ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանի Հայ Բժշկական Միությունը գնահատեց Իրանահայ վաստակավոր մանկաբույժ և ազգային-հասարակական գործիչ Դոկտ․ Վիգեն Զարգարյանին

Թվականիս մայիսի 5-ին Իրանի Հայ Բժշկական Միության նախաձեռնությամբ Թեհրանի հայկական Ռոստոմ մշակութային համալիրում տեղի ունեցավ իրանահայ վաստակավոր մանկաբույժ, ազգային-հասարակական գործիչ և բարերար դոկտ․ Վիգեն Զարգարյանի գնահատման միջոցառում։

Իրանահայ նշանավոր բժիշկ և ազգային հասարակական գործիչ դոկտ Վիգեն Զարգարյանն ով արդեն մի քանի տարի է Միացյալ Նահանգներից տեղափոխվել և բնակություն է հաստատել Հայաստնում, վերջերս իր սեփական նախաձեռնությամբ Երևանի Կոմիտաս պողոտայում ստեղծել է ոչ-շահադիտական մանկաբուժական կլինիկա, որը ծառայում է հայրենիքի մանուկների և երեխաների բուժման աշխատանքին։

Դոկտ Վիգեն Զարգարյանը Իրան եղած տարիներին մեծ ծառայություն է մատուցել Իրանի մանկաբուժական ոլորտում, չզլանալով իր մասնագիտական  կարողություններն ու հնարավորությունը սպասարկել Իրանի հայ համայնքի բուժական կարիքները և հասարակության  կարիքավոր խավին աջակցելու նվիրական աշխատանքներին։

Նա եղել է իրանահայ տարբեր միությունների անդամ և մասնագիտական ոլոտին համահունչ  նաև մասնակցել է հասարակական և բարեգործական աշխատանքներին և անգնահատելի ծառայություն է մատուցել իրանահայ համայնքին։

Գնահատանքի հանդիպմանը ներկա էին Իրանի Հայ Բժշկական Միության հին ընկերները  և անդամները, Հայ Մշակութային Հասարակական ֆորումի, ՍՄարիամ Աստվածածին Բարեգործական կենտրոնի և Իրանահայ Բիզինես Ֆորումի համահիմնադիր՝
 ազգային բարերար Ճրտգ Հենրիկ Տեր Ղուկասյանը և վարչության անդամ Զարիկ Ավոյանը, իրանահայ ազգային գործիչներ և մամուլի ներկայացուցիչներ։ 



Հանդիպման ընթացքում Իրանի Հայ Բժշկական Միության վարչության կազմը բարձր գնահատանքի խոսքերով մեծարեցին Դոկտ Վիգեն Զարգարյանին և ԻՀԲՄ կազմի կողմից նրան  հանձնվեց պատվոգիր ու հուշամեդալ ի գանահատումն նրա երկար տարիների մատուցած ազգանպաստ ու բարեգործական վաստակաշատ ծառայության։ 


Հանդիպման ավարտին Դոկտ Վիգեն Զարգարյանն իր երախտագիտությունն ու շնորհակալությունը հայտնեց միջոցառումը կազմակերպող ԻՀԲՄ կազմին և ներկաներին, խոստանալով իր կարողության սահմաններում շարունակել իր ազգանպաստ գործունեությունը Հայաստանում և Սփյուռքում։



ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(13) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
Ըստ երկրի սահմանադրության, խորհրդարանի հայ պատգամավորները հանդիսանում են համայնքի լիիրավ ներկայացուցիչները։ Բայց նրանք նաև օրենսդիր մարմինների ներկայացուցիչ են և ոչ թե գործադիր մարմնի , իսկ երկրորդ՝ «ազգային» կանոնադրության մեջ նրանց մասին չկա ոչ մի հոդված։
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(12) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (12)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (12)
Իրանի Իսլամական Հանրապետությունում կրոնական փոքրամասնություններ ներկայացնող համայնքների իրավական հիմք է հանդիսանում «Կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ օրենքը», որը փոքրամասնություններին տրամադրում է երկրի սահմանադրությունից բխող բավականին լայն իրավունքներ իրենց ներքին գործերի և կրոնական ինքնավարության բնագավառում։
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(11) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (11)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (11)
Իրանի երեք հայկական համայնքներն էլ՝ առաքելական, կաթոլիկ և ավետարանական, իրենց կրոնական և աշխարհիկ կառույցների միջոցով զգալի դեր են կատարել հայկական հոգևոր ու նյութական արժեքների ստեղծման ու պահպանման, ինչպես նաև համայնքային խնդիրների կարգավորման գործում։
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(10) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (10)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (10)
Ընդհանրապես Իրանում հայ կաթողիկե համայնքի գոյությունը դարերի պատմություն ունի։ Հայտնի է, որ դեռևս XIV դարի սկզբից տարբեր կրոնական միաբանությունների պատկանող կաթոլիկ միսիոներները քարոզչական գործունեություն էին ծավալել Պարսկահայք նահանգում։
թեհրանում,մի,խումբ,իրանահայ,գործիչների,մասնակցությամբ,«ի,զորակցություն,արցախի»,հանրահավաք,տեղի,ունեցել․,ալիևի,ռեժիմի,տմարդի,քայլերը,դատապարտող,ելույթներ,են,հնչել,ընդունվել,բանաձև,որը,փոխանցվելու,է,մակ-ի,գրասենյակին , Թեհրանում մի խումբ իրանահայ գործիչների մասնակցությամբ «Ի զորակցություն Արցախի» հանրահավաք է տեղի ունեցել․ Ալիևի ռեժիմի տմարդի քայլերը դատապարտող ելույթներ են հնչել, ընդունվել է բանաձև, որը փոխանցվելու է ՄԱԿ-ի գրասենյակին
Թեհրանում մի խումբ իրանահայ գործիչների մասնակցությամբ «Ի զորակցություն Արցախի» հանրահավաք է տեղի ունեցել․ Ալիևի ռեժիմի տմարդի քայլերը դատապարտող ելույթներ են հնչել, ընդունվել է բանաձև, որը փոխանցվելու է ՄԱԿ-ի գրասենյակին
ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանում գտնվող ՀՄՄ «Րաֆֆի» համալիրում երեկ՝ օգոստոսի 4-ին, ինչպես ավելի վաղ էինք հայտնել, նախատեսված էր հանրահավաք՝ ի զորակցություն Արցախի։
պարսկահայերի,1828,թ.,վերաբնակեցումր,ռուսական,իշխանությունների,կողմից ,  (2) ՊԱՐՍԿԱՀԱՅԵՐԻ 1828 Թ. ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄՐ ՌՈՒՍԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
(2) ՊԱՐՍԿԱՀԱՅԵՐԻ 1828 Թ. ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄՐ ՌՈՒՍԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
1828-1829 թթ. պարսկահայերի վերաբնակեցմանը վերաբերող գրականության մեջ, գրեթե բոլոր պատմաբանները, բացի Լեոյից, ներկայացրել են պարսկական եւ ռուսական շահերը, բացակայում է հայկական շահը:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: