ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանը ֆանտաստիկ աշխատանք է տարել․ Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը՝ երևանյան առաջնության մասին

Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի (EWF) նախագահ Անտոնիո Կոնֆլիտին վստահ է` Հայաստանը կարող է նորից ընդունել Եվրոպայի առաջնությունը:

«Մրցաշարի 9 օրերը և հատկապես վերջին օրը,  հիանալի էին: Կազմակերպվածությունն, անշուշտ, հրաշալի էր: Դուք տեսակ, որ մրցումային վերջին օրը մարզադահլիճը լեփ-լեցուն էր: Այդպես էլ դատարկ նստատեղեր չգտա տրիբունաներում: Այս ամենը ծանրամարտի համար շատ կարևոր ուղերձ է, քանի որ նախորդ տարին հեշտերից չէր մեզ համար: Եվ հիմա հանրության այս աջակցությունն իսկապես շատ լավ է»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ֆեդերացիայի նախագահը:
Ըստ Կոնֆլիտիի՝ կազմակերպչական առումով հայկական կողմը ֆանտաստիկ աշխատանք է տարել: «Հպարտորեն կարող եմ ասել, որ մենք Եվրոպայում կարող ենք անել այնպես, որ ցույց տանք ամբողջ աշխարհին, որ ունակ ենք կազմակերպել աշխարհի առաջնության, Օլիմպիական խաղերի մակարդակի մրցաշար: Այո, Երևանը կարող է նորից կազմակերպել Եվրոպայի առաջնություն: Շարունակում ենք աշխատել միասին, նրանք էլ պետք է շարունակական աշխատանք տանեն: Եթե անկեղծ, մրցաշարից առաջ սպասում էի, որ այն հաջողված կլինի, սակայն չէի սպասում, որ կլինի այնքան հաջողված,  որքան հիմա տեսնում եմ»,-ասաց նա:
 
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունն անցկացվեց Երևանում։ Առաջնությունը մեկնարկեց ապրիլի 15-ին և եզրափակվեց ապրիլի 23-ին։ Հայաստանի հավաքականը առաջնության մեդալային հաշվարկում առաջինն էր՝ նվաճած 13 մեդալով։ Հայաստանի հավաքականը նվաճեց 4 ոսկե, 4 արծաթե և 5 բրոնզե մեդալ։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ուեֆա,ֆուտզալի,չեմպիոնների,լիգայի,եզրափակիչը՝,երևանում , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում:
վահան,բիչախչյանը,կարող,է,հեռանալ,«պոգոնից» , Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն այս ձմռանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա լեհական «Պոգոնից»։
ֆուտզալ,ուեֆա,ուեֆա-ի-գործադիր-կոմիտե,հայաստանի-ֆուտբոլի-ֆեդերացիա,երևան,ուեֆա-ֆուտզալի-չեմպիոնների-լիգայի-2024-ի-եզրափակիչ , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհյուրընկալի ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի 2024 թվականի եզրափակիչը:
հայաստան,հհֆ,հրաձգության-հայաստանի-երիտասարդական-առաջնություն,գյումրու-թիմ,երևանի-հրաձգության-մանկապատանեկան-մարզադպրոցի-թիմ,վանաձորի-թիմ,մեդալակիրներ ,  Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Անցկացվել է հրաձգության Հայաստանի երիտասրդների առաջնությունը։ Մասնակցել են Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Գյումրու եւ Վանաձորի թիմերը, հաղորդում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը։
ֆուտզալի,հայաստանի,հավաքականը,հաղթել,է,վրացիներին․,աա , Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակը տարավ աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ ռաունդում` ընդհատելով 4 պարտությունից բաղկացած շարքը։
հրանտ-լեոն,ռանոսը,խաղաժամանակ,է,ստացել,«բորուսիայում» , Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: