ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
2 ոսկի, 1 արծաթ, 4 բրոնզ. հայ սամբիստների փայլուն արդյունքները երկրորդն են Եվրոպայում

Իսրայելի Հայֆա քաղաքում անցկացվող սամբոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի մեծահասակների հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ նվաճելով երկու ոսկե, մեկ արծաթե և չորս բրոնզե մեդալ:

Հայ սամբիստները Եվրոպայում երկրորդն են։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։
 
Իսրայելի Հայֆա քաղաքում անցկացվող սամբոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի մեծահասակների հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ նվաճելով երկու ոսկե, մեկ արծաթե և չորս բրոնզե մեդալ:
 
 
Երեկ՝ մրցումային երկրորդ օրը մրցասպարեզ դուրս եկած Հայաստանի 6 ներկայացուցիչներից 3-ը մեդալներ են նվաճել:
Եվրոպայի չեմպիոնի կոչմանն ու ոսկե մեդալին արժանացել է մարտական սամբոյի 98 կգ քաշային Արման Ավանեսյանը: Եզրափակչում արցախցի մարզիկը պետք է մրցեր Բելառուսը ներկայացնող Ռաման Դամյուի հետ, սակայն վերջինս վնասվածքի պատճառով հրաժարվել է գոտեմարտել, և Ավանեսյանը ճանաչվել է Եվրոպայի չեմպիոն:
Եվրոպայի փոխչեմպիոնի տիտղոսը նվաճել է կանանց 54 կգ քաշային կարգում հանդես եկող Վարսիկ Գրիգորյանը: Հայ մարզուհին եզրափակչում զիջել է ռուսաստանցի Մարգարիտա Բարնևային և նվաճել արծաթե մեդալ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 58 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը զբաղեցրել է երրորդ հորիզոնականն ու արժանացել է բրոնզե մեդալի:
Ավելի վաղ, Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր նաև 98 կգ քաշային Արսեն Խանջյանը, մարզական սամբոյի 64 և 79 կգ քաշային կարգերում բրոնզե մեդալների էին արժանացել, համապատասխանաբար, Նարեկ Դալլաքյանը և Բորիս Շատվերյանը, իսկ մարտական սամբոյի 58 կգ քաշային կարգում՝ Մխիթար Մխիթարյանը:
 
Ապրիլի 21-ին «Ռոմեմա արենայի» մրցագորգերը կտրամադրվեն երիտասարդներին, ապրիլի 22-ին՝ դեռահասներին, իսկ առաջնության վերջին օրը՝ ապրիլի 23-ին, պատանիներին:
Իսրայել են մեկնել նաև մարզիչներ Վովիկ Խոջայանը, Սմբատ Հովհաննիսյանը, Հայկ Ավետիսյանը, մրցավարներ Մարտին Միրզոյանը և Ազատ Անդրյանը:
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ուեֆա,ֆուտզալի,չեմպիոնների,լիգայի,եզրափակիչը՝,երևանում , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում:
վահան,բիչախչյանը,կարող,է,հեռանալ,«պոգոնից» , Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն այս ձմռանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա լեհական «Պոգոնից»։
ֆուտզալ,ուեֆա,ուեֆա-ի-գործադիր-կոմիտե,հայաստանի-ֆուտբոլի-ֆեդերացիա,երևան,ուեֆա-ֆուտզալի-չեմպիոնների-լիգայի-2024-ի-եզրափակիչ , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհյուրընկալի ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի 2024 թվականի եզրափակիչը:
հայաստան,հհֆ,հրաձգության-հայաստանի-երիտասարդական-առաջնություն,գյումրու-թիմ,երևանի-հրաձգության-մանկապատանեկան-մարզադպրոցի-թիմ,վանաձորի-թիմ,մեդալակիրներ ,  Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Անցկացվել է հրաձգության Հայաստանի երիտասրդների առաջնությունը։ Մասնակցել են Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Գյումրու եւ Վանաձորի թիմերը, հաղորդում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը։
ֆուտզալի,հայաստանի,հավաքականը,հաղթել,է,վրացիներին․,աա , Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակը տարավ աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ ռաունդում` ընդհատելով 4 պարտությունից բաղկացած շարքը։
հրանտ-լեոն,ռանոսը,խաղաժամանակ,է,ստացել,«բորուսիայում» , Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: