ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՌԴ-ն Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը թույլ տալով փորձում է խեղել 30-ամյա բանակցությունների տրամաբանությունը

ՌԴ-ն Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը թույլ տալով փորձում է խեղել 30-ամյա բանակցությունների տրամաբանությունը. այդպիսով աստիճանաբար տեղի է ունենում Արցախի հարկադիր ինկորպորացում Ադրբեջանի կազմում

Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը, ինչի ուղղությամբ  Ադրբեջանի ղեկավարությունը քարոզչական մակարդակում  և «գետնի վրա» աշխատում էր ամիսներ շարունակ, սկսած դեռևս նախորդ տարվա հունիսից՝ հայտարարություն-ակնարկների տեսքով, ապաև՝ դեկտեմբերի 12-ին միջանցքը փակելու միջոցով, միս ու արյուն է ստանում։  Նկատենք, որ անցակետը տեղադրվում է ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում, նրանց իսկ քթի տակ՝ այսպիսով ստանձնելով այն լիազորություններն ու պարտականությունները, որոնք վերապահված են խաղաղապահներին։ Անցակետի տեղադրումը, նկատենք, տեղի է ունենում Արդարադատության միջազգային դատարանի՝ Ադրբեջանի կողմից արհամարհանքի արժանացած  որոշումից երկու ամիս անց, որոշում, որով  հղում էր արվում նոյեմբերի 9-ի հայտարարությանն ու կոչ էր արվում անհապաղ բացել Լաչինի միջանցքը։      

Նկատենք մեկ այլ ուշագրավ հանգամանք ևս. անցակետի բացումը տեղի է ունենում նոյեմբերի 9-ի հայտարարության արբիտրի և լիիրավ կողմի՝ ՌԴ-ի քանիցս հնչեցրած հավաստիացումների ֆոնին, թե՝ միջանցքում որևէ անցակետի տեղադրում նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված չէ։ Հիշեցնենք, որ մոտ երկու ամիս առաջ Բաքու կատարած  իր այցի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտարարեց, թե  «Լաչինի միջանցքում հսկիչ-անցագրային կետերի ստեղծում նախատեսված չէ», և որ՝  «Լաչինի միջանցքի գործունեության ռեժիմը  պետք է խստորեն համապատասխանի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը», ինչը նշանակում է «բացառապես քաղաքացիական և հումանիտար բեռների և քաղաքացիական անձանց համար ազատ տեղաշարժի ապահովման անհրաժեշտություն»։ «Այնտեղ նախատեսված չէ ինչ-որ հսկիչ-անցագրային կետերի ստեղծում, սակայն տեխնիկական միջոցներով հնարավոր է վերացնել այն կասկածները, որոնք կան, որ միջանցքն իսկապես օգտագործվում է ըստ նշանակության»,- հայտարարել էր Լավրովը։  

Անցակետի տեղակայումը  Լաչինի միջանցքում,  երբ, փաստորեն, նոյեմբերի 9-ի  հայտարարության կողմերից մեկը իր հայեցողությամբ խմբագրում է այն,  արդյոք չի՞ հակասում եռակողմ հայտարարության տառին և ոգուն, արդյոք հայտարարությունն այսպիսով առ ոչինչ չի՞ դառնում։  Civic.am-ի հետ զրույցում սահմանադրագետ, միջազգային իրավունքի մասնագետ Արտաշես Խալաթյանն այս առնչությամբ ասաց. «Հայտարարության մեջ տառացի գրած է՝ Ադրբեջանը ապահովում է Լաչինի միջանցքով անձանց, ապրանքների և տրանսպորտի ազատ տեղաշարժը, ՌԴ-ն էլ վերահսկում է Ադրբեջանի կողմից այդ պարտավորության ըստ էության կատարումը, երաշխավորում Լաչինի միջանցքով տեղաշարժի անվտանգությունը։ Ամիսներ շարունակ հայտարարության այդ կետը խախտված է, և այժմ էլ առանց Հայաստանի համաձայնության այդ և որևէ այլ կետի խմբագրումը  առ ոչինչ է։  Եթե դառնանք հայտարարության ոգուն, ընդհանուր տրամաբանությանը, ապա առանց այդ կետի պահպանման, ըստ էության, անիմաստ է դառնում ամբողջ հայտարարությունը, ՌԴ խաղաղապահ զորակազմի՝ այնտեղ գտնվելը, որովհետև եթե Ադրբեջանը փաստացի կտրում է Արցախը Հայաստանից,  տրանսպորտային անարգել  կապը խափանվում է, ապա  ռուսական զորակազմի էնտեղ գտնվելը դառնում է ինքնանպատակ»։ Խալաթյանի խոսքով՝  ակնհայտ է, որ տեղի է ունենում սողացող էթնիկ զտում, նոյեմբերի 9-ի հայտարարությունն ամբողջովին իմաստազուրկ է դառնում որպես համաձայնագիր, որպես քաղաքական փաստաթուղթ, «այսինքն՝ որպես իրավական հետևանքներ առաջացնող փաստաթուղթ դառնում է ինքնանպատակ և անիմաստ»։  «Արդեն տևական ժամանակ Լաչինի միջանցքում խաթարվել է ռուսական խաղաղապահների վերահսկողական գործառույթը՝ վերջիններիս լռելյայն համաձայնությամբ կամ անգործության պատճառով, և այսօր երբ անցակետ է տեղադրում, աստիճանաբար տեղի է ունենում Արցախի հարկադիր ինկորպորացում Ադրբեջանի կազմում, ինչը նշանակում է՝ եթե ՌԴ-ն չվերանայի  իր այս վարքագիծը, կունենանք Արցախի լիակատար հայաթափում։ Կամ էլ տեղի կունենա լայնածավալ պատերազմ՝ էսկալացիա, երբ արցախցին կդիմի լեգիտիմ ինքնապաշտպանության, ինչի մասին ըստ էության Արցախի ԱԽ-ն և նաև Արցախի պետնախարարն իրենց  հայտարարությունների  մեջ ակնարկել են»,- նկատեց մեր զրուցակիցը։      

Ինչի մասին է վկայում ՌԴ-ի կրավորական կեցվածքն ու դիտորդի կարգավիճակում տեղի ունեցողին հետևելը, այն դեպքում, երբ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը բացառում էր անցակետի բացումը՝ միաժամանակ ակնարկելով, թե այդ միջանցքով ոչ հումանիտար՝ միջանցքով  «չնախատեսված բեռներ» են տեղափոխվում։  (ՌԴ ԱԳ նախարարը, փաստորեն, կրկնում էր Բաքվի  կեղծ նարատիվը՝ միջանցքով  ականներ տեղափոխելու մասին)։ Արդյոք գործ ունենք ռուս-ադրբեջանական ներքին պայմանավորվածությա՞ն հետ։ «Նախ՝ պետք է հստակ պատասխան հնչի Լավրովի նման հայտարարություններին. երբ ասում եք՝ Լաչինի միջանցքի անվտանգ երթևեկի ապահովում ռուս խաղաղապահների կողմից, ցանկացած նման խոսույթ ցույց է տալիս, որ ՌԴ-ն տեղում չի տիրապետում իրավիճակին կամ նման տպավորություն  է ուզում ստեղծել։ Եվ բացի դրանից,  առանց անցակետի տեղակայման էլ ռուս խաղաղապահների մանդատը ներառում էր վերահսկողական գործառույթ՝ նրանք  իրավասու են ստուգել տրանսպորտային միջոցների բեռնախցիկները, նաև՝ մարդկանց, տեղեկանալու, թե ով ինչ է տեղափոխում, ինչ է տանում կամ դուրս բերում Արցախից։  Նման գործառույթի իրականացումը բնավ չի ենթադրում անցակետի տեղադրում, և  այսպիսով  երաշխավորում էր միջանցքի էքստերիտորիալ բնույթը, ինչը ամրագրված է բանակցային բոլոր փաստաթղթերում և նաև նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։ Սա այն կետն էր, որի հարցում ԼՂ խնդրի բանակցությունների ողջ ընթացքում կար բոլոր երեք կողմերի լռելյայն համաձայնությունն  առ այն, որ Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից չվերահսկվող ճանապարհ է՝ անկախ Արցախի կարգավիճակից»։ ՌԴ-ն, մեր զրուցակցի խոսքով, անցակետի տեղադրումը թույլ տալով,  փորձում է խեղել  30-ամյա բանակցությունների տրամաբանությունը։  «Անգամ «Ընդհանուր պետության» բանակցային  կոնցեպտում Լաչինի միջանցքի կարգավիճակը պահպանվում էր։  Մինչդեռ այժմ, փաստորեն,  տեղի է ունենում «մաքսային վարչարարության հաստատման գործընթաց արցախա-հայաստանյան սահմանին, ինչը նշանակում է, որ Արցախը աստիճանաբար ֆիզիկապես օտարվում է ՀՀ-ից»,- նկատում է Խալաթյանը։  

Մեր հարցին՝ միջազգային հանրությունը որքա՞ն ժամանակ պետք է հանդուրժի ՀՀ-ի և Արցախի նկատմամբ տեղի ունեցողը, երբ Ադրբեջանը չի կատարում Հաագայի դատարանի որոշումը, խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը, ռազմական ագրեսիա է իրականացնում Արցախի և ՀՀ-ի նկատմամբ՝ civic.am-ի զրուցակիցն արձագանքեց. «Իրականում իրավունքը պետք է ամրապնդվի ուժով. այնքան ժամանակ, քանի դեռ մենք ուժային  հավասարակշռությունը չենք վերականգնել, այլ  բան ակնկալել դժվար է, հաշվի առնելով, որ մենք փաստացի այսօր չունենք այնպիսի դաշնակից, որը կիրականացնի մեր անվտանգության ապահովումը, այնպես, ինչպես, օրինակ, ԱՄՆ-Իսրայել հարաբերություններում է։ Եվ հետևապես խնդիրը ձեռք է բերում ներհայաստանյան, ներարցախյան բնույթ, մենք ուժային բաղադրիչը պետք է կարողանանք վերականգնել, թարմացնել, որպեսզի ուժային բալանսը գա այն վիճակին, երբ  մենք կկարողանանք հակահարված հասցնել ագրեսորին։ Թղթերը կսկսեն գործել, երբ  կզուգակցվեն նաև հայ զինվորի բազկի ուժով։ Այլ գործիքակազմ, կարծեք, այժմ  չի աշխատում»։ 

ՀՀ-ն, բացի սրանից, ըստ Խալաթյանի, «պետք է լրջագույն հետևություններ անի ՌԴ-ի պահվածքից և նաև որոշակի անկեղծություն  բերի մեր արևմտյան գործընկերներին»։ «Անկեղծ զրույց պետք է վարել ոչ միայն ՌԴ-ի, այլ նաև Արևմուտքի մեր գործընկերների հետ՝ հստակ հասկանալու համար՝ որն է մեզ սատարելու հարցում Արևմուտքի «կարմիր գծերը», և ինչ է ակնկալվում մեզնից դրա դիմաց։ Ցանկացած ռազմավարական վերանայում և վերակողմնորոշում ենթադրում է որոշակի անվտանգության երաշխիքներ։ Պետք է հստակեցնել այս հարցերը բոլոր դերակատարների հետ  ու կատարել հետևություններ, որոշակի հստակ քայլեր։ Այնպիսի տպավորություն է, որ ՀՀ-ՌԴ, ՀՀ-Արևմուտք հարաբերություններում  թերասացությունը ոչ մեկին ձեռք չի տալիս։ Այսինքն՝ պետք է բոլորին ճշմարտության դաշտ բերել և հասկանալ, թե մեր անվտանգության կարիքների լուծման համար ի՞նչ է մեզնից ակնկալվում, մենք էլ որպեսզի անենք համապատասխան քայլեր՝ ապահովելու ՀՀ-ի և Արցախի անվտանգության և իրավունքների պաշտպանությունը»։  

Հեղինե Մանուկյան
civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: