ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Գարուն ա, ձուն ա արել… Մեծերը՝ Հայոց ցեղասպանության մասին

«Մի՞թե 2 միլիոն անմեղ մարդկանց մորթը, կանանց, երեխաների, ծերերի անմարդկային կտտանքներով տարհանումը, հարյուրավոր քաղաքների ու գյուղերի ավերումը և նախօրոք որոշված թուրքի բոլոր դժոխային գործողությունները կմնան անպատիժ:

Հայոց Ցեղասպանությունը կամ Մեծ Եղեռնը Թուրքիայի կառավարող ուժերի կողմից կազմակերպված ցեղասպանություն է, որի արդյունքում 1892-1923 թթ զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը։ Պայմանականորեն Ցեղասպանության օր է համարվում 1915 թ. ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ձերբակալվեց 600 հայազգի մտավորական։ 
Վ. Գլադսոնն ասել է. «Ցանկացած մեկը, ով անձամբ կծանոթանա փաստերի հետ, կհամոզվի, որ մարդկային լեզվի ուժը չի բավականացնի նկարագրելու այն, ինչն իրականում կատարվել ու կատարվում է և որ չափազանցումը, եթե մենք նույնիսկ հակված լինեինք դրան, մեր ուժերից վեր կլիներ… Դժբախտաբար, վայրի ցեղերը հայտնվեցին հայերի` հնագույն քրիստոնյա քաղաքակրթության և աշխարհի ամենախաղաղասեր, ամենաձեռնարկող և կշռադատող ազգի կողքին»: Հայոց Ցեղասպանության ամենալայնամասշտաբ և հեղինակավոր վկայություններից մեկն է հանդիսանում Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան (1913-16թթ) Հենրի Մորգենթաուի «Հայոց ցեղասպանության գաղտնիքները» գիրքը: Նա՝ որպես անմիջական վկա, ատելությամբ նկարագրում է մարդկային պատկերացման սահմաններից դուրս գտնվող թուրքական իշխանությունների գազանությունները` համարելով այն «ողջ մարդկության պատմության ամենամեծ չարագործությունը»: Գրքի նախաբանում նա գրում է. «Իրենց վկայությամբ ականատեսները պետք է հաստատեն պատմության ամենամեծ հանցագործությունը: Ես ինձանից վանել եմ բոլոր խոչընդոտները և որոշել եմ պատմել բոլոր իրադարձությունները, որոնց հետ ես բախվել եմ»: Ահա նրա որոշ արտահայտությունները թուրք խուժանի գործողությունների մասին: «Երիտթուրքերի ղեկավարները երազում էին կայսրության վերականգման իլուզիաների մասին : Թուրքերը, 2 դար լինելով քայքայվող ազգ, հանկարծ լկտիացան, սկսեցին արհամարհանքով նայել այն ազգերին, որոնցից շատ բան են սովորել և հորինեցին այդ նույն ազգերին ոչնչացնելու հրեշային մեթոդները»: «Չնայած թուրքական կառավարության սահմանած գրաքննությանը` բազմաթիվ ամերիկացիներ՝ հատկապես միսիոներները, գալիս էին ինձ մոտ, ժամերով նստում էին իմ գրասենյակում և արցունքն աչքերին պատմում էին այն սարսափազդու տեսարանների մասին, որոնք նրանք տեսել ու վերապրել են: Նրանցից շատերը` թե՛ կանայք և թե՛ տղամարդիկ, հիվանդագինորեն ստանում էին հոգեկան ցնցում: Նրանք ինձ բերում էին ամերիկացի կոնսուլների նամակները, որոնցում մանրակրկտորեն նկարագրվում էին մղձավանջային տեսարանները, որոնք անհնար է բառերով նկարագրել: Այս ամենը խոսում է այն մասին, որ թուրքը գերազանցել է իր սատանայական վատ կերպարը, որը դարերի ընթացքում լավ հայտնի է դարձել բոլորին»: «Մի՞թե 2 միլիոն անմեղ մարդկանց մորթը, կանանց, երեխաների, ծերերի անմարդկային կտտանքներով տարհանումը, հարյուրավոր քաղաքների ու գյուղերի ավերումը և նախօրոք որոշված թուրքի բոլոր դժոխային գործողությունները կմնան անպատիժ: Ինչքան էլ նրանք փորձեն թաքցնել մարդկանց մասսայական սպանություններն ու խոշտանգումնրը, միևնույն է, նման չարագործության ճիչը երկինք կհասնի»: Ինչպես ասել է անգլիացի պրոֆեսոր Դեյվիդ Լենգան` հայ ազգը, խրոխտորեն հաղթահարելով բոլոր խոչընդոտները, համաշխարհային մշակույթում ունենալով իր արժեքավոր ներդրումները, անցել է բազմադարյա պատմության ճանապարհը ու հիմա հպարտորեն ողջ աշխարհին է ներկայանում որպես համաշխարհային քաղաքակրթության օրորոց: Հայը կմնա պահանջատեր, քանի դեռ չի պատժվել ու ողջ աշխարհի կողմից չի ճանաչվել մարդկության պատմության ամենազազրելի հանցագործություններից մեկը` Հայոց Ցեղասպանությունը:
 -Գարուն ա, ձուն ա արել… …Ա՛խ, ինչպե՞ս, ո՞նց մոռանալ Արհավիրքն այն օրերի. -Աշխարհում ով մոռանա, Ջուխտ աչքով թող քոռանա… Պարույր Սևակ 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
հայկական-հարց,միջազգային-դիվանագիտությունը-և-հայկական-հարցը,օսմանյան-թուրքիա,էնվեր,ամերիկյան-դեսպան,մորգենթաու,գերմանիա,վանգենհայմ,հակահայ-քաղաքականություն,աշոտ-հայրունի , Օգնե՞լ, թե՞ չօգնել հայերին. այս է խնդիրը
Օգնե՞լ, թե՞ չօգնել հայերին. այս է խնդիրը
Մորգենթաուն համոզված էր, որ Գերմանիան և նրա դեսպանը կարող էին արգելել հակահայ այդ քաղաքականությունը, բայց մատը մատին չէին տալիս։ Դա նրանց ժողովրդին գցե՞ց հավիտենական մեղքի տակ։
տիկնիկներ,պանդորա,պանդոր-տիկնիկներ,սոցիալական-մեդիայի-դեր,նորաձևություն,նորաձև-հագուստ , Ճոխ, թե խաբող
Ճոխ, թե խաբող
Ով կմտածեր, որ տիկնիկները, մոտ 400 տարի՝ սկսած 14-րդ դարից, կատարել են սոցիալական մեդիայի դեր: Եվ կոչվել են, ոչ ավել ոչ պակաս, Պանդորա: Ո՞րն էր Պանդոր տիկնիկների առաքելությունը: Նորաձևություն տարածելը: Երկրեերկիր: Վաճառականները գեղեցիկ հանդերձանքով այդ փոքրիկ տիկնիկները իրենց հետ տանում էին այս ու այն կողմ ՝ ծանոթացնում մեծ քաղաքներում տիրող նորաձևության տրամադրություններին:
երևան,լոնդոն-հյուրանոց,1891,այսօրվա-վազգեն-սարգսյան-փողոց , Երևանի «Լոնդոն» հյուրանոցը. 1891 թվական
Երևանի «Լոնդոն» հյուրանոցը. 1891 թվական
Լուսանկարը՝ Ֆրանսիայի ազգային գրադարան
խատիսյանը,փորձում,է,թուրքիայի,միջնորդությամբ,ադրբեջանից,ալյուր,ստանալ․,16,սեպտեմբեր,1918 , Խատիսյանը փորձում է Թուրքիայի միջնորդությամբ Ադրբեջանից ալյուր ստանալ․ 16 սեպտեմբեր, 1918
Խատիսյանը փորձում է Թուրքիայի միջնորդությամբ Ադրբեջանից ալյուր ստանալ․ 16 սեպտեմբեր, 1918
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ներկայացնում է Աստվածատուր (Ասատուր) Խաչատրյանի օրագրությունը, որը վերաբերում է հայ ժողովրդի համար ճակատագրական Տրապիզոնի, Բաթումի և Պոլսի 1918 թ․ բանակցություններին։
գորիսից,սիսիան՝,զորավար,անդրանիկի,իր,զորախմբի,և,արևմտահայ,գաղթականների,օրագրից.,1918թ,օգոստոս , Գորիսից Սիսիան՝ զորավար Անդրանիկի, իր զորախմբի և արևմտահայ գաղթականների օրագրից. 1918թ օգոստոս
Գորիսից Սիսիան՝ զորավար Անդրանիկի, իր զորախմբի և արևմտահայ գաղթականների օրագրից. 1918թ օգոստոս
Ներկայացնում ենք մի հատված Անդրանիկի, նրա 3000-անոց զորամասի և ուղեկցող 20 հազար արևմտահայ գաղթականների 1918թ օգոստոսյան օրագրությունից:
թուրքիայի-նախագահ,գյուլ,հայաստան,գյուլի-այցը-հայաստան,սերժ-սարգսյան,12-սեպտեմբեր,2008 , «Հանրության ճնշող մեծամասնությունը դրական է գնահատել հարգարժան Գյուլի այցը Հայաստան». Սերժ Սարգսյան, 12 սեպտեմբեր, 2008 թ.
«Հանրության ճնշող մեծամասնությունը դրական է գնահատել հարգարժան Գյուլի այցը Հայաստան». Սերժ Սարգսյան, 12 սեպտեմբեր, 2008 թ.
Ես կարծում եմ, որ այցին գնահատական արդեն տվել է եւ հայ, եւ թուրք հանրությունը, բոլոր ուսումնասիրությունները խոսում են այն մասին, որ հանրության ճնշող մեծամասնությունը դրական է գնահատել նախաձեռնությունը եւ հարգարժան պրն Գյուլի այցը Հայաստան:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: