ՄԱՅՐԵՐԻ ՕՐՎԱ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ «ՐԱՖՖԻ» ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

ՀՄՄ Րաֆֆի համալիրի Մասիս սրահում տեղի ունեցավ ուրախ ժամանց, որը նվիրված էր «Մայրերի Օրվան»։
2023 թվականի ապրիլի 17-ին, համալիրի «Մասիս» սրահում տեղի ունեցավ ուրախ ժամանց, որը նվիրված էր «Մայրերի Օրվան»։ Այս միջոցառումը կազմակերպել էր համալիրի կանանց բաժանմունքը, որի ընդհանուր պատասխանատուներն էին Վիոլեթ Մուրադյանը, Արմինե Մովսիսյանը, Սիլվա Թահմասյանն ու Սիլվա Դիլանչյանը։

Վիճակահանության պատասխանատուն էր Ստելլա Գևորգյանը։
Միջոցառմանը հրավիրված էին Ս. Մարիամ Աստվածածաին բարեգործական կենտրոնի և Հայ Մշակութային Հասարակական Ֆորումի վարչության ներկայացուցիչներ՝ Ադրինե Տեր Ղուկասյանը և Կարինե Ղուկասյանը։
Միջոցառումը սկսվեց բացման խոսքով, որը ներկայացրեց Ալիս Դիլանչյանը, այնուհետև Սիլվա Թահմասյանը բեմ հրավիրեց Սուսաննա Համբարչյանին, որը ասմունքեց ու խոսեց օրվա կապակցությամբ։

Ծրագիրը աշխուժացրեց DJ Սևադան ու երգիչ Հարմիկը։ Ծրագիրը լի էր բազմատեսակ խաղերով և անակնկալներով։ Համալիրի Գարուն պարախումբը հանդես եավ երկու պարով՝ «Մուսալեռ» և «Եարխուշտա»։ Մատուցվեց համեղ ուտելիքներ, որը պատրաստվել էր Կանանց Բաժանմունքի կողմից։

Միջոցառման վերջում վարչության կողմից ներկայացան Վիգեն Մանդանին և Դոկտ․ Ռուբիկ Սարդարյանը, բարձր գնահատելով Կանանց Բաժանմունքի այս միջացառումը, ծաղիկներ նվիրելով շնորհավորեցին Մայրերի օրը։

Նյութը «Հայազդ» կայքին տրամադրել է ՀՄՄ Րաֆֆի համալիրի հանրային կապը
Նմանատիպ Լուրեր

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
Ըստ երկրի սահմանադրության, խորհրդարանի հայ պատգամավորները հանդիսանում են համայնքի լիիրավ ներկայացուցիչները։ Բայց նրանք նաև օրենսդիր մարմինների ներկայացուցիչ են և ոչ թե գործադիր մարմնի , իսկ երկրորդ՝ «ազգային» կանոնադրության մեջ նրանց մասին չկա ոչ մի հոդված։

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (12)
Իրանի Իսլամական Հանրապետությունում կրոնական փոքրամասնություններ ներկայացնող համայնքների իրավական հիմք է հանդիսանում «Կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ օրենքը», որը փոքրամասնություններին տրամադրում է երկրի սահմանադրությունից բխող բավականին լայն իրավունքներ իրենց ներքին գործերի և կրոնական ինքնավարության բնագավառում։

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (11)
Իրանի երեք հայկական համայնքներն էլ՝ առաքելական, կաթոլիկ և ավետարանական, իրենց կրոնական և աշխարհիկ կառույցների միջոցով զգալի դեր են կատարել հայկական հոգևոր ու նյութական արժեքների ստեղծման ու պահպանման, ինչպես նաև համայնքային խնդիրների կարգավորման գործում։

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (10)
Ընդհանրապես Իրանում հայ կաթողիկե համայնքի գոյությունը դարերի պատմություն ունի։ Հայտնի է, որ դեռևս XIV դարի սկզբից տարբեր կրոնական միաբանությունների պատկանող կաթոլիկ միսիոներները քարոզչական գործունեություն էին ծավալել Պարսկահայք նահանգում։

Թեհրանում մի խումբ իրանահայ գործիչների մասնակցությամբ «Ի զորակցություն Արցախի» հանրահավաք է տեղի ունեցել․ Ալիևի ռեժիմի տմարդի քայլերը դատապարտող ելույթներ են հնչել, ընդունվել է բանաձև, որը փոխանցվելու է ՄԱԿ-ի գրասենյակին
ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանում գտնվող ՀՄՄ «Րաֆֆի» համալիրում երեկ՝ օգոստոսի 4-ին, ինչպես ավելի վաղ էինք հայտնել, նախատեսված էր հանրահավաք՝ ի զորակցություն Արցախի։

(2) ՊԱՐՍԿԱՀԱՅԵՐԻ 1828 Թ. ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄՐ ՌՈՒՍԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
1828-1829 թթ. պարսկահայերի վերաբնակեցմանը վերաբերող գրականության մեջ, գրեթե բոլոր պատմաբանները, բացի Լեոյից, ներկայացրել են պարսկական եւ ռուսական շահերը, բացակայում է հայկական շահը: