ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ցեղասպանության լուսանկարիչը

ԱՐՄԻՆ ՎԵԳՆԵՐ

Իր ծառայության ընթացքում, անտեսելով թուրքական իշխանությունների հարուցած արգելքները, Վեգները բազմաթիվ լուսանկարներ արեց՝ հայերի կոտորածների, գաղթականների և համակենտրոնացման ճամբարների տեսարաններով: Նպատակ ունենալով հրավիրել Գերմանիայի հանրության ուշադրությունը տեղի ունեցող ողբերգության վրա՝ Վեգներն այս լուսանկարների մի մասն ուղարկեց գերմանական մամուլին և հանրային գործիչներին, սակայն գերմանական կառավարությունը խոչընդոտեց դրանց հրատարակությանը:

«Վերջին օրերս բազմաթիվ լուսանկարներ եմ արել: Ինձ պատմում են, թե Ջեմալ փաշան` Սիրիայի դահիճը, մահվան սպառնալիքով արգելել է գաղթականների ճամբարներում լուսանկարելը: Սոսկումի և մեղադրանքի այդ պատկերներ ես թաքցրել եմ գոտուս տակ: Մեսքենեի և Հալեպի ճամբարներում հավաքեցի բազմաթիվ աղերսագրեր, որ պահել եմ ուսապարկիս մեջ, որպեսզի հասցնեմ Կոստանդնուպոլսի ամերիկյան դեսպանատուն, քանի որ փոստով անհանր էր դրանք ուղարկել: Ես վայրկյան անգամ չեմ կասկածում, որ սրանով խիստ դավաճանական քայլ եմ կատարում, բայց և այնպես այդ թշվառներին գեթ փոքր-ինչ օգնած լինելուս գիտակցությունը համակում է ինձ ավելի մեծ երջանկության զգացումով, քան որևէ այլ բան», - այս տողերը Արմին Վեգները գրել է Հալեպից 1915 թ. հոկտեմբերին Գերմանիայում ապրող իր հարազատներին ուղղված նամակում զինվորական ծառայության ժամանակ:

Վեգներն, ի վերջո, ձերբակալվեց և հետ կանչվեց Գերմանիա, իսկ նրա կողմից արված ավելի քան 2,000 լուսանկարների մեծ մասը բռնագրավվեցին և ոչնչացվեցին: Այնուամենայնիվ, նրան հաջողվեց որոշ լուսանկարների ապակե նեգատիվներ, գոտու մեջ թաքցրած,՝ դուրս բերել Օսմանյան կայսրությունից:

Պատերազմի ավարտից հետո՝ 1919 թ., Վեգները դասախոսություններով հանդես եկավ Գերմանիայի քաղաքներում, պատմեց անապատներ աքսորված և կոտորածի ենթարկված հայերի տառապանքների մասին: Նույն թվականին Վեգները հրապարակեց «Բաց նամակ ԱՄՆ Նախագահ Վուդրո Վիլսոնին», որտեղ դատապարտում էր երիտթուրք ոճրագործներին՝ վեր հանելով ցեղասպանությունը վերապրած հայերին բարոյական և նյութական օգնություն ցուցաբերելու, բռնի իսլամացված հազարավոր հայերի քրիստոնեությանը դարձի բերելու, հայրենի տները վերադարձնելու և կորցրած ունեցվածքի դիմաց փոխհատուցում ստանալու իրավունքի հարցերը:

1921 թ. Վեգները՝ որպես ականատես-վկա, Բեռլինում ներկա գտնվեց Սողոմոն Թեհլիրյանի դատավարությանը: Նա գրեց նաև այդ դատավարության սղագրված հաշվետվության նախաբանը: Այս գրքում Վեգներն արևմտահայերի բնաջնջումը բնորոշեց որպես «ցեղասպանություն»՝ “Fernichtung der Rasse”, որը նույնիմաստ է Ռաֆայել Լեմկինի կողմից ստեղծված «գենոցիդ» եզրին:

1922 թ. Զմյուռնիայում հայերի կոտորածների կապակցությամբ Վեգները գրեց «Ճիչ Արարատից» հոդվածը, ինչպես նաև այլ պատմական ակնարկներ ու պատմվածքներ արևմտահայերի ողբերգական ճակատագրի մասին («Արմենիադա», «Հայ մորը» և այլն):

1933 թ. ֆաշիստների՝ Գերմանիայում իշխանության գլուխ անցնելուց հետո Ադոլֆ Հիտլերին գրած բաց նամակում Վեգները դատապարտեց հրեաների հետապնդումները, որի համար բանտարկվեց: 1934 թ. նա ստիպված լքեց Գերմանիան:

Ա. Վեգները ծնվել է 1886թ. Էլբերֆելդ (Գերմանիա) քաղաքում: Սովորել է Բերսլաուի, Ցյուրիխի և Բեռլինի համալսարաններում (1908-1913) և ստացել իրավագիտության դոկտորի աստիճան (1914): Ա. Վեգները մահացել է 1978 թ. Հռոմում: 1996 թ. նրա գերեզմանից բերված հողն ամփոփվեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրի Հուշապատի մեջ:

1968թ. Ծիծեռնակաբերդի հուշակոթող այցելելուց հետո նա գրեց. «… Ծնկի եկա անգերեզման հայերի հավիտենական կոթողի առջև ու խոնարհվեցի նահատակների հոգին խորհրդանշող անմար կրակի առաջ: …Աչքերիս առջևով անցան անապատի վրանները, սովահար մանուկները, համաճարակի զոհերը: Քչերը կարող են հասկանալ իմ ապրումները…»:
 Ծիծեռնակաբերդ, սեպտեմբեր, 1968 թ., սեպտեմբեր
82 ամյա Արմին Վեգները ծնկաչոք աղոթում և հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

«1915 թ. գարնանը, երբ թուրքական կառավարությունը ձեռնամուխ եղավ երկու միլիոն հայերի` երկրի երեսից ջնջելու իր հրեշավոր ծրագրի իրականացմանը, չկար մեկը, որ խանգարեր խելագարված հանցագործների գործողությունները»:
Արմին Թեոֆիլ Վեգներ
 
Աղբյուր՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
հայկական-հարց,միջազգային-դիվանագիտությունը-և-հայկական-հարցը,օսմանյան-թուրքիա,էնվեր,ամերիկյան-դեսպան,մորգենթաու,գերմանիա,վանգենհայմ,հակահայ-քաղաքականություն,աշոտ-հայրունի , Օգնե՞լ, թե՞ չօգնել հայերին. այս է խնդիրը
Օգնե՞լ, թե՞ չօգնել հայերին. այս է խնդիրը
Մորգենթաուն համոզված էր, որ Գերմանիան և նրա դեսպանը կարող էին արգելել հակահայ այդ քաղաքականությունը, բայց մատը մատին չէին տալիս։ Դա նրանց ժողովրդին գցե՞ց հավիտենական մեղքի տակ։
տիկնիկներ,պանդորա,պանդոր-տիկնիկներ,սոցիալական-մեդիայի-դեր,նորաձևություն,նորաձև-հագուստ , Ճոխ, թե խաբող
Ճոխ, թե խաբող
Ով կմտածեր, որ տիկնիկները, մոտ 400 տարի՝ սկսած 14-րդ դարից, կատարել են սոցիալական մեդիայի դեր: Եվ կոչվել են, ոչ ավել ոչ պակաս, Պանդորա: Ո՞րն էր Պանդոր տիկնիկների առաքելությունը: Նորաձևություն տարածելը: Երկրեերկիր: Վաճառականները գեղեցիկ հանդերձանքով այդ փոքրիկ տիկնիկները իրենց հետ տանում էին այս ու այն կողմ ՝ ծանոթացնում մեծ քաղաքներում տիրող նորաձևության տրամադրություններին:
երևան,լոնդոն-հյուրանոց,1891,այսօրվա-վազգեն-սարգսյան-փողոց , Երևանի «Լոնդոն» հյուրանոցը. 1891 թվական
Երևանի «Լոնդոն» հյուրանոցը. 1891 թվական
Լուսանկարը՝ Ֆրանսիայի ազգային գրադարան
խատիսյանը,փորձում,է,թուրքիայի,միջնորդությամբ,ադրբեջանից,ալյուր,ստանալ․,16,սեպտեմբեր,1918 , Խատիսյանը փորձում է Թուրքիայի միջնորդությամբ Ադրբեջանից ալյուր ստանալ․ 16 սեպտեմբեր, 1918
Խատիսյանը փորձում է Թուրքիայի միջնորդությամբ Ադրբեջանից ալյուր ստանալ․ 16 սեպտեմբեր, 1918
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ներկայացնում է Աստվածատուր (Ասատուր) Խաչատրյանի օրագրությունը, որը վերաբերում է հայ ժողովրդի համար ճակատագրական Տրապիզոնի, Բաթումի և Պոլսի 1918 թ․ բանակցություններին։
գորիսից,սիսիան՝,զորավար,անդրանիկի,իր,զորախմբի,և,արևմտահայ,գաղթականների,օրագրից.,1918թ,օգոստոս , Գորիսից Սիսիան՝ զորավար Անդրանիկի, իր զորախմբի և արևմտահայ գաղթականների օրագրից. 1918թ օգոստոս
Գորիսից Սիսիան՝ զորավար Անդրանիկի, իր զորախմբի և արևմտահայ գաղթականների օրագրից. 1918թ օգոստոս
Ներկայացնում ենք մի հատված Անդրանիկի, նրա 3000-անոց զորամասի և ուղեկցող 20 հազար արևմտահայ գաղթականների 1918թ օգոստոսյան օրագրությունից:
թուրքիայի-նախագահ,գյուլ,հայաստան,գյուլի-այցը-հայաստան,սերժ-սարգսյան,12-սեպտեմբեր,2008 , «Հանրության ճնշող մեծամասնությունը դրական է գնահատել հարգարժան Գյուլի այցը Հայաստան». Սերժ Սարգսյան, 12 սեպտեմբեր, 2008 թ.
«Հանրության ճնշող մեծամասնությունը դրական է գնահատել հարգարժան Գյուլի այցը Հայաստան». Սերժ Սարգսյան, 12 սեպտեմբեր, 2008 թ.
Ես կարծում եմ, որ այցին գնահատական արդեն տվել է եւ հայ, եւ թուրք հանրությունը, բոլոր ուսումնասիրությունները խոսում են այն մասին, որ հանրության ճնշող մեծամասնությունը դրական է գնահատել նախաձեռնությունը եւ հարգարժան պրն Գյուլի այցը Հայաստան:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: