ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մենք երբևէ խառնվե՞լ ենք Թուրքիայի ներքին գործերին, թե՝ ինչո՞ւ ես Թալեաթին, Էնվերին և Ջեմալին ազգային հերոս հռչակել․ թուրքագետ

«Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող աղբյուր-հուշակոթողի բացումը որպես պատրվակ վկայակոչելով՝ Թուրքիան, ինչպես հայտնի է, կասեցրել է իր տարածքով հայկական ավիաընկերությունների թռիչքների թույլտվությունը։

Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, թե Թուրքիայի համար անընդունելի է  Հայաստանում  1920-ականներին թուրքերին և ադրբեջանցիներին սպանողներին մեծարելու և հուշարձան տեղադրելու հանգամանքը՝ սպառնալով՝  «եթե Հայաստանը նման կերպ շարունակի, ապա լրացուցիչ քայլեր ենք ձեռնարկելու»։

ԱՄՆ պետքարտուղարությունն   արձագանքելով թուրքական իշխանությունների այս որոշմանը, իր հիասթափությունն է հայտնել՝ նշելով, թե երկու երկրների միջև ձեռք բերված համաձայնություններն ավիահաղորդակցության վերականգնման վերաբերյալ դարձել են «վստահության ամրապնդման կարևոր միջոցներ»։  

«Մենք անկեղծորեն հույս ունենք, որ Թուրքիան և Հայաստանը կկարողանան շարունակել վերականգնել տնտեսական կապերը և բացել տրանսպորտային հաղորդակցությունը»,- հայտնել է Պետքարտուղարությունը։ 

Նկատենք, որ Հայաստանի մայրաքաղաքում կես դարից ավելի է՝ առկա է Ցեղասպանության զոհերի հուշահամալիրը,  «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը», կառույցներ, որոնք  տասնամյակներ շարունակ ի լուր աշխարհի ազդարարում են  Օսմանյան Թուրքիայի իրականացրած ոճրագործության մասին, մեր երկիր այցելող արտերկրի պատվիրակությունները այցելում են հիշյալ հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցում, ծաղիկներ խոնարհում, սակայն Ցեղասպանությունը ժխտող Թուրքիան, կարծեք, այս ամենում խնդիր չէր տեսնում, խոչընդոտ չէր դիտարկում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման  համատեքստում։ Մինչդեռ  առանց նախապայմանների ՀՀ-ի հետ նորմալացման գործընթաց  սկսած նույն այդ երկիրը «Նեմեսիս» հուշակոթողի բացմանն արձագանքեց, փաստորեն, սպառնալիքի և նախապայմանների լեզվով։

Նկատենք կարևոր հանգամանք՝  օդային տարածքի փակման մասին որոշումը  համընկավ ԱՄՆ-ում Միրզոյան-Բայրամով բանակցություններին։   

Թուրքագետ Հակոբ Չաքրյանը Civic.am-ի հետ զրույցում «անհեթեթություն» որակեց Թուրքիայի պահվածքը՝ նկատելով․ «Թուրքիայի այս որոշման մեջ որևէ  հիմք փնտրելն անիմաստ է։ Դեռ երիտթուրքերի օրոք որդեգրված՝ հայոց նկատմամբ  ցեղասպան քաղաքականությունը քեմալականներն են շարունակել, ցեղասպանությունն իրականացրած ոճրագործների՝ Թալեաթի, Էնվերի և մյուսների այրիներին պետական թոշակ են նշանակել, նրանց ազգային հերոս հռչակել, նրանց արձաններ են կանգնեցրել իրենց հայտնի հրապարակներում։ Օրինակ, այն փողոցը, որտեղ կա հայկական դպրոց, դիտավորյալ գնում, Էնվերի և Թալեաթի անուններն են տալիս, դպրոցի պատերին բարբարոսաբար գրում են այդ ոճրագործների անունները․․․․Հարց՝  «Նեմեսիս» օպերացիայի հետևանքով քանի՞ հոգի է  սպանվել կամ ահաբեկվել։  Քարը ճաքի՝ մեկ տասնյակ, իսկ Թալեաթի, Էնվերի և մյուս ոճրագործների «ձեռքով» քանի՞ հայ մարդ է սպանվել։ Մեկուկես միլիոն։ Իրենք իրավունք ունեն միլիոնավոր մարդկանց գլուխ կերած ոճրագործներին մեծարել, արձան կանգնեցնել, ամեն տեսակի լկտիություն անել, բայց ՀՀ-ում հուշակոթողի  կանգնեցումը համարեն խնդրահարու՞յց։ Պետք է արձագանքել Թուրքիային և ի գիտություն հայտնել, որ  արձանի կամ որևէ այլ կոթողի  կանգնեցումը ՀՀ-ի ներքին խնդիրն է։ Արձան կկառուցենք, կամ թե՝ աղբյուր կամ բուրգ, Թուրքիային չի վերաբերում։  Մենք երբևէ խառնվե՞լ ենք  Թուրքիայի ներքին գործերին, թե՝ ինչո՞ւ ես Թալեաթի արձանը կանգնեցրել, ինչու՞ ես նրան, Էնվերին և Ջեմալին ազգային հերոս հռչակել․․․Իսկ իրենք  ամեն թշնամանք անում են։ Ըստ միջազգային իրավունքի նորմերի՝ անմիջական հարևանի հետ դիվանագիտական հարաբերություններից հրաժարվելը՝ երրորդ երկրի պատճառով, թշնամանքի ակնհայտ դրսևորում է։ 
Ամենամեծ թշնամանք էլ, թերևս, 44-օրյա պատերազմում Թուրքիայի մասնակցությունն էր՝ ի դեմս Էրդողանի, որը հայտարարեց՝ պատերազմին մասնակցում ենք՝ ավարտին հասցնելու 1915 թվականին երիտթուրքերի սկսած քաղաքականությունը։ Դրանով հանդերձ, ամեն անգամ Թուրքիան խառնվում է նաև ՀՀ-Ադրբեջան հարաբերություններին, մեզ խորհուրդներ տալիս, թե՝ խաղաղության պայմանագիր կնքեք, որ ՀՀ-Թուրքիա նորմալացման  գործընթացը վերջնական ավարտին հասցնենք, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» տրամադրեք, որ ՀՀ-Թուրքիա սահմանը բացենք․․․Սահման բացելու համար, ընդհանրապես,  որևէ արժանապատիվ պետություն որևէ երրորդ պետության միջանցք չի տրամադրում, սահման բացելու համար հարկավոր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել, դեսպանատներ բացել և այսպիսով բոլոր ճանապարհները ինքնըստինքյան բացվում են»։ Միջանցքի խնդիրը, ըստ Թուրքիայի,  հեռահար նպատակ ունի, «որը փորձում են Պուտինն ու Էրդողանը համատեղ լուծել, որպեսզի Մինսկի խմբի եռանախագահող երկրները քաղաքական ներկայություն չունենան Հարավային Կովկասում, այլևս ձեռնամուխ չլինեն զբաղվել ԼՂ հարցի կարգավորմամբ»։

 Չաքրյանն այս համատեքստում նշեց նաև, որ ՀՀ-Թուրքիա նորմալացման գործընթացի նախաձեռնությունը, ինչպես  թուրքական թերթերն ու որոշ գործիչներ են հաղորդում,  պատկանում է Պուտինին։ «Բայց քանի որ նախաձեռնողականությունն իրենց  ձեռքից թռչում է, սկսում են ջղայնանալ, քանի որ  Կովկասում նախատեսվող աշխարհաքաղաքական ծրագրերի իրականացման հավանականությունն է փոքրանում։ Թուրքիան հասկանում է՝  ինչքան քիչ  առնչություն ունենա կարգավորման  գործընթացին, այնքան քչանում է նրա առնչությունը Հարավային Կովկասի հետ, այդքան դժվար է լինելու Նախիջևանից Մեղրիի տարածքով ուղիղ ճանապարհ բացելը դեպի Ադրբեջան, այնտեղ դիրքեր ամրապնդել, իր ազդեցությունը տարածել ամբողջ Հարավային Կովկասի վրա, այնուհետ՝ ներթափանցել Միջին Ասիա։ Այս ծրագրի կյանքի կոչումը  Թուրքիայի ուժերից վեր է, բայց դե՝ ձգտելը փող չի պահանջում»,- նշեց թուրքագետը։   

 Հարցին՝ ԱՄՆ պետքարտուղարության արձագանքից հետո Թուրքիան հնարավո՞ր է մոտ ժամանակներս վերանայի իր որոշումը՝ օդային տարածքի արգելքի հետ կապված, թուրքագետն արձագանքեց․ «Մոտ ժամանակներս Թուրքիայում ընտրություններ են, Էրդողանի իշխանությունը, հավանաբար, կտապալվի։ Նա ամեն կերպ փորձում էր բարելավել հարաբերությունները ԱՄՆ նախագահ Բայդենի հետ, շնորհավորել էր  նրան ընտրվելու կապակցությամբ։  Աշխարհի ավելի քան 200 պետություն էր շնորհավորել ԱՄՆ նախագահին, սակայն իրեն շնորհավորելու համար Բայդենը ամենավերջինը հեռաձայնել  և շնորհակալություն է հայտնել Էրդողանին։ Ամեն ինչ անում են, այսպես ասած, մարդ են մեջ գցում, որպեսզի Էրդողանին Վաշինգտոն հրավիրեն, բայց նա չի հրավիրվում։ Ամերիկյան մամուլն էլ, օրինակ՝ «Բլումբերգը», «Նյու-Յորք Թայմսը», Թուրքիայի նախագահի մասին առանձնապես լավ բաներ չեն գրում, կանխատեսում են նրա պարտությունը, ինչն ավելացնում է Էրդողանի կատաղությունը։ Այստեղ իր դերն ունի նաև Էրդողանի ընտրազանգվածը, նրանք վերջինիս հորջորջում են որպես համաշխարհային առաջնորդ, քանի որ բոլորի վրա հոխորտում է։ Բայդենի վրա, իհարկե, չի կարողանում, սակայն այս հանգամանքը օգտագործում է՝ ընտրություններում իր վարկանիշը գոնե մի քիչ բարձրացնելու համար։ «Նեմեսիսի» հուշակոթողը պատճառբերելով  ՀՀ-ի օդային սահմանի փակումը նույնպես ընդհանուր այս իրավիճակով է պայմանավորված»,-նշում է թուրքագետը՝ հավելելով․ «Օդային տարածքը երկար չեն կարող փակ պահել, քանի որ  H50 միջանցք գոյություն ունի, թուրքական ինքնաթիռները Ադրբեջան այդ միջանցքով են գնում-գալիս։ Երևի լրիվ չի կարող փակել, ինչ-որ ավիաընկերությունների համար կարող է փակվել, ամբողջությամբ փակվել՝ ոչ»։  
 
Հեղինե Մանուկյան
civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: