ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառում՝ Շվեդիայի խորհրդարանում

Ապրիլի 26-ին Շվեդիայի խորհրդարանում՝ Ռիկսդագում, կայացել է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել է Ռիկսդագի Շվեդիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների կողմից՝ ՀՀ դեսպանության աջակցությամբ։

Միջոցառման շրջանակներում ելույթ են ունեցել Շվեդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, Շվեդիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Բյորն Սյոդերը, բարեկամության խմբի անդամներ Արին Կարապետն ու Ֆրեդրիկ Մալմը։ Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես են եկել շվեդ լրագրող և 44-օրյա պատերազմին նվիրված «Ես դանդաղ մեռնում եմ ամեն օր» գրքի հեղինակ Ռասմուս Քանբեկը, ինչպես նաև պատմաբան ու ցեղասպանագետ Վահագն Ավեդյանը։
Միջոցառման սկզբում ներկաները 1 րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշտակը։
Դեսպան Արզումանյանն իր խոսքում անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությանը՝ հետայսու մարդկության դեմ ծանրագույն հանցագործությունների կանխարգելման համատեքստում: Դեսպանը բարձր է գնահատել ինչպես Շվեդիայից, այնպես էլ Սկանդինավյան մյուս երկրներից Հայոց ցեղասպանության ծանր օրերին հայ ժողովրդին օգնության ձեռք մեկնած միսիոներների և անհատների անձնվեր ջանքերը։ Իր խոսքում ՀՀ դեսպանն ընդգծել է դեռևս 2010թ. Շվեդիայի խորհրդարանի կողմից հայերի, ասորիների, սիրիացիների, քաղդեցիների ու Պոնտոսի հույների ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման կարևորությունը՝ հույս հայտնելով, որ շվեդական կառավարությունը ևս կմիանա այն երկրների շարքին, որոնք ճանաչել ու դատապարտել են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը։
Ա. Արզումանյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է նաև այս օրերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչության դեմ իրականացվող էթնիկ զտման քաղաքականությանը՝ կարևորելով շվեդական իշխանությունների կողմից համապատասխան քայլերի ձեռնարկումը՝ հայ ժողովրդի դեմ ևս մեկ ցեղասպանություն թույլ չտալու նպատակով։
Միջոցառմանը, որին մասնակցում էին Շվեդիայի խորհրդարանի ներկայացուցիչներ, լրագրողներ, մշակութային գործիչներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ, հայկական երաժշտական կատարումներով հանդես է եկել «Հայկանի» երաժշտական համույթը։
Աղբյուր՝ armradio.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
հայկական-հարց,միջազգային-դիվանագիտությունը-և-հայկական-հարցը,օսմանյան-թուրքիա,էնվեր,ամերիկյան-դեսպան,մորգենթաու,գերմանիա,վանգենհայմ,հակահայ-քաղաքականություն,աշոտ-հայրունի , Օգնե՞լ, թե՞ չօգնել հայերին. այս է խնդիրը
Օգնե՞լ, թե՞ չօգնել հայերին. այս է խնդիրը
Մորգենթաուն համոզված էր, որ Գերմանիան և նրա դեսպանը կարող էին արգելել հակահայ այդ քաղաքականությունը, բայց մատը մատին չէին տալիս։ Դա նրանց ժողովրդին գցե՞ց հավիտենական մեղքի տակ։
տիկնիկներ,պանդորա,պանդոր-տիկնիկներ,սոցիալական-մեդիայի-դեր,նորաձևություն,նորաձև-հագուստ , Ճոխ, թե խաբող
Ճոխ, թե խաբող
Ով կմտածեր, որ տիկնիկները, մոտ 400 տարի՝ սկսած 14-րդ դարից, կատարել են սոցիալական մեդիայի դեր: Եվ կոչվել են, ոչ ավել ոչ պակաս, Պանդորա: Ո՞րն էր Պանդոր տիկնիկների առաքելությունը: Նորաձևություն տարածելը: Երկրեերկիր: Վաճառականները գեղեցիկ հանդերձանքով այդ փոքրիկ տիկնիկները իրենց հետ տանում էին այս ու այն կողմ ՝ ծանոթացնում մեծ քաղաքներում տիրող նորաձևության տրամադրություններին:
երևան,լոնդոն-հյուրանոց,1891,այսօրվա-վազգեն-սարգսյան-փողոց , Երևանի «Լոնդոն» հյուրանոցը. 1891 թվական
Երևանի «Լոնդոն» հյուրանոցը. 1891 թվական
Լուսանկարը՝ Ֆրանսիայի ազգային գրադարան
խատիսյանը,փորձում,է,թուրքիայի,միջնորդությամբ,ադրբեջանից,ալյուր,ստանալ․,16,սեպտեմբեր,1918 , Խատիսյանը փորձում է Թուրքիայի միջնորդությամբ Ադրբեջանից ալյուր ստանալ․ 16 սեպտեմբեր, 1918
Խատիսյանը փորձում է Թուրքիայի միջնորդությամբ Ադրբեջանից ալյուր ստանալ․ 16 սեպտեմբեր, 1918
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ներկայացնում է Աստվածատուր (Ասատուր) Խաչատրյանի օրագրությունը, որը վերաբերում է հայ ժողովրդի համար ճակատագրական Տրապիզոնի, Բաթումի և Պոլսի 1918 թ․ բանակցություններին։
գորիսից,սիսիան՝,զորավար,անդրանիկի,իր,զորախմբի,և,արևմտահայ,գաղթականների,օրագրից.,1918թ,օգոստոս , Գորիսից Սիսիան՝ զորավար Անդրանիկի, իր զորախմբի և արևմտահայ գաղթականների օրագրից. 1918թ օգոստոս
Գորիսից Սիսիան՝ զորավար Անդրանիկի, իր զորախմբի և արևմտահայ գաղթականների օրագրից. 1918թ օգոստոս
Ներկայացնում ենք մի հատված Անդրանիկի, նրա 3000-անոց զորամասի և ուղեկցող 20 հազար արևմտահայ գաղթականների 1918թ օգոստոսյան օրագրությունից:
թուրքիայի-նախագահ,գյուլ,հայաստան,գյուլի-այցը-հայաստան,սերժ-սարգսյան,12-սեպտեմբեր,2008 , «Հանրության ճնշող մեծամասնությունը դրական է գնահատել հարգարժան Գյուլի այցը Հայաստան». Սերժ Սարգսյան, 12 սեպտեմբեր, 2008 թ.
«Հանրության ճնշող մեծամասնությունը դրական է գնահատել հարգարժան Գյուլի այցը Հայաստան». Սերժ Սարգսյան, 12 սեպտեմբեր, 2008 թ.
Ես կարծում եմ, որ այցին գնահատական արդեն տվել է եւ հայ, եւ թուրք հանրությունը, բոլոր ուսումնասիրությունները խոսում են այն մասին, որ հանրության ճնշող մեծամասնությունը դրական է գնահատել նախաձեռնությունը եւ հարգարժան պրն Գյուլի այցը Հայաստան:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: