ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայոց ցեղասպանությունից 108 տարի անց ոչ ոք չպետք է անլուրջ մոտենա հայ ժողովրդի դեմ նոր բռնության ռիսկին․ Նատալի Լուզո

Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուզոն ընդգծում է՝ Հայոց ցեղասպանությունից 108 տարի անց որևէ մեկը չպետք է անլուրջ մոտենա հայ ժողովրդի դեմ նոր բռնության ռիսկին։ Թուրքիան՝ առավելևս, քան որևէ այլ երկիր:

«Հայոց ցեղասպանության տարելիցը տխուր պահ է, սակայն նաև հնարավորություն է անցյալից դասեր քաղելու համար։ Անցյալում հայ ժողովուրդը, հայկական մշակույթը, ինքնությունը շատ հաճախ են ենթարկվել բռնության և ատելության։ Այսօր Ադրբեջանն ուժեղացնում է Լաչինի միջանցքի արգելափակումը և զրկում 120 հազար հայերի հիմնական իրավունքներից և կարիքներից։ Ադրբեջանի նախագահը հակված է իրականությունն ու Հայաստանի սուվերենությունը ժխտելուն։ Ցեղասպանությունից 108 տարի անց ոչ ոք չպետք է անլուրջ մոտենա հայ ժողովրդի դեմ նոր բռնության ռիսկին։ Թուրքիան՝ առավելևս, քան որևէ այլ երկիր»,- ասաց նա։
 
Նա հավելեց՝ եթե Թուրքիան ցանկանում է, որ իրեն ընդունեն և գնահատեն որպես մեծ երկիր, իսկ Թուրքիան, անկասկած դա ցանկանում է, պետք է դիտարկի Ցեղասպանության ճանաչումը որպես ազդակ այն բանի, որ ինքը ցանկանում է խաղաղ ապագա կառուցել՝ չնայած բռնարար անցյալին։
 
«Թուրքիայում վերջերս տեղի ունեցած ողբերգական երկրաշարժը ուղեկցվեց Երևանի և Անկարայի միջև հուսադրող ազդակներով։ Հայաստանը շտապեց օգնություն ցուցաբերել Թուրքիայի տուժած տարածքների բնակչությանը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարն այցելեց Թուրքիա։ Երկու երկրների միջև սահմանն մի քանի տասնամյակների ընթացքում առաջին անգամ բացվեց։ Հուսանք, որ հաջորդ դրական քայլը կգա Անկարայից»,- նշեց Նատալի Լուզոն։
 
 
Աղբյուր՝ armenpress.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
հայկական-հարց,միջազգային-դիվանագիտությունը-և-հայկական-հարցը,օսմանյան-թուրքիա,էնվեր,ամերիկյան-դեսպան,մորգենթաու,գերմանիա,վանգենհայմ,հակահայ-քաղաքականություն,աշոտ-հայրունի , Օգնե՞լ, թե՞ չօգնել հայերին. այս է խնդիրը
Օգնե՞լ, թե՞ չօգնել հայերին. այս է խնդիրը
Մորգենթաուն համոզված էր, որ Գերմանիան և նրա դեսպանը կարող էին արգելել հակահայ այդ քաղաքականությունը, բայց մատը մատին չէին տալիս։ Դա նրանց ժողովրդին գցե՞ց հավիտենական մեղքի տակ։
տիկնիկներ,պանդորա,պանդոր-տիկնիկներ,սոցիալական-մեդիայի-դեր,նորաձևություն,նորաձև-հագուստ , Ճոխ, թե խաբող
Ճոխ, թե խաբող
Ով կմտածեր, որ տիկնիկները, մոտ 400 տարի՝ սկսած 14-րդ դարից, կատարել են սոցիալական մեդիայի դեր: Եվ կոչվել են, ոչ ավել ոչ պակաս, Պանդորա: Ո՞րն էր Պանդոր տիկնիկների առաքելությունը: Նորաձևություն տարածելը: Երկրեերկիր: Վաճառականները գեղեցիկ հանդերձանքով այդ փոքրիկ տիկնիկները իրենց հետ տանում էին այս ու այն կողմ ՝ ծանոթացնում մեծ քաղաքներում տիրող նորաձևության տրամադրություններին:
երևան,լոնդոն-հյուրանոց,1891,այսօրվա-վազգեն-սարգսյան-փողոց , Երևանի «Լոնդոն» հյուրանոցը. 1891 թվական
Երևանի «Լոնդոն» հյուրանոցը. 1891 թվական
Լուսանկարը՝ Ֆրանսիայի ազգային գրադարան
խատիսյանը,փորձում,է,թուրքիայի,միջնորդությամբ,ադրբեջանից,ալյուր,ստանալ․,16,սեպտեմբեր,1918 , Խատիսյանը փորձում է Թուրքիայի միջնորդությամբ Ադրբեջանից ալյուր ստանալ․ 16 սեպտեմբեր, 1918
Խատիսյանը փորձում է Թուրքիայի միջնորդությամբ Ադրբեջանից ալյուր ստանալ․ 16 սեպտեմբեր, 1918
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ներկայացնում է Աստվածատուր (Ասատուր) Խաչատրյանի օրագրությունը, որը վերաբերում է հայ ժողովրդի համար ճակատագրական Տրապիզոնի, Բաթումի և Պոլսի 1918 թ․ բանակցություններին։
գորիսից,սիսիան՝,զորավար,անդրանիկի,իր,զորախմբի,և,արևմտահայ,գաղթականների,օրագրից.,1918թ,օգոստոս , Գորիսից Սիսիան՝ զորավար Անդրանիկի, իր զորախմբի և արևմտահայ գաղթականների օրագրից. 1918թ օգոստոս
Գորիսից Սիսիան՝ զորավար Անդրանիկի, իր զորախմբի և արևմտահայ գաղթականների օրագրից. 1918թ օգոստոս
Ներկայացնում ենք մի հատված Անդրանիկի, նրա 3000-անոց զորամասի և ուղեկցող 20 հազար արևմտահայ գաղթականների 1918թ օգոստոսյան օրագրությունից:
թուրքիայի-նախագահ,գյուլ,հայաստան,գյուլի-այցը-հայաստան,սերժ-սարգսյան,12-սեպտեմբեր,2008 , «Հանրության ճնշող մեծամասնությունը դրական է գնահատել հարգարժան Գյուլի այցը Հայաստան». Սերժ Սարգսյան, 12 սեպտեմբեր, 2008 թ.
«Հանրության ճնշող մեծամասնությունը դրական է գնահատել հարգարժան Գյուլի այցը Հայաստան». Սերժ Սարգսյան, 12 սեպտեմբեր, 2008 թ.
Ես կարծում եմ, որ այցին գնահատական արդեն տվել է եւ հայ, եւ թուրք հանրությունը, բոլոր ուսումնասիրությունները խոսում են այն մասին, որ հանրության ճնշող մեծամասնությունը դրական է գնահատել նախաձեռնությունը եւ հարգարժան պրն Գյուլի այցը Հայաստան:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: