Բանախոսական միջոցառում Նոր Ջուղայում՝ նվիրված Իրանի առաջին կին աստղագետ Ալենուշ Տերյանին

«Ադիբ» աստղագիտության կենտրոնի առաջարկով և Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ու Նոր Ջուղայի հայոց ազգ. «Քանանյան-Կատարինյան» միջնակարգ դպրոցի համագործակցությամբ, ապրիլի 27-ին, հայոց ազգ. կրթահամալիրի համանուն դահլիճում իրականացվել է բանախոսական միջոցառում՝ նվիրված հռչակավոր հայուհուն:
Աստղագիտության համաշխարհային շաբաթվա շրջագծում Իրանի աստղագիտության ասոցացիայի նախաձեռնությամբ ապրիլի 27-ը անվանակոչվել էր Իրանում առաջին կին աստղա-ֆիզիկոս և աստղագիտության մայր, ինչպես նաև Իրանի առաջին արևային աստղադիտարանի հիմնադիր Ալենուշ Տերյանի անվամբ:
«Ադիբ» աստղագիտության կենտրոնի առաջարկով և Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ու Նոր Ջուղայի հայոց ազգ. «Քանանյան-Կատարինյան» միջնակարգ դպրոցի համագործակցությամբ, հռչակավոր հայուհու անվամբ անվանակոչված օրը, հայոց ազգ. կրթահամալիրի համանուն դահլիճում իրականացվել է բանախոսական միջոցառում, որին ներկա էին Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քեչեճյանը, Իրանի Իսլ. խորհրդարանում Սպահանի և հարավային իրանահայության պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը, Սպահանի Կրթադաստիարակչության գերատեսչության և 3-րդ շրջանի հիմնարկի պատվիրակությունը, ազգային մարմինների և հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչները, «Քանանյան-Կատարինյան» դպրոցի աշակերտները և մի շարք այլ հրավիրյալներ:
Ուսուցչուհի Սյունե Մինասյանը անդրադարձել է աստղա-ֆիզիկոս Ալենուշ Տերյանի կենսագրականին՝ ընդգծելով գիտական ոլորտում նրա նվաճումներն ու ձեռքբերումները:
Աշակերտներ՝ Արեն Մարկոսյանն ու Դանիթա Ղազարյանը ելույթ են ունեցել՝ «Քարահունջից Թեհրան» խորագրով, որտեղ անդրադարձել են մարդկության պատմության առաջին աստղադիտարան Քարահունջին և Թեհրանում Ալենուշ Տերյանի հիմնադրած՝ Իրանի առաջին արևային աստղադիտարանին:

Ցուցադրվել է Ալենուշ Տերյանի կյանքին ու գործունեությանն անդրադարձող վավերագրական «Սույե խորշիդ» (թարգմանաբար՝ «Դեպի արեվ») ֆիլմը:
Այնուհետև պրն. Մորադին բանախոսել է «Տիեզերքի ճակատագիրը» խորագրով, որտեղ անդրադարձել է տիեզերքի ստեղծմանը, աստղագիտության ոլորտին առնչվող մի շարք նոր գյուտերին և ձեռքբերումներին:
Աղբյուր՝ armradio.am
Նմանատիպ Լուրեր

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
Ըստ երկրի սահմանադրության, խորհրդարանի հայ պատգամավորները հանդիսանում են համայնքի լիիրավ ներկայացուցիչները։ Բայց նրանք նաև օրենսդիր մարմինների ներկայացուցիչ են և ոչ թե գործադիր մարմնի , իսկ երկրորդ՝ «ազգային» կանոնադրության մեջ նրանց մասին չկա ոչ մի հոդված։

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (12)
Իրանի Իսլամական Հանրապետությունում կրոնական փոքրամասնություններ ներկայացնող համայնքների իրավական հիմք է հանդիսանում «Կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ օրենքը», որը փոքրամասնություններին տրամադրում է երկրի սահմանադրությունից բխող բավականին լայն իրավունքներ իրենց ներքին գործերի և կրոնական ինքնավարության բնագավառում։

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (11)
Իրանի երեք հայկական համայնքներն էլ՝ առաքելական, կաթոլիկ և ավետարանական, իրենց կրոնական և աշխարհիկ կառույցների միջոցով զգալի դեր են կատարել հայկական հոգևոր ու նյութական արժեքների ստեղծման ու պահպանման, ինչպես նաև համայնքային խնդիրների կարգավորման գործում։

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (10)
Ընդհանրապես Իրանում հայ կաթողիկե համայնքի գոյությունը դարերի պատմություն ունի։ Հայտնի է, որ դեռևս XIV դարի սկզբից տարբեր կրոնական միաբանությունների պատկանող կաթոլիկ միսիոներները քարոզչական գործունեություն էին ծավալել Պարսկահայք նահանգում։

Թեհրանում մի խումբ իրանահայ գործիչների մասնակցությամբ «Ի զորակցություն Արցախի» հանրահավաք է տեղի ունեցել․ Ալիևի ռեժիմի տմարդի քայլերը դատապարտող ելույթներ են հնչել, ընդունվել է բանաձև, որը փոխանցվելու է ՄԱԿ-ի գրասենյակին
ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանում գտնվող ՀՄՄ «Րաֆֆի» համալիրում երեկ՝ օգոստոսի 4-ին, ինչպես ավելի վաղ էինք հայտնել, նախատեսված էր հանրահավաք՝ ի զորակցություն Արցախի։

(2) ՊԱՐՍԿԱՀԱՅԵՐԻ 1828 Թ. ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄՐ ՌՈՒՍԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
1828-1829 թթ. պարսկահայերի վերաբնակեցմանը վերաբերող գրականության մեջ, գրեթե բոլոր պատմաբանները, բացի Լեոյից, ներկայացրել են պարսկական եւ ռուսական շահերը, բացակայում է հայկական շահը: