ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Էռնեստ Հեմինգուեյը Զմյուռնիայի աղետի մասին

Թուրքական կառավարության սանձաձերծած վայրագությունները, Զմյուռնիայի հայերի և հույների կրած տառապանքները շատ ծանր տպավորություն են թողնում գրողի վրա:

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ամերիկյան գրող Է. Հեմինգուեյը (l899-l96l թթ.) մեկնում է Եվրոպա, մասնակցում պատերազմին և ծանր վիրավորվում։ 1922 թ. սեպտեմբերին կանադական «Տորոնտո դեյլի սթար» թերթի խմբագրության հանձնարարությամբ՝ որպես թղթակից Է. Հեմինգուեյը մեկնում է Թուրքիա:

1922 թ. սեպտեմբերին քեմալական զորքերն իսկական նախճիր էին սարքել Զմյուռնիայում` հրի ու սրի մատնելով քաղաքի հայկական ու հունական թաղամասերը: Քաղաքի միտումնավոր հրկիզումը նպատակ ուներ ահաբեկել քրիստոնյա բնակչությանը` ստիպելով նրանց ընդմիշտ լքել այն: Թաղամասերը ծածկվեցին տասնյակ հազարավոր հայերի ու հույների դիակներով: Շատերը, ովքեր փորձեցին փրկություն գտնել ծովում խարիսխ գցած և լոկ դիտորդի դեր ստանձնած անգլիական, իտալական ու ամերիկյան ռազմանավերում, ծովասույզ եղան:

Թուրքական կառավարության սանձաձերծած վայրագությունները, Զմյուռնիայի հայերի և հույների կրած տառապանքները շատ ծանր տպավորություն են թողնում գրողի վրա. 1925թ. հրատարակված «Մեր ժամանակը» պատմվածաշարի «Զմյուռնիայի նավահանգստում» խորագրով պատմվածքում Հեմինգուեյը գրում է.

«…Անհնար է նրանց համոզել որ տան մեռած երեխաներին։ Այդպես վեց օր պահում էին անշունչ երեխաներին ու չէին տալիս։ Ոչինչ չէինք կարող անել։ Ստիպված պիտի խլեինք ձեռքներից… Նրանք բոլորն այնտեղ էին՝ քարափում, և տեսարանը ոչ երկրաշարժի, ոչ էլ որևէ այլ բանի նման չէր, տարբեր էր. նրանք երբեք չէին կարող հասկանա թուրքին։ Չգիտեին, թե ամեն վայրկյան ինչ կարող էր անել ծեր թուրքը…

… Չեմ կարողանամ մոռանալ Զմյուռնիայի նավահանգիստը։ Ինչեր ասես, որ չէին լողում նրա ջրերում։ Կյանքում առաջին անգամ գիշերները մղձավանջների մեջ էի ընկնում։ Ծննդաբերող կանայք այդքան սարսափելի չէին, որքան մեռած երեխաներ ունեցողները։ Նրանց հետ ավելի հեշտ էր։ Զարմանալի էր, որ քչերն էին մեռնում…»

1954 թ. Էռնեստ Հեմինգուեյը ստանում է Նոբելյան մրցանակ գրականության ասպարեզում:

 

 
 
Աղբյուր՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
հայկական-հարց,միջազգային-դիվանագիտությունը-և-հայկական-հարցը,օսմանյան-թուրքիա,էնվեր,ամերիկյան-դեսպան,մորգենթաու,գերմանիա,վանգենհայմ,հակահայ-քաղաքականություն,աշոտ-հայրունի , Օգնե՞լ, թե՞ չօգնել հայերին. այս է խնդիրը
Օգնե՞լ, թե՞ չօգնել հայերին. այս է խնդիրը
Մորգենթաուն համոզված էր, որ Գերմանիան և նրա դեսպանը կարող էին արգելել հակահայ այդ քաղաքականությունը, բայց մատը մատին չէին տալիս։ Դա նրանց ժողովրդին գցե՞ց հավիտենական մեղքի տակ։
տիկնիկներ,պանդորա,պանդոր-տիկնիկներ,սոցիալական-մեդիայի-դեր,նորաձևություն,նորաձև-հագուստ , Ճոխ, թե խաբող
Ճոխ, թե խաբող
Ով կմտածեր, որ տիկնիկները, մոտ 400 տարի՝ սկսած 14-րդ դարից, կատարել են սոցիալական մեդիայի դեր: Եվ կոչվել են, ոչ ավել ոչ պակաս, Պանդորա: Ո՞րն էր Պանդոր տիկնիկների առաքելությունը: Նորաձևություն տարածելը: Երկրեերկիր: Վաճառականները գեղեցիկ հանդերձանքով այդ փոքրիկ տիկնիկները իրենց հետ տանում էին այս ու այն կողմ ՝ ծանոթացնում մեծ քաղաքներում տիրող նորաձևության տրամադրություններին:
երևան,լոնդոն-հյուրանոց,1891,այսօրվա-վազգեն-սարգսյան-փողոց , Երևանի «Լոնդոն» հյուրանոցը. 1891 թվական
Երևանի «Լոնդոն» հյուրանոցը. 1891 թվական
Լուսանկարը՝ Ֆրանսիայի ազգային գրադարան
խատիսյանը,փորձում,է,թուրքիայի,միջնորդությամբ,ադրբեջանից,ալյուր,ստանալ․,16,սեպտեմբեր,1918 , Խատիսյանը փորձում է Թուրքիայի միջնորդությամբ Ադրբեջանից ալյուր ստանալ․ 16 սեպտեմբեր, 1918
Խատիսյանը փորձում է Թուրքիայի միջնորդությամբ Ադրբեջանից ալյուր ստանալ․ 16 սեպտեմբեր, 1918
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ներկայացնում է Աստվածատուր (Ասատուր) Խաչատրյանի օրագրությունը, որը վերաբերում է հայ ժողովրդի համար ճակատագրական Տրապիզոնի, Բաթումի և Պոլսի 1918 թ․ բանակցություններին։
գորիսից,սիսիան՝,զորավար,անդրանիկի,իր,զորախմբի,և,արևմտահայ,գաղթականների,օրագրից.,1918թ,օգոստոս , Գորիսից Սիսիան՝ զորավար Անդրանիկի, իր զորախմբի և արևմտահայ գաղթականների օրագրից. 1918թ օգոստոս
Գորիսից Սիսիան՝ զորավար Անդրանիկի, իր զորախմբի և արևմտահայ գաղթականների օրագրից. 1918թ օգոստոս
Ներկայացնում ենք մի հատված Անդրանիկի, նրա 3000-անոց զորամասի և ուղեկցող 20 հազար արևմտահայ գաղթականների 1918թ օգոստոսյան օրագրությունից:
թուրքիայի-նախագահ,գյուլ,հայաստան,գյուլի-այցը-հայաստան,սերժ-սարգսյան,12-սեպտեմբեր,2008 , «Հանրության ճնշող մեծամասնությունը դրական է գնահատել հարգարժան Գյուլի այցը Հայաստան». Սերժ Սարգսյան, 12 սեպտեմբեր, 2008 թ.
«Հանրության ճնշող մեծամասնությունը դրական է գնահատել հարգարժան Գյուլի այցը Հայաստան». Սերժ Սարգսյան, 12 սեպտեմբեր, 2008 թ.
Ես կարծում եմ, որ այցին գնահատական արդեն տվել է եւ հայ, եւ թուրք հանրությունը, բոլոր ուսումնասիրությունները խոսում են այն մասին, որ հանրության ճնշող մեծամասնությունը դրական է գնահատել նախաձեռնությունը եւ հարգարժան պրն Գյուլի այցը Հայաստան:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: