ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՀՀ վարչապետը Տավուշի մարզում ծանոթացել է համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում ծանոթացել է տեղի մի քանի համայնքներում կառավարության ֆինանսավորմամբ, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերով իրականացվող նախագծերի ընթացքին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետի առաջին կանգառը եղել է Բերդ խոշորացված համայնքում, որտեղ ծանոթացել է Տավուշ գյուղի խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգման կատարված աշխատանքներին:  Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 73,683,410 դրամ, որից 55,078,387 դրամը հատկացվել է պետբյուջեից: Կատարված աշխատանքների արդյունքում գյուղում ապահովվել է 24-ժամյա ջրամատակարարում:
Հաջորդիվ վարչապետը ծանոթացել է Բերդի տարածաշրջանի Քոլագիրի ճամբար տանող 2 կմ եկարությամբ ավտոճանապարհի հիմնանորոգման ավարտված աշխատանքներին, որի ընդհանուր արժեքը կազմել է 281,000,000 դրամ: Միջոցները տրամադրվել են պետական բյուջեից:
 
Իսկ Բերդի Հ. Ադամյան-Գ. Նժդեհի փողոցում սուբվենցիոն ծրագրով իրականացվել են տուֆով և բազալտով սալարկման աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը 287 մլն դրամ է, այդ թվում՝ պետբյուջեից համաֆինանսավորման չափը կազմում է 200 մլն 900 հազար  դրամ։​
 
Բերդ համայնքում կառուցվել է նաև Չորաթանի մարզադաշտը և վերանորոգվել Մխիթարյան երիտասարդական կենտրոնը: Մարզադաշտը կառուցվել է չորաթանցի Սոս Մարտիրոսյանի միջոցներով, Մխիթարյան երիտասարդական կենտրոնը վերանորոգվել է կանադահայ Յալքեզյան հինադրամի՝ 80% և Հայաստանի Մխիթարյան կենտրոնի՝ 20% միջոցներով: Կառավարության ղեկավարը եղել է նորակառույց մարզադաշտում, երիտասարդական կենտրոնում: Այստեղ երեխաների համար կազմակերպվում են նկարչության, արվեստի տարբեր ճյուղերի, ինչպես նաև մարզաձևերի խմբակներ:​ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել կառավարություն-համայնք-գործարար համայնք արդյունավետ համագործակցության համար, որի շնորհիվ մարզում ապահովվում է ակտիվ մշակութային և մարզական կյանք: Ըստ վարչապետի՝  դրա շնորհիվ էլ այցերն ավելի են արժևորվում և  ավելի կարևոր են դառնում:   Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել, որպեսզի կառավարության աջակցությամբ կառուցվեն մարզադաշտի հանդերձարանները, իսկ կենտրոնը համալրվի անհրաժեշտ տեխնիկայով:
 
«Հարգելի ներկաներ, նախ շնորհակալ եմ այս մթնոլորտի և այս տրամադրության համար: Շնորհակալ եմ, որ Չորաթան գյուղում այսպես լավ  կազմակերպված է կյանքը, և երեխանները բացի դպրոցական կրթությունից,  ունեն նաև արտադպրոցական կրթության հնարավորություն, և դա շատ ողջունելի է: Սա այն է, ինչ որ մենք ուզում ենք տեսնել: Նաև մարզական, մշակութային շատ ակտիվ կյանք կա, այսօր էլ մարզադաշտը բացվեց: Առաջիկայում հույս ունենք նաև այլ մարզական ենթակառուցվածքներ կստեղծվեն, նաև համակարգչային, արհեստագործական բոլոր ուղղություններով, և դա շատ ուրախալի է: Եվ մեր արձանագրումը հետևյալն է՝ այս երեխաները, ինչպես նրանց ծնողներն այստեղ ապրում են և պետք է այստեղ ապրեն, և մեր ամենամեծ ցանկությունն այն է, որ երեխանները, նույնիսկ ամենահեռավոր գյուղերում, նույնպիսի կրթության և կարիերայի հնարավորություն ունենան, ինչպես, օրինակ, ունենում են Երևանում կամ արտերկրում: Հիմա 21-րդ դարն այդ հնարավորությունը տալիս է, կարելի է  շատ մեծ հաջողությունների հասնել գիտության, մշակույթի ոլորտներում, բայց նաև ապրել  քո ծննդավայրում, քո մարզում, քո հայրենիքում: Եվ այս հնարավորության համար ես շատ շնորհակալ եմ և նաև հույս ունեմ, որ մենք այստեղ տեսնում ենք ապագա չեմպիոնների, տեսնում ենք շատ հայտնի նկարիչների, տեսնում ենք շատ հաջողակ մշակութային խմբեր: Մենք պետք է այդ կյանքի տրամաբանությունն ամեն օր, ամեն ժամ զարգացնենք»,-ասել է վարչապետը:
 
Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է Բերդի Հերոսների պուրակ, որտեղ մեկնարկել են բարեկարգման աշխատանքներ: Ծրագրի համար նախատեսվում է հատկացնել 44,294,000 դրամ, որից 24,361,700 դրամը՝ պետբյուջեից: Վարչապետը ծաղիկներ է խոնարհել 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հուշարձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին:​
Վարչապետը ծանոթացել է նաև Թթուջուր-Նավուր հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 6 մլրդ դրամ է: Ճանապարհի երկարությունը 40 կմ է, որից 25 կմ-ն Տավուշի մարզում է: Աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են և նախատեսված է ավարտել 2024 թ.-ին:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: