ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Երևանը դնում է իր խնդիրը՝ չարդարացնել անցակետը բացելու դիմաց Հայաստանից նոր զիջում պահանջելու Ադրբեջանի հաշվարկը․ Հակոբ Բադալյան

Ըստ Բադալյանի, վաշինգտոնյան այս հանդիպման ընթացքում կողմերը՝ հատկապես ամերիկյան կողմը, ձգտելու է ինչ-որ համաձայնեցված բան ստանալ, այլ հարց է, թե ինչ նախադրյալներ կան։

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նախորդ օրվանից գտնվում է Վաշինգտոնում։ Միրզոյանը նախ հանդիպում ունեցավ ամերիկացի իր գործընկեր Էնթոնի Բլինքենի հետ, ապա սկսվեց եռակողմ՝ Միրզոյան-Բլինքեն-Բայրամով ձևաչափով հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների և ԱՄՆ պետքարտուղարի միջև։

Վաշինգտոնում կողմերը քննարկում են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, նաև՝ Արցախի հարցը։

Նախքան Վաշինգտոն կատարված այցը պաշտոնապես լուր տարածվեց, որ եռակողմ ձևաչափով հանդիպում տեղի կունենա Մոսկվայում, ուղղակի ժամկետները դեռ հստակեցված չէին, սակայն այդ հանդիպմանը նախորդեց վաշինգտոնյան այցը։

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը վաշինգտոնյան այս հանդիպումը այնքան էլ անակնկալ չի համարում՝ եթե դիտարկենք հետպատերազմյան երկու տարիների դինամիկան։ Սա վերլուծաբանը պայմանավորում է նաև ամերիկյան կողմի աշխուժությամբ։

«Միացյալ Նահանգներն իր աշխուժությամբ կարողացավ առաջինը պայմանավորվել։ Չենք էլ կարող բացառել, որ Մոսկվան տակտիկական նահանջ կատարեց, հաշվի առնելով, որ մեծ հնարավորություններ՝ իր միջնորդական հավակնությունները իրացնելու, այնքան էլ չունի։ Այս իրավիճակից, բնականաբար, օգտվում է Միացյալ Նահանգները։ Կարծում եմ այդ աշխուժությունը պայմանավորված է նաև Թուրքիայի հանգամանքով։ Նահանգներն օգտվում է նաև այն հանգամանքից, որ Թուրքիան այսօր շատ  զբաղված է ընտրություններով», - ասաց Հակոբ Բադալյանը։

Այս հանդիպման առանձնահատկություններից է այն, որ այն մի քանի օր է տևելու։ Արդյոք դա ենթադրո՞ւմ է, որ համաձայնություն ձեռք բերելու պոտենցիալն ավելի բարձր է։ Բադալյանը դժվարացավ միանշանակ ասել, որ այդպես կլինի, սակայն միանշանակ է, որ մեծ է Միացյալ Նահանգների նպատակադրումը՝ որոշակի առաջընթաց ապահովել։ Հենց դրանով է, ըստ վերլուծաբանի, պայմանավորված այս աննախադեպ հագեցած ձևաչափը։

Այս ամենի հետ մեկտեղ ավելի առարկայական համաձայնության հնարավորությունը Բադալյանը շատ ցածր գնահատեց, ելնելով ոչ միայն կողմերի մոտեցումներից, այլ նաև այն միջավայրից, որ կա աշխարհաքաղաքական իմաստով։

Ըստ Բադալյանի, հանդիպման ընթացքում կողմերը՝ հատկապես ամերիկյան կողմը, ձգտելու է ինչ-որ համաձայնեցված բան ստանալ, այլ հարց է, թե ինչ նախադրյալներ կան։

Հնարավո՞ր է, որ այս հանդիպումը նախորդի եռակողմ հանդիպման արդեն երկրի ղեկավարների մակարդակով ու դարձյալ Միացյալ Նահանգներում․ այս տարբերակը Բադալյանը չբացառեց, սակայն, միևնույն ժամանակ նշեց, որ եթե այդպիսի հնարավորություն լիներ, ապա Վաշինգտոնը միանգամից առաջին դեմքերի մակարդակով հանդիպում կկազմակերպեր։ «Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը Երևանում ազդարարեց առաջին դեմքերի հնարավոր հանդիպման մասին, որը կարող է տեղի ունենալ հունիսի 1-ին Քիշինևում։ Բայց դա մի քիչ այլ նախաձեռնություն է։ Որքան էլ Ֆրանսիան կամ Եվրոպան համաձայնեցված են գործում ԱՄՆ-ի հետ, այդուհանդերձ Ֆրանսիայի հանգամանքը զգալի տարբերություններ ունի։ Ֆրանսիայի նպատակները, խնդիրները այլ են։ Այդուհանդերձ, առաջին դեմքերի մակարդակով   հանդիպում, բնականաբար, կարող է հնարավոր լինել, բայց որ լինի արտգործնախարարների մշակած ինչ-որ մի  կարևոր համաձայնության հիման վրա հանդիպում՝ ես, մեղմ ասած, հավանական չեմ համարում», - ասաց Հակոբ Բադալյանը։

Մոսկվայում սպասվող եռակողմ հանդիպման ընթացքում քննարկման թեմաները, ըստ վերլուծաբանի, բովանդակային իմաստով շատ բաներով նույնը կլինեն, իհարկե՝ դետալային կարևոր տարբերություններ, անշուշտ, կլինեն։

Անդրադառնալով Հակարիի կամրջի մոտ Ադրբեջանի կողմից՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կոպիտ խախտմամբ տեղադրված անցակետին Հակոբ Բադալյանն ասաց, որ դրա շուրջ համաձայնություն կարող է ձեռք բերվել միայն այն ժամանակ, երբ Երևանն ինչ-որ բան տա անցակետը հանելու դիմաց։

 «Իսկ մենք գիտենք, որ Երևանը շատ հստակ դնում է իր խնդիրը և արձանագրում, որ այստեղ քննարկելու բան ինքը չունի։ Երևանը իրավացիորեն պնդում է, որ  կա նոյեմբերի 9-ի պարտավորություն և այն պետք է ապահովվի, բայց ես չեմ պատկերացնում, որ Ադրբեջանը գնա այդ պարտավորության կատարմանը։ Եթե մինչ այսօր փակ է պահել՝ չնայած միջազգային հորդորներին, նշանակում է, որ խորքային իմաստով այդ փակ պահելը միջազգային նվազագույն հովանավորություն վայելում է՝ ելնելով իրենց շահերից», - ասաց Բադալյանն ու ավելացրեց, որ Մոսկվայում էլ, այս հարցով Ռուսաստանը արտահայտելու է այն դիրքորոշումը, ինչ արտահայտել է մինչ այս պահը։
 
«Ռուսաստանը հայտարարում է, որ բանակցում է Ադրբեջանի հետ, որ խնդիրը լուծվի և այլն, բայց իրենք էլ հստակ ասում են, որ պետք է Երևանն էլ ներգրավվի։ Դա նշանակում է, որ իրենք էլ ասում են, որ Երևանն էլ պետք է մի բան անի, որ միջանցքը բացվի։ Նույնն ասել է Միացյալ Նահանգները։ Արգելափակման առաջին օրից պարբերաբար հայտարարել են, որ այս խնդիրը պետք է լուծվի բանակցային սեղանի շուրջ, համապարփակ համաձայնություններով և այլն։ Ձևակերպումները տարբեր են, բայց բոլոր կողմերից էլ, ըստ էության, նույն բանն են ասում։ Հիմա Երևանը պաշտոնապես դնում է   իր խնդիրը, որը, կարծում եմ, իրավացի է, այսինքն՝ չարդարացնել Ադրբեջանի հաշվարկը՝ գալ, ստեղծել նոր իրավիճակ և պահանջել Հայաստանից նոր զիջում։ Թե ինչքանո՞վ է Երևանը իր հաստատուն դիրքին մնում բանակցային սեղանի շուրջ, մենք տեղյակ չենք», - եզրափակեց Հակոբ Բադալյանը։
 
Վովա Հակոբյան
 
Աղբյուր՝ civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: