ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Պետք չէ «Ֆեյսբուք»-ում ստատուսներ գրել, Երևանում որոշել՝ Ջերմուկում կռիվ է, թե ոչ. Ջերմուկի քաղաքապետ

Վահագն Արսենյանը դրական է գնահատում օրերս պաշտոնական այցով ՀՀ-ում գտնված Ֆրանսիայի ԱԳ նախարարի այցը Ջերմուկ։

Համայնքապետի խոսքով՝ առաջին անգամ էին ընդունում նման բարձր մակարդակի պաշտոնյայի:
 
«Ֆրանսիայի ԱԳ նախարարը խոսեց ԵՄ դիտորդների հետ, որոնք առաքելություն են իրականացնում Ջերմուկում։ Այցելեցինք սահմանին մոտ գտնվող շրջանները, տեսավ նաև Ջերմուկի վրա հարձակումից վնասված վայրերը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։
 
 
ԵՄ դիտորդների աշխատանքից գոհ է նաև Արսենյանը։ Նրա խոսքով՝ այս պահին Ջերմուկում կա 7 դիտորդ, որոնք տեղակայված են թե՛ համայնքում, թե՛ Եղեգնաձորում գտնվող իրենց գրասենյակներում։ Համայնքապետը վստահեցնում է՝ դիտորդները շփվում են նաև տեղի բնակչության հետ:
«Ես գոհ եմ դիտորդների աշխատանքից, բարձր եմ գնահատում նրանց ներկայությունը։ Պարբերաբար շփումներ կան։ Խոսում ենք թե՛ սահմանային լարվածությունից, թե՛ այլ հարցերից։ Իրենք չնայած շատ բաներ չեն ասում, արձանագրում են, աշխատում են ավելի շատ ՊՆ-ի հետ։ Մարդիկ փողոցում տեսնում են, մոտենում, խոսում նրանց հետ, հանգստացնում են ժողովրդին՝ ասելով. «Մենք էստեղ ենք, բոլորը տեսնում ենք, ներկա ենք, ֆիքսում ենք։ Տեսնում ենք՝ լարվածությունն ինչ աստիճանի է»»,- նշում է Արսենյանը։
Այժմ Ջերմուկը հանգիստ է, բայց այն բոլորի աջակցության կարիքն ունի, շեշտում է համայնքապետը։ «Ես ուզում եմ, որ այս զրույցից մարդիկ իմանան՝ Ջերմուկում ապահով է։ Պետք չէ «Ֆեյսբուք»-ում ստատուսներ, քոմենթներ գրել, Երևանում որոշել, թե Ջերմուկում կռիվ է, կամ կռիվ սկսվեց, թե ոչ։ Մեր ժողովուրդը պետք է գա և հանգստանա Ջերմուկում, հզորացնի իր հայրենիքը»,- շեշտում է նա։
Այս զրույցից համայնքապետը նաև ակնկալում է, որ կավելանա դեպի Ջերմուկ տուրիստական հոսքը, քանի որ հակառակորդի սադրանքից հետո տուրիստական հոսքն կրճատվել է 50 տոկոսով, սակայն որևէ գործարան կամ հյուրանոց չի փակվել։
Ըստ Արսենյանի՝ ճոպանուղին էլ 20 օր է, ինչ չի գործում:
 
«Առողջարաններից աշխատողների թիվը կրճատվել է։ Տուրիստական հոսքի խնդիր ունենք։ Պատերազմից մեկ ամիս անց ճոպանուղին գործեց, օգտվողներ կային, քիչ էին, բայց կային։ Մեր միջոցներից 12 միլիոն դրամ հատկացրինք վերականգնելու համար, բայց ամբողջովին վերականգնելու համար անհրաժեշտ է 50 միլիոն, այդ պատճառով դիմել ենք Կառավարությանը։ Հույս ունենք՝ կհաստատեն։ Մինչ այդ Կառավարությունը նաև երեք ամսով փոխհատուցեց Ջերմուկում գործող կենտրոնների, հյուրանոցների գազի, հոսանքի վարձը։ Այս մասով էլ հույս ունենք՝ կավելացնեն ևս երեք ամիս»,- ասում է համայնքի ղեկավարը։
Վերջինիս խոսքով՝ մեծ ներդրումներ են կատարվում, որ Ջերմուկը նորից ընդունի օտարերկրյա և հայաստանյան զբոսաշրջիկներին։ Մասնավորապես՝ համաշխարհային ԿԲ-ի աջակցությամբ 640 միլիոն դրամի սահմաններում ամբողջությամբ վերանորոգվում է Ջերմուկի հայտնի «Եղնիկներ» ճանապարհը, 450 միլիոն դրամի սահմաններում էլ իրականացվում է Ջրվեժի ճանապարհի լուսավորությունը։ Կան նաև այլ սուբվենցիոն ծրագրեր։
Ապրիլի 28-ին Ֆրանսիայի ԱԳ պատվիրակությունը ՀՀ զինված ուժերի ԳՇ պետի, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և այլ պաշտոնյանների ուղեկցությամբ այցելել էր Ջերմուկ։ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարին ներկայացրել էր 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքները։
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: