ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ի՞նչ գիտեք Իրանի առաջին կին հնագետի մասին

Սելմա Գույումջյանը առաջին իրանցին է եղել, ով Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլի կողմից պարգևատրվել է Պատվո լեգեոնի շքանշանով։

Սելմա Գույումջյանը ծնվել է 1907 թվականի դեկտեմբերի 26-ին, Բուլղարիայի Ռուսե քաղաքում։ Ինչպես հազարավոր հայեր, նրա ընտանիքն էլ 1892 թվականին Արևմտյան Հայաստանից գաղթել է Բուլղարիա, ապա եվրոպական այլ երկրներ՝ Օսմանյան կայսրության կողմից կազմակերպված հայերի ջարդերից փրկվելու նպատակով։ Նա հնագիտության բակալավրի կոչում է ստացել Փարիզի École du Louvre ինտիտումում:
 
 
փոքրիկ Սելման հոր՝ Վաղարշակի հետ
 
 
Սելման, որն իր բարձրագույն կրթությունն ստացել էր Սորբոնի դեկորատիվ արվեստի բարձրագույն դպրոցում, Լուվրի դպրոցում և Փարիզի հնագիտության ինստիտուտում, 4 տարի եղել է Ֆրանսիայում իրանագիտության և իրանական արվեստի ասոցիացիայի երեք քարտուղարներից մեկը։ Այդ ընթացքում նա հանդիպել և ամուսնացել է իրանցի նկարիչ և հնագետ, Թեհրանի համալսարանի Գեղարվեստի ֆակուլտետի հիմնադիրներից՝ Մոհսեն Մողադամի հետ:
 
 
Ս. Գույումջյան և Մ. Մողադամ
 
 
Գույումջյանը ուսումնասիրել է իրանի Սասանյան թագավորության ժամանակաշրջանը, ինչպես նաև Հնդկաստանի և Չինաստանի պատմությունը։ Նա և իր ամուսինը Իրանի Խուզեսթան նահանգի Շուշ քաղաքում, ֆրանսիական պեղումների ժամանակ աշխատել են Իրանի մշակույթի նախարարությունում որպես՝ Հնությունների պետական պահպանության կոմիտեի տեխնիկական տեսուչներ:
 
Գույումջյանը առաջին իրանցին է եղել, ով Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլի կողմից պարգևատրվել է Պատվո լեգեոնի շքանշանով։
 
 
1964 թվականի հունիսի 20-ին, Մշակույթի նախարարությունից թոշակի անցնելուց հետո Գույումջյանն տնօրինել է Իրանի մեջլիսի գրադարանը:
 
Սալման երկար տարիներ ղեկավարել է Իրանի ազգային թանգարանի գրադարանը։ Գրադարանի տնօրինության տարիներին, հնագիտության ոլորտում իրականացրել է կարևոր աշխատանքներ, որոնցից կարելի է նշել 1961 թվականին Փարիզում իրանական յոթ հազարամյա արվեստի ցուցահանդեսի անցկացումը և նույն թվականին որպես Իրանի ներկայացուցիչ Տոկիոյի թանգարանների համադրողների համաշխարհային համաժողովին մասնակցելը։
 
Նա կյանքից հեռացել է 4 տարի ամուսնու մահից հետո, 1990 թվականին։ Թաղված է Թեհրանի «Բուրաստան» հայկական գերեզմանատանը։ Թեհրանում գտնվող նրանց տունը վերածվել է «Մողադամ» թանգարանի և կտակվել Թեհրանի պետական համալսարանին:
 
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
յունեսկօ-ի,համաշխարհային,ժառանգության,կոմիտեի,նիստում,քննարկվել,լղ-,մշակույթի,պատմության,հուշարձանների,հարցը,յունեսկօ , ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում քննարկվել է ԼՂ- ի մշակույթի և պատմության հուշարձանների հարցը
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում քննարկվել է ԼՂ- ի մշակույթի և պատմության հուշարձանների հարցը
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում սեպտեմբերի 10-25-ն անցկացվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 45-րդ ընդլայնված նիստը:
հայ-նոր-գրականության-հիմնադիր,խաչատուր-աբովյան,էմիլիե-լոոզե,սիրո-և-մաքառման-պատմություն,խաչատուր-աբովյանի-անհետացումը , Խաչատուր Աբովյան և Էմիլիե Լոոզե․ սիրո և մաքառման մի պատմություն
Խաչատուր Աբովյան և Էմիլիե Լոոզե․ սիրո և մաքառման մի պատմություն
Հայ նոր գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանը 1838 թ. Թիֆլիսում ծանոթանում է լութերադավան օրիորդ, 19-ամյա Էմիլիե Լոոզեի հետ։ Գոյություն ունեցող կարգի համաձայն՝ Խաչատուրի և Էմիլիեի միջև կնքվում է ամուսնական «Դաշն» պայմանագիր: Պսակադրությունը տեղի է ունենում Թիֆլիսի հայկական եկեղեցում 1839 թ.:
համո-սահյան,բանաստեղծ,քառյակներ,բանաստեղծություն,հայ-գրականություն , Համո Սահյանի քառյակներից
Համո Սահյանի քառյակներից
Համո Սահյանի քառյակներից
մի,քարի,պատմութիւն,գրիգոր,բ.,թագաւորի,քարէ,դագաղը,մի-քարի-պատմութիւն , Մի քարի պատմութիւն
Մի քարի պատմութիւն
Գրիգոր Բ. թագաւորի քարէ դագաղը
ֆէոտոր-տոսթոյեւսքի,ֆեոդոր-դոստոևսկի,տոսթոյեւսքին-միշտ-արդիական,ռուս-գրող,ռուսներ,եւրոպական-քաղաքակրթութիւն,ֆրանց-քաֆքա,պիանքա-սարըասլան,ժամանակ,պոլիս , Տոսթոյեւսքին Միշտ Արդիական (Բ.)
Տոսթոյեւսքին Միշտ Արդիական (Բ.)
Անհնար է հասկնալ Տոսթոյեւսքիի հերոսները, քանի դեռ չենք յիշած, որ անոնք ռուսեր են. անոնք անդամ են ազգի մը, որ հազարաւոր տարիներ շարունակուող բարբարոսական անգիտակիցութենէն յառաջդիմած է դէպի եւրոպական քաղաքակրթութիւն:
անառակ-որդու-վերադարձը,եղիշե-չարենց,վահան-տերյան,չարենց-տերյան,հայ-նորագույն-գրականության-հիմնադիր,ստեղծագործական-և-գաղափարական-կապ , Անառակ որդու վերադարձը․ Եղիշե Չարենց և Վահան Տերյան
Անառակ որդու վերադարձը․ Եղիշե Չարենց և Վահան Տերյան
Չարենցը, որ ավանդաբար համարվում է հայ նորագույն գրականության հիմնադիրը, այդ տիտղոսը չէր ունենա, եթե իրենից առաջ Տերյանն արդեն հայ գրականություն չբերեր այն բոլոր փոփոխությունները, որոնք իր օրերում արել էր Խաչատուր Աբովյանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: