ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայոց ցեղասպանության մասին հայ որբերի և ականատեսների բացառիկ պատմություն

Հայոց ցեղասպանության լուրը լսելով՝ Վահան Տերյանը գալիս է Երևան։ Գալով Հայաստան՝ Տերյանն այցելում է «Ցարսկայա» փողոցում գտնվող որբանոցը և երեխաներին հանձնարարում է գրել շարադրություններ այն ամենի մասին, ինչ տեսել են այս ամբողջ ընթացքում։

915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը խորը հետք թողեց մեր պատմության հետագա ընթացքի վրա։ Մեր ներկայի և ապագայի շարժվող անիվը ևս կապված է ցեղասպանության իրադարձության հետ։ Նախորդ դարում տեղի ունեցած ոճրագործությունը խորը հետք թողեց նաև այդ ժամանակաշրջանում ապրող հայ մտավորականների վրա։ Նրանցից շատերի գրիչը թաթախվեց հավիտենական լռության մեջ, ոմանց արվեստը միանգամից ընթացավ այլ ուղղությամբ, ոմանք տեսնելով որբանոցներում տիրող քաոսային վիճակը՝ սկսեցին հոգեպես և ֆիզիկապես քայքայվել։ Նրանցից ոմանք էլ չկարողացան տեսնել այն, ինչ կատարվում էր ցեղասպանությունից հետո արևելյան Հայաստանում։
Հայոց ցեղասպանության լուրը լսելով՝ Վահան Տերյանը գալիս է Երևան։ Գալով Հայաստան՝ Տերյանն այցելում է «Ցարսկայա» փողոցում գտնվող որբանոցը և երեխաներին հանձնարարում է գրել շարադրություններ այն ամենի մասին, ինչ տեսել են այս ամբողջ ընթացքում։ 8-15 տարեկան որբ երեխաները պատմում են ցեղասպանության մասին` դեպքերից անմիջապես հետո։ Մանկական այդ անկեղծ պատմությունները բացառիկ փաստաթղթեր են, որոնք ևս մեկ անգամ աշխարհին ապացուցեցին, որ 20-րդ դարասկզբին թուրքերի կողմից իրականացվել է ցեղասպանություն։ Այդ պատմություններից շատերն անհնար է կարդալ առանց հուզմունքի, քանի որ երեխաները ներկայացնում են ամենասարսափելին.
«Քորտերն ու չար երեխաները
Գարնանային տաք օր մը Քորտեր լճակի եզերք հաւաքվիլով կը տաքացնէին իրենց մարմինը։ և շատ չանցած խումբ մը երեխաներ սուլելով, երքելով կուքային դէպի լճակը։ Երեխաները քորտեր տեսնիլուն պէս քարեր հաւաքիլով քորտերու վրայ հարձակուեցան քար ձքելով քորտեր սարսափահար փախչեցին, ոմանք լճակի մէջ և ոմանք քարերու տակ պայւտեցան. Երեխաներ սկսեցան կամաց, կամաց մօտեցանալ քարերին և շրջելով քորտեր տուրս կանէին և կը սատկացնէին։ Երեխաներ անցան մի քիչ տեղ երփ արաքիլ եկաւ ու սկսեց ճաշել համեղ կերակուրը կերա՜ւ, կերա՜ւ ու կշտացաւ թռա՜ւ քնաց փարցր ծառի վրա իր ձաքերուն կերակրիլու։ Երեխաներ ծառը տեսան փոյնն ալ հազիվ նշմարեցին։ Սուրէն ասաց տղէրք ես կ՛ելլիմ ծառը ասուց և սկսեց փարձրանալ հայ փարձրանալ և հէնց որ ձեռկը պիտի փոյնին տար վար ճիչ արցակիլով վար քլորուեցավ և փռուիցավ քետնին վրայ ու շունչ փչեց տղայք այս տեսնիլով մարմին թողնիլով սարսափած փախան։ Մարմին քիշեր հոն մնաց շուներ կերան մարմին։ Առաւօտ տեսնուեցաւ ոսկորներ  ու պատառտուած շորեր։
 
(Գորտի անէծք հասաւ չար երեխային)
Գրեց վանեցի
Մեսրոպ Սանդրաքործեան (1916 հոյնւար 18)13»։
(Հատվածը վերցված է Գևորգ Էմին-Տերյանի «Վահան Տերյանի անհայտ նախաձեռնությունը. Հայ որբերի հուշերը» գրքից։ Երևան, 2016, էջ 39):
Հատկանշական է, որ Տերյանը կարողացել է ճիշտ պահին կողմնորոշվել ու հասկանալ, որ այս երեխաների գրությունները կարող են հետագայում բացառիկ փաստաթղթեր հանդիսանալ, որը կապացուցի թուրքական ցեղասպան քաղաքականությունը։ Հայ իրականության մեջ մի շարք  մտավորականներ ևս բացառիկ աշխատություններ են գրել Հայոց ցեղասպանության մասին։ Այս ցանկում կարելի է առանձնացնել բանագետ, բանահավաք, մեծ գիտնական Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ» աշխատությունը, որում հեղինակը ներկայացրել է ցեղասպանությունից հետո տեղահանվածների և ողջ մնացածների հիշողությունները և պատմությունները։ Մի քանի հարյուրի հասնող պատմություններում կան բացառիկ նմուշներ։ Մասնավորապես պատմություններից մեկում ականատեսի թոռնուհին պատմում է, որ ցեղասպանությունը կանխազգացել էին նաև իր տատիկի տան բակում ապրող օձերը.
«Ֆլորա Ֆարմանյանի վկայությունը (ծնվ.1924 թ., Ստամբուլ)
Եղեռնի նախազգացումներ
Իմ տատիկը պատմել է. «Մեր տանը ունեցել ենք երկու օձ, որոնք դովլաթ էին բերում մեզ. Դրանք ոչ մեկին չէին կծում, ներս ու դուրս էին անում ազատ։ Եղեռնի տեղահանության նախօրյակին էդ օձերն սկսեցին գալարվել, անհանգիստ շարժումներ անել, ներս ու դուրս էին անում անհանգիստ, իրենց խփում էին բակի քարերին։ Մենք էլ զարմացել էինք, թե էդ ի՞նչ բան է։ Էդ նույն գիշերը լուսադեմին թուրքերը եկան և սկսեցին կոտորել»։ (Հատվածը վերցված է Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ» գրքից։ Երևան, 2011, էջ 529):
Այս մեջբերումները հարյուրավոր գրքերից ընդամենը 2 փոքրիկ հատվածներ էին, որոնք փաստում են հայ մարդու, մտավորականի կատարած աշխատանքն ու թուրքական ցեղասպան քաղաքականության մասին իրական պատմությունները։ Հատկանշական է, որ նախորդ դարում, նաև հիմա կան անհատներ, ովքեր մեծ աշխատանք  են կատարել և կատարում, որպեսզի Թուրքիան չկարողանա աշխարհին մատուցել սուտը և մնալ առանց դատ ու դատաստանի։ Այս մարդկանց կողքին հիմա կան նաև «հայ մարդիկ», ովքեր ուրանում են ցեղասպանությունը նկարագրած որբերին, Տերյանին, Թումանյանին, Թոթովենցին ու Կոմիտասին։ Նրանք ուրանում են հայ ժողովրդին։
Զ.Շուշեցի


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: