավարտը պահվել է Անդրկովկասի տարբեր բանտերում: Այնուհետև 1892 թվականի մարտին շղթայակապ աքսորվել է Սիբիր, ապա՝ Սախալին։
 
 
 
 
1896-ին երկարատև ոդիսականից հետո աքսորից փախել է Թավրիզ, Իրանում մտել է դաշնակցության շարքերը։ 1897 թ. հուլիսի 25-ին, 252 ֆիդայիների հետ Նիկոլ Դումանի, Խանասորա Վարդանի և Հովսեփ Արղությանի գլխավորությամբ մասնակցել է Խանասորի արշավանքին, որը հարձակում էր Վանի Խանասոր գյուղում բնակվող քրդական Մազրիկ ցեղախմբի վրա:
 
 
1899 թվականից ուսուցչություն է արել Ղարադաղի Աղաղան գյուղում, շրջել ամբողջ Հյուսիսային Պարսկաստանում։ 1906-1907 թվականներին լինելով Իրանի Ռեշտ քաղաքի ուսումնարանի հոգաբարձուների խորհրդի անդամ՝ մի շարք բարեփոխումներ է կատարել քաղաքի դպրոցներում։ Եփրեմ խանը զինվորագրվել է իրանական հակաֆեոդալական բուրժուական (սահմանադրական) հեղափոխությանը 1905—1911 թվականներին՝ դառնալով նրա ականավոր կազմակերպիչներից ու ղեկավարներից մեկը։ Թեհրանի գրավումից (1909 թ. հուլիսի 10) և շահի տապալումից հետո նշանակվել է Թեհրանի ոստիկանապետ։ Ի վերջո, նրան շնորհվել է Իրանի ժամանակավոր կառավարության զինված ուժերի գլխավոր, գերագույն հրամանատարի կոչում։ Իրանական պատմագրությունը նրան գնահատել է որպես ժամանակի առաջադեմ գործիչ, ժողովրդական հերոս և տաղանդավոր զորավար։
 
 
Քեռի, Եփրեմ խան, Խեչո
 
 
Եփրեմ խանը տվել է շուրջ 60 մեծ ու փոքր ճակատամարտ՝ ֆիդայիների ինտերնացիոնալ ջոկատներով և կազմակերպված զորքերով հաղթել հակահեղափոխական ու միապետական ուժերին։ Նա տիրապետել է հայերեն, պարսկերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, թուրքերեն լեզուներին։
 
1912 թվականի մայիսի 6-ին, զոհվել է Իրանի Համադանի շրջանի Սուրջե գյուղի մերձակայքում տեղի ունեցած կռվում։ Եփրեմի մարմինը հանգչում է Թեհրանի Հայկազյան (այժմ՝ Դավթյան) դպրոցի բակում։
 
 
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
յունեսկօ-ի,համաշխարհային,ժառանգության,կոմիտեի,նիստում,քննարկվել,լղ-,մշակույթի,պատմության,հուշարձանների,հարցը,յունեսկօ , ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում քննարկվել է ԼՂ- ի մշակույթի և պատմության հուշարձանների հարցը
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում քննարկվել է ԼՂ- ի մշակույթի և պատմության հուշարձանների հարցը
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում սեպտեմբերի 10-25-ն անցկացվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 45-րդ ընդլայնված նիստը:
հայ-նոր-գրականության-հիմնադիր,խաչատուր-աբովյան,էմիլիե-լոոզե,սիրո-և-մաքառման-պատմություն,խաչատուր-աբովյանի-անհետացումը , Խաչատուր Աբովյան և Էմիլիե Լոոզե․ սիրո և մաքառման մի պատմություն
Խաչատուր Աբովյան և Էմիլիե Լոոզե․ սիրո և մաքառման մի պատմություն
Հայ նոր գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանը 1838 թ. Թիֆլիսում ծանոթանում է լութերադավան օրիորդ, 19-ամյա Էմիլիե Լոոզեի հետ։ Գոյություն ունեցող կարգի համաձայն՝ Խաչատուրի և Էմիլիեի միջև կնքվում է ամուսնական «Դաշն» պայմանագիր: Պսակադրությունը տեղի է ունենում Թիֆլիսի հայկական եկեղեցում 1839 թ.:
համո-սահյան,բանաստեղծ,քառյակներ,բանաստեղծություն,հայ-գրականություն , Համո Սահյանի քառյակներից
Համո Սահյանի քառյակներից
Համո Սահյանի քառյակներից
մի,քարի,պատմութիւն,գրիգոր,բ.,թագաւորի,քարէ,դագաղը,մի-քարի-պատմութիւն , Մի քարի պատմութիւն
Մի քարի պատմութիւն
Գրիգոր Բ. թագաւորի քարէ դագաղը
ֆէոտոր-տոսթոյեւսքի,ֆեոդոր-դոստոևսկի,տոսթոյեւսքին-միշտ-արդիական,ռուս-գրող,ռուսներ,եւրոպական-քաղաքակրթութիւն,ֆրանց-քաֆքա,պիանքա-սարըասլան,ժամանակ,պոլիս , Տոսթոյեւսքին Միշտ Արդիական (Բ.)
Տոսթոյեւսքին Միշտ Արդիական (Բ.)
Անհնար է հասկնալ Տոսթոյեւսքիի հերոսները, քանի դեռ չենք յիշած, որ անոնք ռուսեր են. անոնք անդամ են ազգի մը, որ հազարաւոր տարիներ շարունակուող բարբարոսական անգիտակիցութենէն յառաջդիմած է դէպի եւրոպական քաղաքակրթութիւն:
անառակ-որդու-վերադարձը,եղիշե-չարենց,վահան-տերյան,չարենց-տերյան,հայ-նորագույն-գրականության-հիմնադիր,ստեղծագործական-և-գաղափարական-կապ , Անառակ որդու վերադարձը․ Եղիշե Չարենց և Վահան Տերյան
Անառակ որդու վերադարձը․ Եղիշե Չարենց և Վահան Տերյան
Չարենցը, որ ավանդաբար համարվում է հայ նորագույն գրականության հիմնադիրը, այդ տիտղոսը չէր ունենա, եթե իրենից առաջ Տերյանն արդեն հայ գրականություն չբերեր այն բոլոր փոփոխությունները, որոնք իր օրերում արել էր Խաչատուր Աբովյանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: