ՀՄՄ «ՐԱՖՖԻ» ՀԱՄԱԼԻՐԸ ՆՇԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 108-ԱՄՅԱԿԸ

Ուրբաթ ապրիլի 28-ին, տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության զոհերի ոգեկոչման 108-ամյակին նվիրված միջոցառումը ՀՄՄ «Րաֆֆի» համալիրի «Մասիս» սրահում:
Ձեռնարկին ներկա էին ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության խորհրդական Սերգեյ Գրիգորյանը, հարգարժան քահանահայր Տ. Արիստակես Շահմիրյանը, ազգային բարերար, հասարակական գործիչ, Հայ Մշակութային Հասարակական Ֆորումի և Ս. Մարիամ Աստվածածին Բարեգործական Կենտրոնի նախագահ՝ Ճրտգ. Հենրիկ Տեր Ղուկասյանը և Կենտրոնի վարչության անդամները, ազագային կառույցների, միությունների և դպրոցների ներկայացուցիչներ և բազմաթիվ հայրենակիցներ:


Միջոցառման բացումը կատարվեց Տերունական աղոթքով, այնուհետև ողջույնի և բարի գալստյան խոսքով հանդես եկավ օրվա հաղորդավար Լիլիթ Սարդարյանը:
Օրվա առթիվ հանդես եկավ Վերժիկ Թահմասյանը, որն ընթերցեց ցեղասպանության վերապրածների հուշերից:
Միջոցառման գեղարվեստական բաժինը հագեցած էր ասմունքով, երգերով և պարերով, որտեղ հանդես եկան «Րաֆֆի» համալիրի գեղարվեստական բաժանմունքի տարբեր խմբերը:


Ծրագրի ավարտին ելույթ ունեցավ ՀՀ դեսպանության խորհրդական Սերգեյ Գրիգորյանը:

Նյութը «Հայազդ» լրատվական կլայքին տրամադրեց ՀՄՄ «Րաֆֆի» համալիրի հանրային կապը:
Նմանատիպ Լուրեր

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
Ըստ երկրի սահմանադրության, խորհրդարանի հայ պատգամավորները հանդիսանում են համայնքի լիիրավ ներկայացուցիչները։ Բայց նրանք նաև օրենսդիր մարմինների ներկայացուցիչ են և ոչ թե գործադիր մարմնի , իսկ երկրորդ՝ «ազգային» կանոնադրության մեջ նրանց մասին չկա ոչ մի հոդված։

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (12)
Իրանի Իսլամական Հանրապետությունում կրոնական փոքրամասնություններ ներկայացնող համայնքների իրավական հիմք է հանդիսանում «Կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ օրենքը», որը փոքրամասնություններին տրամադրում է երկրի սահմանադրությունից բխող բավականին լայն իրավունքներ իրենց ներքին գործերի և կրոնական ինքնավարության բնագավառում։

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (11)
Իրանի երեք հայկական համայնքներն էլ՝ առաքելական, կաթոլիկ և ավետարանական, իրենց կրոնական և աշխարհիկ կառույցների միջոցով զգալի դեր են կատարել հայկական հոգևոր ու նյութական արժեքների ստեղծման ու պահպանման, ինչպես նաև համայնքային խնդիրների կարգավորման գործում։

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (10)
Ընդհանրապես Իրանում հայ կաթողիկե համայնքի գոյությունը դարերի պատմություն ունի։ Հայտնի է, որ դեռևս XIV դարի սկզբից տարբեր կրոնական միաբանությունների պատկանող կաթոլիկ միսիոներները քարոզչական գործունեություն էին ծավալել Պարսկահայք նահանգում։

Թեհրանում մի խումբ իրանահայ գործիչների մասնակցությամբ «Ի զորակցություն Արցախի» հանրահավաք է տեղի ունեցել․ Ալիևի ռեժիմի տմարդի քայլերը դատապարտող ելույթներ են հնչել, ընդունվել է բանաձև, որը փոխանցվելու է ՄԱԿ-ի գրասենյակին
ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանում գտնվող ՀՄՄ «Րաֆֆի» համալիրում երեկ՝ օգոստոսի 4-ին, ինչպես ավելի վաղ էինք հայտնել, նախատեսված էր հանրահավաք՝ ի զորակցություն Արցախի։

(2) ՊԱՐՍԿԱՀԱՅԵՐԻ 1828 Թ. ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄՐ ՌՈՒՍԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
1828-1829 թթ. պարսկահայերի վերաբնակեցմանը վերաբերող գրականության մեջ, գրեթե բոլոր պատմաբանները, բացի Լեոյից, ներկայացրել են պարսկական եւ ռուսական շահերը, բացակայում է հայկական շահը: