ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Թալեաթի հրամաններից մեկում ասված էր. «Հինգ տարեկանից բարձր բոլոր օսմանահպատակ հայերը պետք է դուրս տարվեն քաղաքներից և սպանվեն»

Հարյուր հազարավոր երեխաներ են նահատակվել Հայոց ցեղասպանության տարիներին:

Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթի հրամաններից մեկում ասված էր. «Հինգ տարեկանից բարձր բոլոր օսմանահպատակ հայերը պետք է դուրս տարվեն քաղաքներից և սպանվեն»։

Երեխաների մի մասը ողջակիզվեց, մյուսները թունավորվեցին, խեղդամահ արվեցին, մահացան սովից ու հիվանդություններից: Ցեղասպանության հետևանքով նաեւ որբացան հարյուր հազարավոր երեխաներ, որոնց մի մասը բռնի կրոնափոխվեց։

Ականատեսների վկայությամբ՝ Մուշում ողջակիզվել են բազմաթիվ կանայք ու երեխաներ, այդ թվում` և որբանոցի սաները: Երեխաների ողջակիզման դեպքեր եղան և Դեր-Զորում, որտեղ հավաքվել էին հազարավոր երեխաներ. քաղաքից դուրս տանելով` նրանց վրա բենզին էին լցրել ու ողջ-ողջ այրել: Երեխաների սպանության այս մեթոդը կիրառվել է նաև Խարբերդի, Դիարբեքիրի նահանգներում:

Ականատեսները փաստել են նաեւ, որ տարբեր բնակավայրերից Ակնում հավաքված մոտ 500 հայ որբեր թունավորվել են թուրք բժիշկների կողմից:

«Տրապիզոնի նահանգի առողջապահության ղեկավար դոկտ. Ալի Սայիբը պարբերաբար թունավորում էր քաղաքի Կարմիր Խաչի հիվանդանոց բերված հայ երեխաներին և հրամայում Սև ծովում խեղդամահ անել այն երեխաներին, ովքեր ընդդիմանում էին ընդունել տրվող դեղորայքը»- գրված է ականատեսների վկայություններում։

Մի հայ վերապրողի վկայությամբ էլ՝ Դեր-Զորի ոստիկանապետ Մուստաֆա Սիդկիի հրամանով 1916թ. հոկտեմբերի 24-ին շուրջ 2000 որբերի, ոտքերն ու ձեռքերը կապելով, նետել են Եփրատը:

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հ. Մորգենթաուն վկայում է, որ Քեմախի կիրճում թուրքերը սրախողխող են արել ու Եփրատը նետել հարյուրավոր հայ երեխաների:

Ողջ մնացած հայ որբ երեխաների մի մասն էլ ցեղասպանության տարիների ընթացքում խնամակալությամբ տրվեցին քրդերին, թուրքերին ու արաբներին՝ նրանց բռնի իսլամացնելու նպատակով։ 

1914 թվականին Թուրքիայում ապրում էր մոտ 2,5 միլիոն հայ։  

Հայերի ցեղասպանությունն իրականացվել է մի քանի փուլերով՝ հայ զինվորների զինաթափում, հայերի ընտրողական տեղահանություն սահմանամերձ շրջաններից, այնուհետեւ հայերի զանգվածային տեղահանություն ու սպանություն։

1915-1923 թվականներին զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը։ 

Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը ներառեցին հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկական զտումները, հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու։

Ցեղասպանության հիմնական կազմակերպիչներն են եղել երիտթուրքերի առաջնորդներ Թալեաթը, Ջեմալը և Էնվերը, ինչպես նաև «Հատուկ կազմակերպության» ղեկավար Բեհաեդդին Շաքիրը։ Հայերի ցեղասպանությանը զուգահեռ Օսմանյան կայսրությունում տեղի էին ունենում ասորիների և Պոնտոսի հույների ջարդերը։

Փաստերը՝ ամերիկահայ պատմաբան Վահագն Դադրյանի “Children as victims of Genocide” հոդվածից։
civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
հայկական-հարց,միջազգային-դիվանագիտությունը-և-հայկական-հարցը,օսմանյան-թուրքիա,էնվեր,ամերիկյան-դեսպան,մորգենթաու,գերմանիա,վանգենհայմ,հակահայ-քաղաքականություն,աշոտ-հայրունի , Օգնե՞լ, թե՞ չօգնել հայերին. այս է խնդիրը
Օգնե՞լ, թե՞ չօգնել հայերին. այս է խնդիրը
Մորգենթաուն համոզված էր, որ Գերմանիան և նրա դեսպանը կարող էին արգելել հակահայ այդ քաղաքականությունը, բայց մատը մատին չէին տալիս։ Դա նրանց ժողովրդին գցե՞ց հավիտենական մեղքի տակ։
տիկնիկներ,պանդորա,պանդոր-տիկնիկներ,սոցիալական-մեդիայի-դեր,նորաձևություն,նորաձև-հագուստ , Ճոխ, թե խաբող
Ճոխ, թե խաբող
Ով կմտածեր, որ տիկնիկները, մոտ 400 տարի՝ սկսած 14-րդ դարից, կատարել են սոցիալական մեդիայի դեր: Եվ կոչվել են, ոչ ավել ոչ պակաս, Պանդորա: Ո՞րն էր Պանդոր տիկնիկների առաքելությունը: Նորաձևություն տարածելը: Երկրեերկիր: Վաճառականները գեղեցիկ հանդերձանքով այդ փոքրիկ տիկնիկները իրենց հետ տանում էին այս ու այն կողմ ՝ ծանոթացնում մեծ քաղաքներում տիրող նորաձևության տրամադրություններին:
երևան,լոնդոն-հյուրանոց,1891,այսօրվա-վազգեն-սարգսյան-փողոց , Երևանի «Լոնդոն» հյուրանոցը. 1891 թվական
Երևանի «Լոնդոն» հյուրանոցը. 1891 թվական
Լուսանկարը՝ Ֆրանսիայի ազգային գրադարան
խատիսյանը,փորձում,է,թուրքիայի,միջնորդությամբ,ադրբեջանից,ալյուր,ստանալ․,16,սեպտեմբեր,1918 , Խատիսյանը փորձում է Թուրքիայի միջնորդությամբ Ադրբեջանից ալյուր ստանալ․ 16 սեպտեմբեր, 1918
Խատիսյանը փորձում է Թուրքիայի միջնորդությամբ Ադրբեջանից ալյուր ստանալ․ 16 սեպտեմբեր, 1918
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ներկայացնում է Աստվածատուր (Ասատուր) Խաչատրյանի օրագրությունը, որը վերաբերում է հայ ժողովրդի համար ճակատագրական Տրապիզոնի, Բաթումի և Պոլսի 1918 թ․ բանակցություններին։
գորիսից,սիսիան՝,զորավար,անդրանիկի,իր,զորախմբի,և,արևմտահայ,գաղթականների,օրագրից.,1918թ,օգոստոս , Գորիսից Սիսիան՝ զորավար Անդրանիկի, իր զորախմբի և արևմտահայ գաղթականների օրագրից. 1918թ օգոստոս
Գորիսից Սիսիան՝ զորավար Անդրանիկի, իր զորախմբի և արևմտահայ գաղթականների օրագրից. 1918թ օգոստոս
Ներկայացնում ենք մի հատված Անդրանիկի, նրա 3000-անոց զորամասի և ուղեկցող 20 հազար արևմտահայ գաղթականների 1918թ օգոստոսյան օրագրությունից:
թուրքիայի-նախագահ,գյուլ,հայաստան,գյուլի-այցը-հայաստան,սերժ-սարգսյան,12-սեպտեմբեր,2008 , «Հանրության ճնշող մեծամասնությունը դրական է գնահատել հարգարժան Գյուլի այցը Հայաստան». Սերժ Սարգսյան, 12 սեպտեմբեր, 2008 թ.
«Հանրության ճնշող մեծամասնությունը դրական է գնահատել հարգարժան Գյուլի այցը Հայաստան». Սերժ Սարգսյան, 12 սեպտեմբեր, 2008 թ.
Ես կարծում եմ, որ այցին գնահատական արդեն տվել է եւ հայ, եւ թուրք հանրությունը, բոլոր ուսումնասիրությունները խոսում են այն մասին, որ հանրության ճնշող մեծամասնությունը դրական է գնահատել նախաձեռնությունը եւ հարգարժան պրն Գյուլի այցը Հայաստան:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: