ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայկական լավաշն ունի տեսակներ, դիմագիծ և անուններ. կայացավ «Լավաշի դիմանկարներ

Հայկական լավաշն ունի տեսակներ, դիմագիծ և անուններ: Օրինակ, թոնրի տաքանալուց հետո թխված առաջին լավաշին թեժաթուխ են ասում, գեղեցիկ լավաշին՝ ծաղիկ-ծաղիկ… և այսպես՝ մոտ 20 տեսակ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Երեմյան Փրոջեքթս»-ի PR բաժնի ղեկավար Անահիտ Գևորգյանը նշեց, որ թեև ցուցադրությունն այս պահին խորհրդանշական  «Լավաշ» ռեստորանում է, բայց այն լինելու է մնայուն. «Երեմյան Փրոջեքթս»-ի տարբեր առիթներին այն ցուցադրելու և հանրայնացնելու են:
«Մենք նաև ստեղծել ենք այս նույն նկարներով բացիկներ, որոնք մշտապես լինելու են «Լավաշ» ռեստորանում, որոնք նվիրելու ենք մեր այցելուներին: Այսպես ասած՝ ցուցադրությունը ֆիզիկապես ինչ-որ մի տեղում չի լինելու, բայց պարբերաբար տարբեր առիթների դրանք ցուցադրվելու են: Մեր նպատակը հենց դա է եղել՝ հնարավորինս տարածել մեր ազգային արժեքը: Դա նաև կլինի օնլայն տիրույթում. կա եռալեզու թարգմանություն, որպեսզի այն հնարավորինս շատ տարածվի»,- ասաց նա:
Լավաշը հայկական խորհրդանիշներից է և մեր ազգային խոհանոցում իր ուրույն տեղն ունի։ Ցորենի ալյուրից պատրաստվող անալի սպիտակ հացատեսակը հայերն ավելի քան երեք հազար տարի առաջ են բացահայտել։
Լավաշը թխում են թոնրում, և թոնրից դուրս եկող յուրաքանչյուր լավաշ իր տեսքն ու դիմագիծն ունի։ Տասնամյակների ընթացքում հացթուխները դրանց յուրօրինակ անվանումներ են տվել։
Հացթուխի վարպետությամբ ու լուսանկարչի հմտությամբ՝ լավաշներից յուրաքանչյուրն իր ուրույն գույնը, ձևն ու բովանդակությունն են ստացել։ Որքան տաք է թոնիրը, և որքան հմուտ է հացթուխը, ըստ այդմ՝ որոշվում է լավաշի դիմագիծը։
Այցելուներից դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց, որ շատ է գնահատում նման միջոցառումները, քանի որ  սա հնարավորություն է՝ ևս մեկ անգամ աշխարհին ցույց տալու ազգային հարստությունը:
«Ես միայն խրախուսում եմ այն ինչ վերաբերում է հային, հայկականը առաջ բերելուն, և ինչու ոչ՝ աշխարհին ցույց տալու, թե ո՞րն է հայկականը: Լավաշը մեր ազգայինն է, և սա ևս մեկ առիթ է, որը հիշեցնում է դրա մասին: Ինձ համար բուն գաղափարը, մտածողությունը և ներկայացնելու տարբերակը յուրահատուկ էր, շատ գեղեցիկ կերպով է ներկայացվում: Ես դեռ նման բան չէի տեսել ու չգիտեի որ լավաշը կարող է ունենալ բնավորություն, գույն, դեմք և անգամ՝ անուն, ու այդ ամենը հրաշք վարպետ հացթուխների շնորհիվ»,- նշեց Անահիտ Կիրակոսյանը:
Նշենք, որ 2014 թվականին լավաշը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
օտարերկացի,զբոսաշրջիկների,համար,հայաստանում,առաջին,գրավչությունը,հենց,հայ,ժողովրդի,լեգենդար,հյուրասիրությունն,է , Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Այս տարվա 11 ամիսների պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի Հանրապետություն է այցելել 2,2 միլիոն զբոսաշրջիկ։
հայաստանի,պատմության,թանգարանում,բացվել,է,«ինքնության,մասունքներ,կորուսյալ,գարդմանից,շիրվանից,և,նախիջևանից»,խորագրով,ցուցադրություն , Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված պատմական Հայաստանի կորուսյալ տարածքների հայկական մշակութային ժառանգության ներկայացմանը։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
միեդ,մարդու-իրավունքների-եվրոպական-դատարան,հայ-զինծառայողների-սպանություն,ադրբեջան,էդգար-նարայան,էրիկ-աբովյան,ադրբեջանի-դեմ-միեդ-ի-կայացրած-որոշումը,նարայանը-և-մյուսներն-ընդդեմ-ադրբեջանի-գործով-վճիռ , ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ խախտվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք) ՝ կապված զինծառայողներ Էդգար Նարայանի և Էրիկ Աբովյանի մահվան, ինչպես նաև նրանց մահվան հանգամանքների որևէ քննության բացակայության վերաբերյալ։
հայաստան,18-ամյա-հայ-տղա,գրիգոր-մանուկյան,համաշխարհային-ռեկորդ,ռեկորդ,շարժվող-բեռնատարների-միջև-ձգում-անել,գինեսի-ռեկորդների-գիրք ,  18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա Գրիգոր Մանուկյանը (Հայաստան) գերազանցել է երկու շարժվող բեռնատարների միջև տեղադրված ձողի վրա ամենաշատ անընդմեջ ձգում կատարելու համաշխարհային ռեկորդը, ասվում է Գինեսի ռեկորդների գրքի կայքում։
որքանո՞վ,է,իրատեսական,որ,հայաստանի,բնակչությունը,դառնա,5,միլիոն,(հայաստան,2050) , Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Դիտարկենք ՀՀ բնակչության վերաբերյալ վարչապետի կանխատեսումները, մնացյալ «ռազմավարական նպատակադրումներին» կանդրադառնանք առանձին հոդվածներով:
սրբոց,հրեշտակապետաց,եկեղեցի,բերվեց,սուրբ,ներսես,շնորհալի,հայրապետի,մասունքակիր,խաչը , Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր  խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց օրհնության կարգ, որի ավարտին Նորին Սրբությունը սրբազան մասունքով օրհնեց ներկա հավատացյալ ժողովրդին։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: