Համաշխարհային բանկը նոր նախագահ ունի
Նա կսկսի պաշտոնավարել 2023 թվականի հունիսի 2-ից, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:
Աջայ Բանգան վերջերս զբաղեցնում էր General Atlantic-ի փոխնախագահի պաշտոնը: Նախկինում նա եղել է Mastercard համաշխարհային կազմակերպության նախագահ և գործադիր տնօրեն, որն ունի մոտ 24.000 աշխատակից: Նա Միջազգային Առևտրի Պալատի պատվավոր նախագահն էր՝ 2020-2022 թվականներին, դարձել է General Atlantic-ի կլիմայի վրա կենտրոնացած հիմնադրամի՝ BeyondNetZero-ի խորհրդականը 2021 թվականին: Նա նախկինում եղել է Ամերիկյան Կարմիր Խաչի, Kraft Foods-ի և Dow Inc.-ի խորհուրդներում:
Աջայ Բանգան The Cyber Readiness Institute-ի համահիմնադիրն է և եղել է Նյու Յորքի տնտեսական ակումբի փոխնախագահը: 2012 թվականին նա պարգևատրվել է Արտաքին քաղաքականության ասոցիացիայի մեդալով, 2016 թվականին Հնդկաստանի նախագահի կողմից Պադմա Շրի մրցանակով, 2019 թվականին՝ Էլիս Այլենդ Պատվո շքանշանով և Միջազգային փոխըմբռնման բիզնես խորհրդի համաշխարհային առաջնորդության մրցանակով:
Նշենք, որ Համաշխարհային բանկի խմբի նախագահը նաև Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) գործադիր տնօրենների խորհրդի նախագահն է: Նախագահը նաև ի պաշտոնե նախագահում է Միջազգային զարգացման ասոցիացիայի (IDA), Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC), Բազմակողմ ներդրումների երաշխավորման գործակալության (MIGA) և Ներդրումների կարգավորման միջազգային կենտրոնի վարչական խորհրուրդները:
Աղբյուր՝ armtimes.com
Նմանատիպ Լուրեր
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։