ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Կստեղծվի Հայոց ցեղասպանության զոհերի տվյալների էլեկտրոնային բազա

Հայաստանում կստեղծվի Հայոց ցեղասպանությունը վերապրածների ու Ցեղասպանության զոհերի տվյալների էլեկտրոնային բազա, որտեղ իմի կբերվի Ցեղասպանության զոհերի անունները՝ կենսագրական տվյալներով:

Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց  Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը։
«Էլեկտրոնային բազայի ստեղծումը կարևորագույն խնդիրներից է, որի գլխավոր նպատակն է իմի բերել Ցեղասպանությունը վերապրածների և Ցեղասպանության զոհերի անունները՝ կենսագրական տվյալներով»,-ասաց Մարությանը:
 
Նրա խոսքով՝ նախաձեռնությունն իրականացվում է պետական աջակցությամբ։ Համապատասխան գրավոր երաշխիքները թանգարանի ղեկավարությունը ստացել է ինչպես արտաքին քաղաքական գերատեսչությունից, այնպես էլ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից: Թանգարան-ինստիտուտը դիմել է Գիտության պետական կոմիտե՝ հետագա քայլերի համար: Մարությանը նշեց, որ այս գործընթացը կարող է 10-15 տարի տևել:
 
Ներկայումս աշխատանքներ են տարվում նաև ավագ դպրոցի աշակերտների և ուսանողների համար Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրության դասընթացի ներդրման ուղղությամբ: Անցյալ տարի այս թեմայով կայացել է «Հայոց Ցեղասպանության թեմայի դասավանդման մարտահրավերները 21-րդ դարում» գիտաժողովը, որից հետո ՀՑԹԻ ղեկավարությունը դիմել է  ԿԳՄՍՆ: Ստեղծվել է 18 հոգուց բաղկացած հանձնաժողով, որը զբաղվել է ծրագրի մշակմամբ, ինչից հետո այն կրկին ուղարկվել է ԿԳՄՍՆ։
 
«Գիտաժողովի և հանդիպումների ընթացքում շատ քննարկվում էր, որ  Հայոց ցեղասպանության թեման պետք է դասավանդել, բայց ամբողջ հարցն այն է, թե ինչպե՞ս և  ի՞նչ պետք է դասավանդվի: Կա համաշխարհային փորձ, որը պետք է պարզապես տեղայնացնել և կիրառել: Գործընթացը ամեն դեպքում սկսված է և իր հունով առաջ է գնում»,- պարզաբանեց Մարությանը:
 
Անդրադառնալով դպրոցական կրթությանը՝ Մարությանը նշեց, որ անցյալ տարի թանգարան-ինստիտուտում դպրոցականների համար կազմակերպված 48 դասախոսություններից 14-ը «Նեմեսիս» գործողության թեմայով են եղել: Նրա խոսքով՝ դասախոսությունների թեման դպրոցականներն իրենք են ընտրում։ Մարությանը դա ցուցանիշային է համարում, քանի որ այսօր երիտասարդներին հետաքրքրում է դրականը, պայքարը, այն փաստը, որ հայ ժողովուրդը, անկախ ամեն ինչից, փորձել է հասնել արդարության: Անցյալ տարի դասախոսություններին մասնակցել է 1200 աշակերտներ:
 
ՀՑԹԻ տնօրենը կարծում է, որ որակական փոփոխություններ են անհրաժեշտ պատմության մեջ ցավալի տարեթվի ընկալման հարցում: Նրա խոսքով՝ վերջին 100 տարվա ընթացքում հայ ժողովուրդը ուշադրությունը սևեռում է վշտի վրա՝ ինչ-որ առումով արժանին չմատուցելով ողջ մնացածներին, այդ թվում՝ զինված դիմադրության շնորհիվ ողջ մնացածներին։
 
Մարությանը կարևոր է համարում զոհերի հիշատակը հարգելու հետ մեկտեղ ցույց տալը, որ հայ ժողովուրդը կարողացել է գոյատևել, նոր կյանք կառուցել:
 
ՀՑԹԻ տնօրենն ընդգծեց, որ Ցեղասպանության խնդրով այսօր հետաքրքրվում են նաև երիտասարդները, որոնք, մասնավորապես, ուզում են հասկանալ՝ ինչով կարող են օգտակար լինել այդ ուղղությամբ:
 
 Նա ընդգծեց, որ 2022 թվականին թանգարան-ինստիտուտը ունեցել  է չորս ժամանակավոր ցուցադրություն:
 
«Քովիդից և պատերազմից հետո թանգարանի այցելուների թիվը պակասել էր: 2019 թվականին շուրջ 95 հազար այցելություն կար թանգարան և հուշահամալիր, իսկ  անցյալ տարի՝ 2022 թվականին, շուրջ 60 հազար այցելու կար, որից  42 հազարը՝ օտարերկրացիներ: Մենք նկատել ենք, որ թանգարանի այցելությունների գերակշռող մասը օտարերկրացիներ են: Հայերը շատ քիչ են այցելում թանգարան, հայաստանցիների մի զգալի մասը նույնիսկ թանգարանի տեղը չգիտի, և, իհարկե, սա շատ վատ է: Անցյալ տարի թանգարան և հուշահամալիր այցելել է 788 օտարերկրյա պատվիրակություն, որը պատմական թիվ է»,- նշեց թանգարան-ինստիտուտի տնօրենը:
 
Ինչ վերաբերում է ՀՑԹԻ առաջիկա ծրագրերին, Մարությանը նշեց, որ ընթացիկ տարում երկու գիտաժողով կանցկացվի (մայիս և սեպտեմբեր ամիսներին) երեխաների բռնի տեղահանման և ճամբարներում ապակենտրոնացված կյանքի թեմայով:
 
Նա նշեց, որ 2023 թվականի հուլիսին կսկսվեն ՀՑԹԻ վարչական շենքի և թանգարանի, 2024 թվականի հուլիսին՝ բուն հուշահամալիրի վերանորոգման աշխատանքները։ Կառավարությունն այդ աշխատանքների համար արդեն հատկացրել է ավելի քան 800 մլն դրամ (մոտ 2 մլն դոլար)։
 
 
Աղբյուր՝ armenpress.am
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
հայկական-հարց,միջազգային-դիվանագիտությունը-և-հայկական-հարցը,օսմանյան-թուրքիա,էնվեր,ամերիկյան-դեսպան,մորգենթաու,գերմանիա,վանգենհայմ,հակահայ-քաղաքականություն,աշոտ-հայրունի , Օգնե՞լ, թե՞ չօգնել հայերին. այս է խնդիրը
Օգնե՞լ, թե՞ չօգնել հայերին. այս է խնդիրը
Մորգենթաուն համոզված էր, որ Գերմանիան և նրա դեսպանը կարող էին արգելել հակահայ այդ քաղաքականությունը, բայց մատը մատին չէին տալիս։ Դա նրանց ժողովրդին գցե՞ց հավիտենական մեղքի տակ։
տիկնիկներ,պանդորա,պանդոր-տիկնիկներ,սոցիալական-մեդիայի-դեր,նորաձևություն,նորաձև-հագուստ , Ճոխ, թե խաբող
Ճոխ, թե խաբող
Ով կմտածեր, որ տիկնիկները, մոտ 400 տարի՝ սկսած 14-րդ դարից, կատարել են սոցիալական մեդիայի դեր: Եվ կոչվել են, ոչ ավել ոչ պակաս, Պանդորա: Ո՞րն էր Պանդոր տիկնիկների առաքելությունը: Նորաձևություն տարածելը: Երկրեերկիր: Վաճառականները գեղեցիկ հանդերձանքով այդ փոքրիկ տիկնիկները իրենց հետ տանում էին այս ու այն կողմ ՝ ծանոթացնում մեծ քաղաքներում տիրող նորաձևության տրամադրություններին:
երևան,լոնդոն-հյուրանոց,1891,այսօրվա-վազգեն-սարգսյան-փողոց , Երևանի «Լոնդոն» հյուրանոցը. 1891 թվական
Երևանի «Լոնդոն» հյուրանոցը. 1891 թվական
Լուսանկարը՝ Ֆրանսիայի ազգային գրադարան
խատիսյանը,փորձում,է,թուրքիայի,միջնորդությամբ,ադրբեջանից,ալյուր,ստանալ․,16,սեպտեմբեր,1918 , Խատիսյանը փորձում է Թուրքիայի միջնորդությամբ Ադրբեջանից ալյուր ստանալ․ 16 սեպտեմբեր, 1918
Խատիսյանը փորձում է Թուրքիայի միջնորդությամբ Ադրբեջանից ալյուր ստանալ․ 16 սեպտեմբեր, 1918
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ներկայացնում է Աստվածատուր (Ասատուր) Խաչատրյանի օրագրությունը, որը վերաբերում է հայ ժողովրդի համար ճակատագրական Տրապիզոնի, Բաթումի և Պոլսի 1918 թ․ բանակցություններին։
գորիսից,սիսիան՝,զորավար,անդրանիկի,իր,զորախմբի,և,արևմտահայ,գաղթականների,օրագրից.,1918թ,օգոստոս , Գորիսից Սիսիան՝ զորավար Անդրանիկի, իր զորախմբի և արևմտահայ գաղթականների օրագրից. 1918թ օգոստոս
Գորիսից Սիսիան՝ զորավար Անդրանիկի, իր զորախմբի և արևմտահայ գաղթականների օրագրից. 1918թ օգոստոս
Ներկայացնում ենք մի հատված Անդրանիկի, նրա 3000-անոց զորամասի և ուղեկցող 20 հազար արևմտահայ գաղթականների 1918թ օգոստոսյան օրագրությունից:
թուրքիայի-նախագահ,գյուլ,հայաստան,գյուլի-այցը-հայաստան,սերժ-սարգսյան,12-սեպտեմբեր,2008 , «Հանրության ճնշող մեծամասնությունը դրական է գնահատել հարգարժան Գյուլի այցը Հայաստան». Սերժ Սարգսյան, 12 սեպտեմբեր, 2008 թ.
«Հանրության ճնշող մեծամասնությունը դրական է գնահատել հարգարժան Գյուլի այցը Հայաստան». Սերժ Սարգսյան, 12 սեպտեմբեր, 2008 թ.
Ես կարծում եմ, որ այցին գնահատական արդեն տվել է եւ հայ, եւ թուրք հանրությունը, բոլոր ուսումնասիրությունները խոսում են այն մասին, որ հանրության ճնշող մեծամասնությունը դրական է գնահատել նախաձեռնությունը եւ հարգարժան պրն Գյուլի այցը Հայաստան:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: