ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Թուրքիայում «Կանաչների ձախ» կուսակցության անդամները Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում են անցկացրել

Թուրքիայում գործող «Կանաչների ձախ» կուսակցության անդամները Ստամբուլի Քուրթուլուշ թաղամասում (հին անվանումը Թաթավլա), որտեղից 108 տարի առաջ սկսել է հայերի Ցեղասպանությունը, Ցեղասպանության օրվան նվիրված հիշատակի միջոցառում են անցկացրել։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է sendika.org-ը։
Միջոցառմանը ելույթ է ունեցել «Կանաչների ձախ» կուսակցության պատգամավորի թեկնածու, 1915 թվականի Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջեմալը։
«Սիրելի Հրանտ Դինքի ցավն է ինձ այստեղ բերել։ Սիրելի Հրանտ Դինքի ցավն ինձ ծանոթացրեց սիրելի հայ ժողովրդի ցավին։ Հրանտ Դինքի շնորհիվ ես սկսեցի հասկանալ այս հողի առհասարակ ոչ լավ էջերը։ 2017 թվականին գրածս գիրքը կրում է 1915 թվականի Հայոց ցեղասպանություն անունը, և ինչպես ասացի, Հրանտ Դինքի ցավը եղել է նաև գիրքը գրելու ժամանակ։ Ես այսօր այստեղ եմ՝ կիսելու իմ հայ եղբայրների ցավը»,- ասել է  Հասան Ջեմալը։
Նրա ելույթից հետո կուսակցության մեկ այլ անդամ Անի Քալքը ներկայացրել է կուսակցության Շիշլիի գրասենյակի հայտարարությունը։
«Ապրիլի 23-ի լույս  24-ի  գիշերն էր։: Օսմանյան կառավարությունը «Միություն և առաջադիմության» գլխավորությամբ մի ժողովրդի բնաջնջման ուղղությամբ այստեղ արեց առաջին քայլը։ Նրանք մեծ օպերացիան սկսեցին այս շրջանից, որը հետագայում կոչվեց Քուրթուլուշ, իսկ հին անունը Թաթավլա էր։ Հրամայվել էր անհապաղ ձերբակալել այդ ժամանակաշրջանի մայրաքաղաք Ստամբուլում բնակվող հայ համայնքի մոտ 250 մտավորականների, հասարակական կարծիքի առաջնորդների, գրողների, լրագրողների, արվեստագետների և գործարարների։ Թաթավլան այն շրջանն էր, որտեղ նախաձեռնվել և ամենաշատն են իրականացվել այս ձերբակալությունները։ Ձերբակալությունները շարունակվել են հաջորդ օրերին։ 24 ժամվա ընթացքում ավելի քան 2000 մարդ, այդ թվում՝ Ստամբուլի նշանավոր հայեր, արտաքսվել են։ Միաժամանակ ամբողջ Անատոլիայում սկսվել է հարկադիր տեղահանություն, որի նպատակն էր արտաքսել հայերին իրենց տներից։ Անատոլիական հողերը հազարավոր տարիներ իրենց տունը դարձրած հայ ժողովուրդը տարագրության անվան տակ իր հայրենիքից վտարվելով՝ մահվան էր ճամփորդվում նրանց կողմից, ովքեր եկել են այդ տարածքներ նրանցից հազարավոր տարիներ հետո»,-ասվում է հայտարարության մեջ։
«Թշնամության, ատելության և կոտորածի վրա կառուցված հասարակությունները, փախչելով ճշմարտությունից և վախենալով առերեսվել իրենց անցյալին, չեն կարող քայլել դեպի գեղեցիկ ապագա: Հնարավո՞ր է միասին խաղաղ ապրել մի երկրում, որտեղ հասարակության մի մասն անընդհատ անհանգստանում է անվտանգության համար։ Այս երկիրն այժմ պետք է առերեսվի իր պատմության հետ։ Պետք է վերջ տալ թշնամանքի և ատելության քաղաքականությանը, և ռասիզմը չպետք է հանդուրժվի»,-հավելել է Քալքը։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: