ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Չեխիան աջակցում է խաղաղ լուծման միտված Հայաստանի ջանքերին. Վարչապետ Ֆիալա

«Պետք է շարունակենք ձեռնարկել քայլեր, որոնք կհանգեցնեն խաղաղ լուծման: Մենք դրա համար հնարավորություն ստեղծել ենք Պրահայում, աջակցում ենք խաղաղ լուծման միտված Հայաստանի ջանքերին»,-ասաց Չեխիայի վարչապետը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասաց Չեխիայի Հանրապետության վարչապետ Պետեր Ֆիալան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում՝ անդրադառնալով հարցին, թե Լաչինի միջանցքի արգելափակման պայմաններում Չեխիայի կառավարությունն ինչո՞ւ է լռում, ինչո՞ւ պատժամիջոցներ չի կիրառում Ադրբեջանի նկատմամբ:
«Պետք է շարունակենք ձեռնարկել քայլեր, որոնք կհանգեցնեն խաղաղ լուծման: Մենք դրա համար հնարավորություն ստեղծել ենք Պրահայում, աջակցում ենք խաղաղ լուծման միտված Հայաստանի ջանքերին»,-ասաց Չեխիայի վարչապետը:
 
Նա կարծում է, որ չպետք է այդ ճանապարհին խոչընդոտները կամ խնդիրները դիտարկել, ընդհակառակը՝ պետք է փորձել տևական խաղաղության հասնել: 
 
«Իսկ դրա համար մեզ երկու կողմերից անհրաժեշտ է բարի կամք: Այնպես չէ, որ մենք լուռ կմնանք և չենք մեկնաբանի: Մենք ԼՂ-ի մարդասիրական իրավիճակի մասին մտահոգություն հայտնել ենք, որի պատճառը Լաչինի միջանցքի շրջափակումն է: ԵՄ-ն հայտարարություն է արել: Եվ մենք այդ հայտարարությանը կողմ ենք, սատարում ենք: Այնտեղ կոչ է արվում ապահովել անվտանգությունը, ազատությունը, ԼՂ բնակիչների տեղաշարժի անվտանգությունը և այլն»,-ասաց Պետեր Ֆիալան:
Սակայն նա կարևորեց ապագայի մասին մտածելը:
 
«Ես շատ բարձր եմ գնահատում խաղաղության միտված տեսանկյունը, որով այս խնդրին անդրադառնում է ՀՀ վարչապետը: Ես դա ճիշտ մոտեցում եմ համարում, դա է ճիշտ ուղին: Նա կարող է ակնկալել մեր, ԵՄ այլ անդամ պետությունների աջակցությունը: Պետք է մտքում պահել մի հանգամանք՝ սա չի կարող ժամանակավոր լուծում լինել, մենք բոլորս պետք է դիտարկենք, թե ինչպես կարելի է լավագույն մոտեցում ու զարգացում ապահովել Հայաստանի համար: Իսկ դրա համար անհրաժեշտ է մնայուն տևական խաղաղություն ու անվտանգություն տարածաշրջանում: Սա պետք է լինի մեր ընդհանուր նպատակը մեր բոլոր աշխատանքներում»,-եզրափակեց Չեխիայի վարչապետը: 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: